Jump to content

Մարկոս Ռոխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Ռոխո
իսպ.՝ Marcos Rojo
Ռոխոն Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1990(1990-03-20)[2][3][4] (34 տարեկան)
Ծննդավայր Լա Պլատա, Արգենտինա
Հասակ 187 սմ[1]
Քաշ 80 կգ[1]
Դիրք կենտրոնական և ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 5
Պատանեկան կարիերա
2000-2008 Արգենտինա Էստուդիանտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Արգենտինա Էստուդիանտես 43 (3)
2010-2012 Ռուսաստան Սպարտակ 8 (0)
2012-2014 Պորտուգալիա Սպորտինգ 49 (5)
2014— Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 59 (1)
Ազգային հավաքական
2011— Արգենտինա Արգենտինա 54 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆաուստինո Մարկոս Ալբերտո Ռոխո (իսպ.՝ Faustino Marcos Alberto Rojo, մարտի 20, 1990(1990-03-20)[2][3][4], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Արգենտինայի հավաքականի պաշտպան։ Հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում։ 2014 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Էստուդիանտես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկոս Ռոխոն «Սպարտակ» ակումբի կազմում

Մարկոս Ռոխոն «Էստուդիանտես» ակումբի սան է, որտեղ հանդես է եկել պատանեկան թիմի կազմում[5]։ 2008 թվականից հանդես է եկել «Էստունդիվանտես» ակումբի հիմնական կազմում՝ դեկտեմբերի 7-ին կատարելով իր նորամուտը «Կոլոն» ակումբի դեմ խաղում, որտեղ խաղադաշտում անցկացրել է 10 րոպե[6]։ 2009 թվականի հուլիսի 5-ին Ռոխոն խփել է իր առաջին գոլը իր պրոֆեսիոնալ կարիերայում՝ գրավելով «Ռիվեր Պլեյտ» ակումբի դարպասը և հաղթանակ բերելով իր թիմին. այդ խաղն ավարտվել է 2:1 հաշվով[7]։ Նույն թվականին ֆուտբոլիստն իր թիմի հետ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը։ Նույն մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ «Էստուդիանտես» ակումբը հասել է եզրափակիչ և պարտվել «Բարսելոնա» ակումբի դեմ խաղում։ 2009 թվականի գարնանից ֆուտբոլիստը դարձել է «Էստուդիանտես» ակումբի հիմնական խաղացող և թիմի առաջատարը[8]։ 2010 թվականին փոխվել է թիմի խաղի սխեման (4-4-2 սխեմայից՝ 3-5-1-1) և ակումբի ֆուտբոլիստների վնասվածքի պատճառով Ռոխոն կենտրոնական պաշտպանի դիրքից տեղափոխվել է ձախ եզր, որտեղ մինչև մրցաշրջանի կեսերը նա զբաղեցրել է իր հաստատուն տեղը թիմի մեկնարկային կազմում։ 2010 թվականի օգոստոսի 25-ին Ռոխոն խփել է իր առաջին գոլը մայրցամաքային մրցաշարում՝ գրավելով «ԼԴՈՒ Կիտո» ակումբի դարպասը Հարավային Ամերիկայի Ռեկոպայում, բայց այդ խաղում իր ակումբը պարտվել 1:2 հաշվով։ Սեպտեմբերի 25-ին Ռոխոն առաջին անգամ աչքի է ընկել 2010 թվականի Արգենտինայի առաջնությունում՝ գոլ խփելով «Բոկա Խունիորսի» դեմ խաղի 88-րդ րոպեին և հաղթանակ բերելով իր թիմին (1:0)[9][10]։ 2010 թվականին Ռոխոն «Էստուդիանտես» ակումբի կազմում հաղթել է Արգենտինայի առաջնության Ապերտուրայում[11]. մրցաշարում նա անցկացրել է 19 խաղ և խփել 2 գոլ։ Արգենտինացին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան Canchallena.com վարկածով[12]։ Հանդիպումից հետո, որի շնորհիվ նա դարձավ չեմպիոն, արգենտինացին ասել է.

Ես կկարոտեմ «Էստուդիանտես» ակումբը, քանի որ այս ակումբում անցկացրել եմ 10 տարի։ Ես մեծ հաճույք ստացա իմ թիմի կազմում անցկացրած կիրակնօրյա խաղից, քանի որ մենք դարձանք երկրի չեմպիոն։ Բայց միևնույն ժամանակ ես մի քիչ տխուր էի, քանի որ հասկացա, որ սա հրաժեշտի հանդիպում է «Էստուդիանտես» ակումբի կազմում[13]:

2010 թվականի նոյեմբերին Ռոխոն պայմանավորվել է այն մասին, որ բուժզննությունը հաջող անցնելուց հետո կդառնա Մոսկվայի «Սպարտակ» ակումբի խաղացող[14] 3[13] կամ 4 մլն դոլարով[15][16]։ Ֆուտբոլիստին իրենց շարքերում տեսնելու ցանկություն ունեին նաև ռուսական ԲԿՄԱ, ինչպես նաև «Պալերմո»[17], «ՊՍՎ Էյնդհովեն»[18], «Բենֆիկա»[6] և «Վալենսիա»[19] ակումբները։ «Կարմրասպիտակների» ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Պոպովն ասել է. «Ռոխոյի գալը նշանակում է միայն այն, որ հիմա մենք ունենք երեք կենտրոնական պաշտպան, իսկ հաջորդ մրցաշրջանից կլինեն չորսը, ընդ որում նրանցից մեկը երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստ է Արգենտինայից։ Իմ կարծիքով՝ դա նույնիսկ ոչ վատ տարբերակ է։ Ռոխոն ձախ կենտրոնական պաշտպան է, և «Սպարտակին» նա պետք է հենց որպես այդպիսին»[20]։ «Սպարտակ» ակումբի հետ միաժամանակ Մարկոսով հետաքրքրվել է «Նապոլի» ակումբը, որը ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 մլն եվրո[21]։ Դեկտեմբերի 17-ին Ռոխոն 5 տարով պայմանագիր է կնքել «Սպարտակ» ակումբի հետ[22][23]։

2011 թվականի հունվարի 18-ին Մարկոսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում՝ մասնակցելով Քիշնևի «Դաչիայի» դեմ ընկերական խաղին[24]։ Փետրվարի 18-ին Ռոխոն կատարել է իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում պաշտոնական խաղում՝ «Սպարտակ» ակումբի կազմում մասնակցելով շվեյցարական «Բազել» ակումբի դեմ խաղին, որում «Կարմրասպիտակները» հաղթել են 3։2 հաշվով[25]։ Առաջին խաղերից Մարկոսը դարձավ «կարմրասպիտակների» պաշտպանության կենտրոնի հիմնական խաղացողը՝ հանդես գալով Մարեկ Սուխիի[26] և Ալեքսանդր Շեկումովի հետ[27] հետ փոխարինելով միմյանց։ Ապրիլի 20-ին Մարկոսը խփել է իր առաջին գոլը «Սպարտակ» ակումբի կազմում՝ գրավելով «Կրասնոդար» ակումբի դարպասը Ռուսաստանի գավաթի խաղարկության ժամանակ[28]։ Գարնան կեսից մինչև ամռան սկիզբ Ռոխոն չի խաղացել «Սպարտակ» ակումբի կազմում վիրուսային հիվանդության[29], իսկ հետո սրունքի[30], ապա ազդրի վնասվածքների պատճառվ[31]։ Հուլիսին Մարկոսը ակումբի կողմից տուգանվել է ամսական աշխատավարձի 50%-ի չափով, քանի որ իր թիմակից Նիկոլաս Պարեխայի հետ միասին Ամերիկա գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո «Սպարտակ» է վերադարձել նախատեսված ժամկետից ուշ[32]։ Ֆուտբոլիստները ասել են, որ օդանավակայանում Ռուսաստանի տոմս չի եղել[33], սակայն հետագայում նրանք լիովին ընդունել են իրենց մեղքը[34]։ Օգոստոսի 7-ին՝ երկար ընդմիջումից հետո, Ռոխոն՝ որպես «Սպարտակի» կենտրոնական պաշտպան, թիմի մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել «Թերեք» ակումբի հետ հանդիպման ժամանակ, սակայն անհաջող խաղ է ցուցադրել. մասնավորապես նա թույլ է տվել իրեն հաղթել Շամիլ Ասիլգարովին, որից հետո խփվել է առաջին գոլը, ապա նրա պատճառով վաստակել են տուգանային հարվածի իրավունք[35]։ «Սպարտակ» ակումբի հաջորդ խաղում Մարկոսը տեղափոխվել է թիմի երկրորդ կազմ[36]։ Մրցաշրջանի մնացած մասում Ռոխոն անցկացրել է ընդամենը մի քանի խաղ։ Նոյեմբերին նա վնասվածք է ստացել և մեկ ամիս չի խաղացել[37]։

Նոյեմբերին Ռոխոյով հետաքրքրվել է «Բենֆիկա» ակումբը[38]։ 2012 թվականի ամռանը պորտուգալական ակումբը կրկին բանակցություններ է սկսել խաղացողի հետ[39]։

2012 թվականի հուլիսի 20-ին «Սպարտակի» պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Ռոխոն իր կարիերան կշարունակի Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբում[40]։ Պորտուգալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2016 թվականը[41]։ Արգենտինացու պայմանագրի 25 տոկոսի իրավունքի համար «Սպորտինգ» ակումբը վճարել է 1 միլիոն եվրո[42]։ 2013 թվականի ապրիլի 28-ին Մարկոսը նոր ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը՝ Սիգրիշ Լիգայի խաղում գրավելով «Նասիոնալ» ակումբի դարպասը և հաղթանակ բերելով իր թիմին 2։1 հաշվով[43]։

Մանչեսթեր Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 19-ին հայտարարվել է, որ «Սպորտինգ» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել պաշտպանի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու մասին. տեղափոխությունը կկավարտվի արգենտինացու բուժզննությունն ավարտվելուց և անհատական պայմանագրի պայմանները քննարկելուց հետո[44]։ Օգոստոսի 20-ին տրանսֆերն ավարտվել է․ Ռոխոն հինգ տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, և տրանսֆերի արժեքը կազմել է 16 մլն ֆունտ[45], որից 4 միլիոնն ստացել է «Սպարտակ» ակումբը[46]։ Սեպտեմբերի 14-ին Ռոխոն կատարել է իր նորամուտը «Կարմիր Սատանաների» կազմում՝ թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս գալով «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում։ 2017 թվականի մարտի 4-ին Պրեմիեր լիգայի՝ «Բորնմութ» ակումբի հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոխոն (ձախից) Արգենտինայի հավաքականում

2011 թվականի հունվարին Ռոխոն հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական՝ մասնակցելու Պորտուգալիայի հետ ընկերական հանդիպմանը[47]։ Փետրվարի 9-ին ֆուտբոլիստն այդ խաղում կատարել է իր նորամուտը հավաքականում, որը հաղթել է 2:1 հաշվով[48]։ Այդ հանդիպման ընթացքում Ռոխոն խաղացել է անհատապես ընդդեմ Նանիի և հաջողությամբ է կատարել իր պարտականությունները[49]։

2011 թվականի մայիսին Մարկոսն իր թիմակից Նիկոլաս Պարեխայի հետ միասին հրավիրվել է հավաքականի կազմում մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը[50]։ Մրցաշարում ֆուտբոլիստն իր նորամուտը կատարել է Բոլիվիայի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով. պաշտպանը դաշտում անցկացրել է 90 րոպե՝ մասնակցելով հակառակորդի դարպասի գրավմանը. նա փոխանցում է կատարել Նիկոլաս Բուրդիսոյին, որը փոխանցում է կատարել Ագուերոյին, իսկ վերջինս գնդակն ուղարկել է Բոլիվիայի դարպասը[51]։ Սակայն դա եղել է նրա միակ խաղը մրցաշարում, որտեղ արգենտինացիները հասել են միայն քառորդ եզրափակիչ[52]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Էուխենիա Լուսարդո։ Ունի դուստր, որի անունը Մորենու է։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[53]
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Միջազգային
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2008 Արգենտինա Էստուդիանտես Ապերտուրա 1 0
2009 Արգենտինա Էստուդիանտես Կլաուսուրա 5 1 3 0
Արգենտինա Էստուդիանտես Ապերտուրա 7 0
2010 Արգենտինա Էստուդիանտես Կլաուսուրա 11 0 11 0
Արգենտինա Էստուդիանտես Ապերտուրա 19 2
2011/12 Ռուսաստան Սպարտակ ՈՒԵՖԱ 8 0 1 0 1 0
2012/13 Պորտուգալիա Սպորտինգ Լիգա Սագրիշ 24 1 2 0 7 0
2013/14 Պորտուգալիա Սպորտինգ Լիգա Սագրիշ 25 4 3 1
2014/15 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Պրեմիեր Լիգա 22 0 4 1
2015/16 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Պրեմիեր Լիգա 16 0 5 0 7 0
2016/17 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Պրեմիեր Լիգա 21 1 9 0 9 0
Միջազգային մրցաշարերը ներառում են Լիբերտադորեսի գավաթի խաղարկության, Աշխարհի ակումբային առաջնության, Հարավային Ամերիկայի Ռոկոպայի, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հանդիպումները։

Խաղերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Էստուդիանտես

  • Արգենտինայի չեմպիոն – 2010 (Ապերտուրա)
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր – 2009

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի չեմպիոն – 2016
  • Ֆուտբոլիային Լիգայի գավաթակիր – 2017
  • Անգլիայի սուպերգավաթի դափնեկիր – 2016
  • ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հաղթող – 2017
  • Արգենտինայի առաջնության լավագույն պաշտպան Canchallena.com-ի վարկածով – 2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Marcos Rojo profile» (անգլերեն). PremierLeague.com.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  5. Rojo le empieza a decir adiós al Pincha
  6. 6,0 6,1 Un alto Rojo
  7. River Plate 1 — 2 Estudiantes
  8. «¿Marcos Rojo al Spartak de Moscú?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. Estudiantes 1-0 Boca Juniors: Stunning Marcos Rojo Strike Earns Pincharrata Three Points Against A Disappointing Boca
  10. «Fecha Eight- Move Along, Nothing To See Here Folks». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «Эстудиантес» стал пятикратным чемпионом Аргентины(չաշխատող հղում)
  12. «Рохо признан лучшим левым защитником «апертуры-2010»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. 13,0 13,1 «Рохо вылетает в Германию для подписания контракта со «Спартаком»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. «Спартак» договорился с «Эстудиантесом» о переходе Маркоса Рохо
  15. Spartak Moscow Chasing Estudiantes Youngster Marcos Rojo — Report
  16. «Спартак» проявляет интерес к защитнику «Эстудиантеса»
  17. «На новобранца «Спартака» Рохо претендовал также ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. Estudiantes Starlet Marcos Rojo On PSV Radar — Report
  19. «Рохо: Карпин прекрасно говорит по-испански!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «Попов: Рохо нужен нам в качестве левого центрального защитника». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. ««Наполи» хочет отговорить Рохо от перехода в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  22. «Попов: с Рохо в России можно сравнить разве что Луковича». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. «Рохо заключил контракт со "Спартаком"». Официальный сайт ФК "Спартак" (Москва). 20.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  24. ««Спартак» начинает с ничьей». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. ««Спартак» сотворил чудо в Базеле». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  26. «С возвращеньицем!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  27. ««Спартак» съел Пиццу». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  28. «Спартак М (Москва) — Краснодар (Краснодар)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. «Рохо пропустит встречу с «Кубанью»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. «Пареха, Ананидзе и Дикань, скорее всего, не сыграют с ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  31. «18 мая спартаковец Рохо возобновит работу в общей группе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  32. «Пареха и Рохо оштрафованы за нарушение дисциплины». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  33. «Карпин: Пареха и Рохо сказали, что билетов не было». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. «Карпин: Пареха и Рохо осознали, что были неправы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  35. ««Спартак» вышел из сумрака победителем». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  36. «Гунько: матч в Грозном ни в коем случае не повлиял на позиции Рохо». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  37. «Спартак» из-за травмы лишился Рохо на четыре недели
  38. «Бенфика» следит за выступлениями Рохо
  39. Рохо удовлетворён условиями предложенного «Бенфикой» контракта
  40. ««Спартак» договорился со «Спортингом» о переходе Рохо». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  41. Маркос Рохо: "Почувствовал, что действительно нужен «Спортингу»
  42. «Спортинг» купил у «Спартака» 25 процентов прав на Рохо за 1 миллион евро
  43. Лига Сагриш. «Спортинг» побеждает «Насьонал»
  44. «United reach agreement with Sporting for Rojo» (անգլերեն). ManUtd.com. 2014 թ․ օգոստոսի 19.
  45. «United sign Marcos Rojo from Sporting Lisbon» (անգլերեն). ManUtd.com. 2014 թ․ օգոստոսի 20.
  46. «Спартак» получит € 4 млн за трансфер Рохо в «МЮ»
  47. «Спартаковцы Рохо и Пареха вызваны в сборную Аргентины». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  48. «Португалия Аргентина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  49. «Батиста: доволен игрой Маркоса Рохо». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  50. «Пареха, Рохо и Тевес — в окончательной заявке на Кубок Америки». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  51. Дебют Рохо удался
  52. «Батиста: мысль об отставке мне даже в голову не приходит». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  53. «Marcos Rojo» (անգլերեն). Soccerbase.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ռոխո» հոդվածին։