Յունիս Քենեդի Շրայվեր
Յունիս Քենեդի Շրայվեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 11, 2009[4][1][2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Manhattanville College? |
Մասնագիտություն | թեթևատլետ, քաղաքական գործիչ և սոցիոլոգ |
Ամուսին | Sargent Shriver?[5] |
Ծնողներ | հայր՝ Ժոզեֆ Քենեդի[3][5], մայր՝ Ռոզա Քենեդի[3][5] |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Maria Shriver?[3][5], Bobby Shriver?[3], Timothy Shriver?[3], Mark Shriver?[3] և Anthony Shriver?[3] |
Կայք | eunicekennedyshriver.org |
![]() |
Յունիս Քենեդի Շրայվեր (անգլ.՝ Eunice Kennedy Shriver, հուլիսի 10, 1921[1][2][3], Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 11, 2009[4][1][2], Hyannis, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստ, Քենեդիների կլանի ներկայացուցիչ, մտավոր հետամնացությամբ տառապող մարդկանց համար առաջին միջազգային հատուկ Օլիմպիական խաղերի կազմակերպիչն ու հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենեդիների հայտնի դինաստիայի ներկայացուցիչ Յունիսը ծնվել է Բրուքլայնում՝ Մասաչուսեթս նահանգում, և թվով հինգերորդ երեխան է եղել մեծ ընտանիքում։
Սթենֆորդի համալսարանում ստացել է սոցիոլոգիական կրթություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է Պետդեպարտամենտում, ապա ԱՄՆ արդարադատության նախարարությունում, որտեղ զբաղվել է դեռահասների հանցագործության հարցերով, կանանց բանտում աշխատել է որպես սոցիալական աշխատող , մանկատան կարիք ունեցող դեռահասների համար և անչափահասների գործերով դատարանում[9]։
Այնուհետև նա հետաքրքրվել է մտավոր տարբեր շեղումներով մարդկանց սոցիալական խնդիրներով և իր հետագա գործունեությունը նվիրել դրանց լուծմանը։
1953 թվականի մայիսի 23-ին նա պսակադրվել է Սարջենտ Շրայվերի՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ականավոր անդամի, հետագայում այդ կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի, ինչպես նաև Մասաչուսեթսի նահանգի սենատորի հետ։ Նրանք 5 հինգ երեխա են ունեցել։
1960 թվականին Յունիս Քենեդին ակտիվորեն օգնել է իր ավագ եղբորը՝ Ջոն Քենեդիին՝ կազմակերպելու և անցկացնելու հաջող նախագահական ընտրարշավը։
1963 թվականի հունիսին նա Մերիլենդի իր տանը բացել է ամառային ցերեկային ճամբար՝ ինտելեկտի խախտում ունեցող երեխաների և մեծահասակների համար, որպեսզի ուսումնասիրի սպորտի և ֆիզկուլտուրայի նրանց ունակությունները։ Արդյունքում նրա ամբողջ աշխատանքն այդ ուղղությամբ վերածվել է առաջին միջազգային Հատուկ Օլիմպիական խաղերի կազմակերպման, որոնք տեղի են ունեցել 1968 թվականի հուլիսին՝ Չիկագոյի զինվորական դաշտում։ Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է հատուկ Օլիմպիադա, որն ստացել է բարեգործական կազմակերպության կարգավիճակ։ 1988 թվականին Կալգարիում կայացած XV ձմեռային օլիմպիական խաղերում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Յունիս Քենեդիի հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի Հատուկ Օլիմպիադան իրավունք է ստացել իր անվանման մեջ օգտագործել «օլիմպիական» բառը։ Այդ ժամանակից ի վեր, հատուկ խաղերն ունեն օլիմպիական կարգավիճակ և անցկացվում են մինչ օրս։
Յումիսի գլխավոր արժանիքն այն է, որ նա կարողացել է ապացուցել՝ ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքները, որ մրցույթներին մասնակցելը օգնում է մտավոր հետամնաց մարդկանց, ձեռք բերել հմտություններ աշխատանքի և կոլեկտիվ գիտակցված գործողությունների, ուսուցանել է նրանց հանդես գալ նպատակաուղղված և լավ կազմակերպված։ Սա հնարավորություն է ստեղծում կյանքի իրական պայմաններին աստիճանաբար հարմարվելու և հասարակությանը ինտեգրվելու համար[10]։ Ակտիվ բարեգործական գործունեության համար ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1984 թվականին Յունիս Քենեդիին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն պետական պարգևով՝ Ազատության մեդալով[11]։
Կյանքի վերջին տարիներին, չնայած տարիքին և ծանր հիվանդությանը (տառապել է Ադիսոնի հիվանդությամբ), շարունակել է մասնակցել երկրի սոցիալական կյանքին։ 88 տարեկանում՝ մահվանից քիչ առաջ, տեղափոխվել է Մասաչուսեթսի նահանգի Հայաննիս քաղաքի կլինիկա կրիտիկական վիճակում, որտեղ էլ շուտով մահացել է Ադիսոնի ներզատիչ հիվանդությունից[12]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Յունիս Քենեդի Շրայվերը եղել է Ջոզեֆ և Ռոզա Քենեդիների հինգերորդ զավակը, նրա երեք եղբայրները եղել են ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ․
- Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի (1925-1968)՝ ԱՄՆ սենատոր Նյու Յորքի նահանգից 1965 թվականից մինչև նրա մահվան պահը։
- Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (1917-1963)՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ 1960 թվականից մինչև իր մահվան պահը։
- Էդվարդ Մուր Քենեդի (1932-2009)՝ ԱՄՆ սենատոր Մասաչուսեթսից։
Յունիս Քենեդին ամուսնացել է Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտ Սարջենտ Շրայվերի՝ ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործչի հետ, որից 5 երեխա է ունեցել․
- Ռոբերտ Սարջենտ Շրայվեր III (ծնվել է 1954):
- Մարիա Օուվինգս Շրայվերը (ծնվել է 1955-ին) լրագրող էր, Կալիֆոռնիայի նախկին առաջին տիկինը, 1986 թվականից մինչև 2011 թվականը եղել է հայտնի դերասան և Կալիֆոռնիայի նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը։
- Տիմոտի Փերրի Շրայվեր (ծնվել է 1957)։
- Մարկ Քենեդի Շրայվերը (ծնվել է 1964):
- Անտոնի Փոլ Քենեդի Շրայվերը (ծնվել է 1965):
Յունիս Շրայվերը ուներ 5 երեխա և 13 թոռ։
Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժաքլին Քենեդիի հիշողություններով՝ նրա սկեսուրը՝ Ջոզեֆ Քենեդին, հետևյալն է ասել իր դստեր մասին. «Մրցակցությունը մեզ առաջ է շարժում։ Դա վերաբերվում է նաև կանանց։ Փաստորեն, Յունիսը ավելի եռանդուն էր, քան Ջեքը և Բոբին։ Եթե նա տղամարդ լիներ, ապա նախագահ կդառնար»[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.msnbc.msn.com/id/32369161/ns/politics-more_politics/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/eunice-kennedy-shriver/
- ↑ https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ Smith, J.Y. (August 11, 2009). "Eunice Kennedy Shriver, Founder of Special Olympics, Dies at 88" The Washington Post. Retrieved August 11, 2009.
- ↑ «Специальная Олимпиада России (Special Olympics)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-04-ին։ Վերցված է 2009-08-12
- ↑ Итар-Тасс(չաշխատող հղում)
- ↑ Сестра Джона Кеннеди умерла в возрасте 88 лет — Глобалист
- ↑ Келли К. Жаклин/Пер. с англ. О. В. Разумовского;художник А. И. Барило. — Смоленск: Русич, 1997. — 448с. — С.47. — («Женщина-миф»)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eunice Kennedy Shriver Official website
- Shriver, Maria (August 14, 2009). Transcript. "Maria Shriver's Eulogy of Her Mother", The Boston Globe. Accessed August 31, 2009.
- "Statement from the President on the Passing Of Eunice Kennedy Shriver", (August 11, 2009) on the [hite House's website
- Staff writer (undated). "Eunice Kennedy Shriver", obituary by The Associated Press (at The Boston Globe)
- Staff writer (August 11, 2009). "Eunice Kennedy Shriver", obituary at The Daily Telegraph
- "Special Olympians, Family Celebrate Eunice Kennedy Shriver", article on funeral and burial by The Associated Press (at WJAR television's website turnto10.com)
- Յունիս Քենեդի Շրայվեր Internet Movie Database կայքում
- communityofcaring.org, Eunice Kennedy Shriver National Center for Community of Caring's official website
- Shapiro, Joseph, Eunice Kennedy Shriver's Olympic Legacy, (April 5, 2007) Morning Edition on National Public Radio's website (includes podcast as well as text)
- Coin of the Month, U.S. Mint "Coin of the Month" page (geared for children) on the 1995 Special Olympics Commemorative Silver Dollar