Հեյդար Ալիև
Հեյդար Ալիրզա օղլու Ալիև (ադրբեջաներեն՝ Heydər Əlirza oğlu Əliyev, ռուսերեն՝ Гейдар Алиевич Алиев; մայիսի 10, 1923[6]։ – դեկտեմբերի 12, 2003), ադրբեջանցի քաղաքական գործիչ, Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և անկախ Ադրբեջանի երրորդ նախագահ։ Նա Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրն է[7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյդար Ալիև ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին Նախիջևան քաղաքում[6]։ Ալիևի հայրը՝ Ալիրզա Ալիևը մինչև 1915 թվականը ապրել է Սիսիանի շրջանի Ջոմարթլու (այժմ՝ Թանահատ) գյուղում, ինչից հետո տեղափոխվել է Նախիջևան[9][10]։ Ունեցել է չորս եղբայր և երեք քույր։
Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում։ Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել։ 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախիջևանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու։ Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում։ Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[11]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար։ 1982 թ. դեկտեմբերին ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ և նշանակվել է Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։ Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ։ 1987 թ. հոկտեմբերին Ալիևը հրաժարվել է Նախարարների Խորհրդի փոխնախագահի իր զբաղեցրած պաշտոնից և անցել է թոշակի՝ իբր առողջական խնդիրների պատճառով։ Իրականում Ալիևը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբոչովի հրահանգով։
1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում։ Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1990 կամ 1991 թ․ հեռացել է Կոմունիստական կուսակցության շարքերից։ Նա 1991-1993 թթ. եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ։ 1992 թ. «Նոր Ադրբեջան» կուսակցության՝ Նախիջևան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[12]։
1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ։ 1994 թ․ մայիսին համաձայնել է դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ 1998 թ. հոկտեմբերի 11-ին վերընտրվել է նախագահի պաշտոնում։
1999 թվականից ի վեր Ալիևը մի քանի անգամ հանդիպել և բանակցել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։
Առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է մասնակցել 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններին[13]։ Խնդրահարույց ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնում ընտրվել է Հեյդար Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը։
Ալիևը մահացել է 2003 թ․ դեկտեմբերի 12-ին, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում բուժման համար։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ История захвата власти и страны курдскими кланами(ռուս.)
- ↑ https://www.youtube.com/watch?v=PjKlkdYwngk(հայ.)
- ↑ КУРДСКАЯ КАРТА ИЛЬХАМА АЛИЕВА(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ 6,0 6,1 «Հեյդար Ալիևի կենսագրությունը (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11–ին-ին.
- ↑ Պաշտոնական կայքեջը
- ↑ Հեյդար Ալիևի ձայնը(չաշխատող հղում)
- ↑ Двоюродный брат Гейдара Алиева: Мы жили в Сисианском районе Армении, потом отец Гейдара переехал в Нахиджеван
- ↑ Հակոբյան, Թաթուլ (2015 թ․ մայիսի 10). «Թանահատ (Ջոմարթլու). այս գյուղը ծնել է աշխարհի ամենահայտնի ադրբեջանցուն` Հեյդար Ալիևին». aniarc.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ "Heydar Aliyev biography"
- ↑ Представление к присвоению воинского звания генерал-майора (SSRİ Nazirlər Soveti yanında Dövlət Təhlükəsizliyi Komitəsinin 30 oktyabr 1967-ci il, 136 №-li məxfi əmri).
- ↑ Ирада Гусейнова. Гейдар Алиев - от политического руководителя к общенациональному лидеру. Баку, "Тахсил", 2005. стр. 67.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդար Ալիև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 171)։ |
|
- Բաքվում թաղվածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Նոր Ադրբեջան կուսակցության անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Վրացական «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի նախագահներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ադրբեջանցի ազգայնականներ