Ղոդս (պարս.՝ قدس, նաև` Շահր-է Ղոդս՝ Ղոդս քաղաք, նախկինում նաև Քարաջ, Քալե Հասան և Քալե-յե Հասան Խան), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում, Թեհրան քաղաքից դեպի արևմուտք։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 309 605 մարդ (2016)[1][2]։ Մինչեւ 1989 թվականը պաշտոնապես քաղաքապետություն դառնալն այն կոչվում էր Քալե Հասան։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 309 609 մարդ, որոնք կազմում էին 94 532 տնտեսություն[3]։
Ղոդսը Թեհրան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է` Թեհրանից, Իսլամշեհրից և Շահրիարից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.