Կավուր կամուրջ
Կավուր կամուրջ Ponte Cavour | |
---|---|
Անունով | Կամիլլո Բենսո Կավուր |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Անջելո Վեկովալի |
Երկարություն | 110,10 մ |
Լայնություն | 20,5 մ |
Շինարարության սկիզբ | 1896 |
Բացման տարեթիվ | մայիսի 25, 1901 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Կավուր կամուրջ (իտալ.՝ Ponte Cavour), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Պիացցա դել Պորտո դի Ռիպետտա հրապարակը Մելլինի բուլվարին Կամպիո Մարցիո և Պրատի շրջաններում[2]։ Այն նաև կապող օղակ է հանդիսանում Կավուր հրապարակի կից տարածքի և Մեծ կրկեսի «Ara Pacis»-ին հարող տարածքի միջև։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կավուրի կամուրջը կառուցվել է 1896-1901 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, իսկ բացումը տեղի է ունեցել 1901 թվականի մայիսի 25-ին։ Կառուցվել է ճարտարապետ Անջելո Վեսկովալիի նախագծով։ Այն կրում է Իտալիայի վերամիավորման ժամանակաշրջանի գործիչ Կամիլլո Բենսո Կավուրի անունը։ Կամուրջը կառուցվել է Ռիպետտա անցումի փոխարեն։ Վերջինս կառուցվել էր 1878 թվականին[3]։
Կամրջի երկարությունը 110 մետր է, իսկ լայնությունը՝ 20 մետր։ Կազմված է հինգ կամարներից և ամբողջովին պատված է տրավերտինով։
Երթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի մետրոպոլիտենի A գծով Կավուրի կամուրջ կարելի է հասնել Իսպանիայի կայարանից։
Մետրոյի C գծով կամուրջ կարելի է հասնել Ռիսորջիմենտո կայարանից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armando Ravaglioli, Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive, Roma, Tascabili Economici Newton, 1997, ISBN 88-8183-670-X.
- Claudio Rendina, Enciclopedia di Roma, Roma, Newton Compton Editori, 2005, ISBN 88-541-0304-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավուր կամուրջ» հոդվածին։ |
|