Մաալուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մաալուլա
արաբ․՝ معلولا‎‎, արամեերեն՝ ܡܥܠܐ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՌիֆ Դիմաշկի մարզ
ՄինտակաԱլ-Թելլի գավառ
ՆահիյաՄաալուլայի շրջան
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն2 000 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+ 963 11
Մաալուլա (Սիրիա)##
Մաալուլա (Սիրիա)

Մաալուլա (արաբ․՝ معلولا‎‎, արամեերեն՝ ܡܥܠܐ), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում՝ Ռիֆ Դիմաշկի մարզում։ Ալ-Թելլի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 2 000 մարդ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաալուլան գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 27 կմ հյուսիս։ Սայդնայայի հետ համարվում է քրիստոնեական ուխտագնացության երկրորդ կենտրոնը՝ Երուսաղեմից հետո։ Կլիման լեռնային է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ այստեղ ապրում են մոտ 2000 մարդ, որից ավելի քան 1500-ը՝ քրիստոնյաներ՝ հույն կաթոլիկներ ու ուղղափառ արամեացիներ։ Բնակչությունը քաղաքից զբաղվում է այգեգործությամբ, երկրագործությամբ ու անասնապահությամբ. քաղաքում քիչ են ծառերը։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը և սպասարկող ոլորտը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի համայնապատկեր Մաալուլաի հյուրանոց Քարանձավ Մաալուլայում Թեկլայի վանք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաալուլա» հոդվածին։