Լևեն Կուրզավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևեն Կուրզավա
Layvin Kurzawa
Կուրզավան Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Layvin Marc Kurzawa
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1992(1992-09-04)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ֆրեժյուս
Հասակ 182 սմ
Քաշ 74 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար 20
Պատանեկան կարիերա
1996-2005 Ֆրանսիա Ստադ Ռաֆայելուա
2005-2007 Ֆրանսիա Էքս ան Պրովանս
2007-2010 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2013 Ֆրանսիա Մոնակո B 30 (5)
2010-2015 Ֆրանսիա Մոնակո 75 (6)
2015-ներկա Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 74 (8)
Ազգային հավաքական
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 8 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (0)
2013-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 5 (3)
2014-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 12-ի, 2019

Լևեն Կուրզավա (ֆր.՝ Layvin Kurzawa, սեպտեմբերի 4, 1992(1992-09-04)[1][2][3], Ֆրեժյուս), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրզավան Մոնակոյի ակադեմիայի սան է[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի լիգայի գավաթի Լանսի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց սեպտեմբերի 25-ին՝ Լորյանի դեմ խաղում[8][9]։ 2011 թվականի մայիսի 1-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 60-րդ րոպեին[10]։ Իր առաջին մրցաշրջանում Կուրզավան անցկացրեց 6 հանդիպում[11], իսկ Մոնակոն դուրս մնաց Ֆրանսիայի առաջնությունից[12][13]։

2012-13 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 2[14][15]՝ վերադառնալով Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն[16][17]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կուրզավան խփեց 2013 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Գենգանի դեմ խաղում[18][19]։ 2014 թվականի հունվարի 10-ին ֆրանսիացին գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[20]։ Փետրվարի 1-ին Կուրզավան գոլի հեղինակ դարձավ Լորյանի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Մոնակոյին պարտությունից[21]։ Փետրվարի 21-ին նա գոլ խփեց Ռեյմսի դեմ խաղի 90-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2013-14 մրցաշրջանում Կուրզավան անցկացրեց 29 հանդիպում[23]՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում[24]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կուրզավան անցկացրեց 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[25]։ 2014-15 մրցաշրջանում Մոնակոն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Լիգա 1-ում՝ զիջելով Պարի Սեն-Ժերմենին և Օլիմպիկ Լիոնին[26][27]։ 2015 թվականի ամռանը ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Յանգ Բոյզի դեմ երկու խաղերում՝ օգնելով իր թիմին անցնել հաջորդ փուլ[28][29]։ Մոնակոյի կազմում Կուրզավան անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Պարի Սեն-Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 27-ին Կուրզավան 5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 23 միլիոն եվրո[33][34][35]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով Մաքսվելին Բորդոյի դեմ խաղում[36][37]։ Իր առաջին գոլը ՊՍԺ-ի կազմում խփեց հոկտեմբերի 25-ին՝ Սենտ-Էտիենի դեմ խաղում[38][39]։ 2016 թվականի փետրվարի 3-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[40]։ Ապրիլի 23-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Լիլի դեմ խաղում[41]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[42][43]։ Իր առաջին մրցաշրջանում Կուրզավան անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[44], իսկ ՊՍԺ-ն հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[45][46]։

2016 թվականի օգոստոսի 6-ին Կուրզավան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[47]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[48][49]։ Օգոստոսի 12-ին ֆրանսիացին խփեց Բաստիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50][51]։ 2017 թվականի մարտի 8-ին Կուրզավան ինքնագոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Բարսելոնայի դեմ խաղում, իսկ ՊՍԺ-ն պարտվեց 6-1 հաշվով՝ դուրս մնալով պայքարից[52][53]։ Ապրիլի 1-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[54]՝ օգնելով իր թիմին հաղթել գավաթը[55][56]։ 2016-17 մրցաշրջանում Կուրզավան անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[57]։

2017 թվականի հուլիսի 29-ին Կուրզավան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[58]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[59][60]։ Հոկտեմբերի 31-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Անդերլեխտի դեմ խաղում ֆրանսիացին ձևակերպեց իր կարիերայի առաջին հեթ-տրիկը[61][62]՝ դառնալով Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին պաշտպանը, ով 3 գոլ է խփել առաջնության մեկ խաղում[63][64]։ 2017-18 մրցաշրջանում Կուրզավան անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[65], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը[66][67], Ֆրանսիայի լիգայի գավաթը[68][69] և Ֆրանսիայի առաջնությունը[70][71]։

2018 թվականի սեպտեմբերին Կուրզավան մեջքի վիրահատություն տարավ՝ բաց թողելով 4 ամիս[72][73][74]։ 2019 թվականի փետրվարի 20-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոնպելիեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[75][76]։ Ապրիլի 27-ին նա մնաց պահեստայինների նստարանին Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[77], իսկ Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[78][79][80]։ 2018-19 մրցաշրջանում Կուրզավան անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[81], իսկ ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[82][83]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրզավայի հայրը Գվադելուպայից էր[84], իսկ մայրը ուներ լեհական արմատներ, և նա կարող էր հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում[85]։ Կուրզավան ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի Շվեդիայի դեմ խաղում խփած գոլից հետո Կուրզավան տոնեց գոլը՝ ծաղրելով շվեդ խաղացողներին[86]։ Քիչ անց Շվեդիան գոլ խփեց և երկու խաղերի արդյունքում հաղթեց 4-3 հաշվով[87]՝ դուրս թողելով Ֆրանսիային պայքարից[88][89]։ Շվեդիան հաղթեց առաջնությունում և ամբողջ թիմը սկսեց տոնել հաղթանակը Կուրզավայի նման[90][91]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Կուրզավան առաջին անգամ հրավիրվեց 2014 թվականի նոյեմբերին՝ հայտավորվելով վնասվածք ստացած Բենուա Տրեմուլինասի փոխարեն Ալբանիայի և Շվեդիայի դեմ խաղերի համար[92][93][94]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Լյուկա Դինին Ալբանիայի դեմ խաղում[95][96]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 18-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[97][98]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի կազմում Կուրզավան խփեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում և այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[99][100]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[101]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մոնակո 2010–11 Լիգա 1 5 0 0 0 1 0 6 0
2011–12 Լիգա 2 4 0 0 0 0 0 4 0
2012–13 8 0 1 0 3 0 12 0
2013–14 Լիգա 1 28 5 1 0 0 0 29 5
2014–15 27 0 2 0 8 0 2 0 39 0
2015–16 3 1 0 0 3 2 0 0 6 3
Ընդհանուր 75 6 4 0 11 2 6 0 96 8
Պարի Սեն-Ժերմեն 2015–16 Լիգա 1 16 3 4 0 1 0 4 0 25 3
2016–17 18 2 1 0 5 0 2 1 26 3
2017–18 20 2 1 0 6 3 1 0 28 5
2018–19 19 1 2 0 0 0 0 0 21 1
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 74 8 8 0 12 3 7 1 101 12
Կարիերայի ընդհանուր 149 14 12 0 23 5 13 1 197 20

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[101]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 2 0
2015 0 0
2016 4 1
2017 5 0
2019 2 0
Ընդհանուր 13 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 1, 2016 Ստադիո Սան Նիկոլա, Բարի, Իտալիա Իտալիա Իտալիա 3–1 3–1 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո

Պարի Սեն-Ժերմեն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «France - L. Kurzawa - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Layvin Kurzawa: Who is PSG's Champions league hat-trick hero left-back?». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Layvin Kurzawa - All You Need To Know About The French Left Back». Sporteology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  7. «AS Monaco - RC Lens, Sep 22, 2010 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «FC Lorient - AS Monaco, Sep 25, 2010 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Lorient 2-1 Monaco». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  10. «AS Saint-Étienne - AS Monaco, May 1, 2011 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. «Layvin Kurzawa | Football Stats | Paris Saint-Germain | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «Leagues Today: Monaco relegated from Ligue 1 | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. s.r.o, LiveSport. «Ligue 1 2010/2011 Standings, Soccer France League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. «MONACO CLINCH TITLE, NANTES AND GUINGAMP PROMOTED». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. 15,0 15,1 «Monaco win Ligue 2 title, Nantes and Guingamp promoted». Eurosport. 2013 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. «Monaco promoted to Ligue 1 after late winner». FourFourTwo (անգլերեն). 2013 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. «Monaco gain promotion to Ligue 1». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  18. «EA Guingamp - AS Monaco, Dec 14, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. «Guingamp vs. AS Monaco - Football Match Stats - December 14, 2013 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  20. «HSC Montpellier - AS Monaco, Jan 10, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  21. «FC Lorient - AS Monaco, Feb 1, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  22. «AS Monaco - Stade Reims, Feb 21, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  23. «Layvin Kurzawa | Football Stats | Paris Saint-Germain | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  24. 24,0 24,1 «IBRAHIMOVIC NAMED PLAYER OF YEAR». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  25. «AS Monaco - Bayer 04 Leverkusen, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  26. «Ligue 1 Table 2014-15». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  27. s.r.o, LiveSport. «Ligue 1 2014/2015 Standings, Soccer France League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  28. «BSC Young Boys - AS Monaco, Jul 28, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  29. «AS Monaco - BSC Young Boys, Aug 4, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  30. Simpson, Christopher. «PSG sign Layvin Kurzawa until 2020». bleacherreport.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. «Layvin Kurzawa joins league champions PSG from Monaco». Eurosport. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. «PSG Snap Up Layvin Kurzawa From Monaco». www.beinsports.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  33. «Kurzawa has attitude to thrive at PSG». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  34. «Official: PSG confirm Kurzawa signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  35. «Layvin Kurzawa Signs for PSG». PSG Talk (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  36. «Paris Saint-Germain - FC Girondins Bordeaux, Sep 11, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. «PSG v Bordeaux Starting XIs, 11/09/2015, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  38. «Paris Saint-Germain - AS Saint-Étienne, Oct 25, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  39. «PSG 4-1 St Etienne: Leaders stay unbeaten». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  40. «Paris Saint-Germain - FC Lorient, Feb 3, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  41. «Paris Saint-Germain - LOSC Lille, Apr 23, 2016 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  42. 42,0 42,1 «Ten-man PSG beat Lille to retain French League Cup title». France 24 (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  43. Corp, ABS-CBN. «Di Maria scores winner as PSG beats Lille to win League Cup». ABS-CBN SPORTS (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  44. «Layvin Kurzawa | Football Stats | Paris Saint-Germain | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  45. 45,0 45,1 Reuters (2016 թ․ մարտի 13). «PSG beat Troyes 9-0 to clinch Ligue 1 title in record time». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  46. AS, Diario (2016 թ․ մարտի 13). «TROYES 0-9 PSG | PSG thump Troyes to win Ligue 1 title for fourth year in a row». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  47. «Paris Saint-Germain - Olympique Lyon, Aug 6, 2016 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  48. 48,0 48,1 «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  49. «PSG beat Lyon to give Emery some early silverware». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  50. «SC Bastia - Paris Saint-Germain, Aug 12, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  51. «Bastia 0-1 PSG». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  52. «FC Barcelona - Paris Saint-Germain, Mar 8, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  53. Lowe, Sid (2017 թ․ մարտի 9). «Barcelona shatter PSG as Sergi Roberto caps incredible 6-1 comeback win». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  54. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  55. 55,0 55,1 «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  56. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup». The Star Online (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  57. «Layvin Kurzawa | Football Stats | Paris Saint-Germain | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  58. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  59. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  60. 60,0 60,1 «Ligue1.com - Alves stars as PSG make it five in a row!». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  61. «Paris Saint-Germain - RSC Anderlecht, Oct 31, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  62. «Layvin Kurzawa nets unlikely hat-trick as Ligue 1 side run riot in Paris». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  63. «Hat-trick sends PSG's Layvin Kurzawa into Champions League history books | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  64. «Kurzawa hat-trick sees PSG through». www.beinsports.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  65. «Layvin Kurzawa | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  66. 66,0 66,1 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
  67. «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  68. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  69. 69,0 69,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  70. «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  71. 71,0 71,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  72. «Kurzawa undergoes back surgery». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  73. «PSG's Kurzawa has back surgery». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  74. «Paris Saint-Germain defender injured until 2018». www.whoscored.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  75. «Paris Saint-Germain - HSC Montpellier, Feb 20, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  76. «Kurzawa returns with goal, assist to lead PSG to comfortable win vs. Montpellier». www.espn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  77. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  78. «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  79. «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  80. «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  81. «Layvin Kurzawa | Football Stats | Paris Saint-Germain | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  82. 82,0 82,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  83. «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time». France 24 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  84. «Le Guadeloupéen Layvin Kurzawa appelé en équipe de France par Didier Deschamps - outre-mer 1ère». outre-mer 1ère. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  85. «La fédération polonaise recrute sur Facebook». 20 Minutes. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  86. «France U-21 defender learns why you should never mock your opponents before the final whistle» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  87. «Sweden U21 - France U21, Oct 14, 2014 - UEFA European Under-21 Championship Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  88. «Sweden stun France with late goal in Euro U21 qualifier». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  89. Campbell, Paul. «Don't salute too soon: France Under-21 player mocked after his celebration». www.theguardian.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  90. Daly, Jim (2015 թ․ հուլիսի 3). «Sweden U21s expertly trolled France after being crowned European champions». mirror. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  91. «Entire Sweden U21 Squad Make Complete Fool Out Of French Player Who Taunted Them...Again». www.punditarena.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  92. «Monaco's Kurzawa called up to France squad». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  93. «Maxime Gonalons and Layvin Kurzawa called up to France squad | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  94. «Kurzawa called up to France squad». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  95. «France - Albania, Nov 14, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  96. uefa.com (2014 թ․ նոյեմբերի 14). «Griezmann earns France draw with Albania». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  97. «France - Sweden, Nov 18, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  98. «France 1-0 Sweden: Varane secures win for dominant Bleus». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  99. «Italy - France, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  100. «Italy 1-3 France: Anthony Martial and Olivier Giroud score in French away win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  101. 101,0 101,1 «Layvin Kurzawa». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  102. Reuters (2016 թ․ մայիսի 21). «Farewell, Zlatan: Ibrahimovic guides PSG to French Cup against Marseille». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  103. «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  104. «PSG thrash Monaco to win French Super Cup as Neymar plays 15 minutes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  105. Reuters (2019 թ․ օգոստոսի 3). «PSG come from behind to beat Rennes in French Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևեն Կուրզավա» հոդվածին։