Jump to content

Միքայել Մազմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազմանյան (այլ կիրառումներ)
Միքայել Մազմանյան
Ծնվել էնոյեմբերի 9 (21), 1899[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 29, 1971(1971-10-29)[1][2] (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Ոճ(եր)Կոնստրուկտիվիզմ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1918)[1] և Վխուտեմաս (1929)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ[1], Երևանի քաղաքապետարան[1] և Երևաննախագիծ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
ԱնդամությունՎՕՊՐԱ[1]
Միքայել Մազմանյան Վիքիդարանում

Միքայել Դավթի Մազմանյան (նոյեմբերի 9 (21), 1899[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 29, 1971(1971-10-29)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1921 թվականին ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ավարտել Վխուտեինը (1929)։ 1916 թվականին Անիում Նիկողայոս Մառի ցուցումներով պատճենահանել է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին։

Միքայել Մազմանյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի պատին

Ստեղծագործական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Հալաբյանի հետ 1924 թվականին Երևանում ձևավորել է բեմադրություններ (Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Հայաստանի Առաջին պետթատրոնում), կատարել թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը», և այլն)։ 1929-1932 թվականներին՝ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից։ 1930-1935 թվականներին եղել է Երևանի շինարարական ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-1937 թվականներին, միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար (Գևորգ Քոչարի հետ), 1954 թվականից՝ Երքաղխորհրդի գործկոմի, 1958-1970 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծային արվեստանոցների ղեկավար, 1957-1971 թվականներին՝ Ս. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարաշինարարական հանձնաժողովի նախագահ։ Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930, նաև Բանավանի կառուցապատումը), Նորավանի, Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1934-1937), Ալավերդիի (1929-1930 և Գյումրիի (1932-1937) գլխավոր հատակագծերը[3][4]։

Միքայել Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են՝

1939 թվականին պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954 թվականը Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային առաջին քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։

Միքայել Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-1969), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-1968) նախագծերը, 1 միլիոն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Мазманян Михаил Давидович(չաշխատող հղում)
  4. Երևաննախագիծ 50, 1958-2008, Երևան, 2008
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Մազմանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 133