Քենեդիների ընտանիք

Քենեդիների ընտանիք, իռլանդա-ամերիկյան հայտնի դինաստիա, որի ներկայացուցիչներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ էին և բարձր պաշտոններ էին զբաղեցնում ԱՄՆ-ում։ Քենեդիները Մասսաչուսեթսից են, կաթոլիկներ են, անդամակցում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը։ Տոհմի հիմնադիրը հանդիսանում է Պատրիկ Քենեդին, ամենահայտնի ներկայացուցիչները նրա թոռներն են՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին, ԱՄՆ-ի 64-րդ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին և սենատոր Էդվարդ Քենեդին։
Մի քանի սերունդներ շարունակ Քենեդիների ընտանիքի հետ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, այդ թվում` Ջոն և Ռոբերտ Քենեդիների սպանությունները, ինչպես նաև ավիավթարներ։ Լրագրողներն այս միջադեպերի շղթան անվանեցին «Քենեդիների անեծք»[1]։ Ընտանիքի մյուս անդամները երկարակյաց էին (միջին տարիքը 90 տարեկան)։
Ընտանեկան տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «History of the Kennedy curse»։ Guardian։ 2009-08-26։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Семейное древо Кеннеди на сайте New York Times
|