Լիամ Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիամ Միլլեր
անգլ.՝ Liam Miller
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուիլյամ Պիտեր Միլլեր
Ազգությունը Իռլանդիա Իռլանդիա
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1981(1981-02-13)[1][2]
Ծննդավայր Կորկ, Իռլանդիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 9, 2018(2018-02-09)[3] (36 տարեկան)
Մահվան վայր Կորկ, Մանսթեր, Իռլանդիա
Հասակ 170 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուիլմինգտոն Համերհեդս
Համար 6
Պատանեկան կարիերա
1997-2000 Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004 Շոտլանդիա Սելտիկ 26 (2)
2001  Դանիա Օրհուս 18 (0)
2004-2006 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 9 (0)
2005-2006  Անգլիա Լիդս Յունայթեդ 28 (1)
2006-2009 Անգլիա Սանդերլենդ 57 (3)
2009  Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս 13 (0)
2009-2011 Շոտլանդիա Հայբերնիան 66 (7)
2011-2013 Ավստրալիա Պերտ Գլորի 50 (2)
2013-2014 Ավստրալիա Բրիսբեն Ռոար 24 (3)
2014 Ավստրալիա Մելբուրն Սիթի 2 (0)
2015 Իռլանդիա Կորկ Սիթի 29 (0)
2016-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուիլմինգտոն Համերհեդս 0 (0)
Ազգային հավաքական
Իռլանդիա Իռլանդիա (մինչև 17)
Իռլանդիա Իռլանդիա (մինչև 21)
2004-2009 Իռլանդիա Իռլանդիա[4] 21 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի փետրվարի 18-ի:

Ուիլյամ Պիտեր Միլլեր (անգլ.՝ William Peter Miller; փետրվարի 13, 1981(1981-02-13)[1][2], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա - փետրվարի 9, 2018(2018-02-09)[3], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա), ավելի հայտնի որպես՝ Լիամ Միլլեր (անգլ.՝ Liam Miller), իռլանդացի ֆուտբոլիստ, «Ուիլմինգտոն Համերհեդս» ակումբի կիսապաշտպան։ Հանդիսանում է Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը։

Միլլերը Գլազգոյի «Սելտիկի» սանն է, 2001 թվականին «կելտերի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը։ Այդ նույն թվականին Լիամը, կնքելով կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, համալրում է դանիական «Օրհուսի» կազմը, որի հետ էլ այդ ժամանակահատվածում անցկացնում է 18 հանդիպում։ Վերադառնալով «Սելտիկ Պարկ»՝ իռլանդացին շուրջ երկու տարի պայքար է մղում «կելտերի» հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար։ 2003-04 ֆուտբոլային տարում Միլլերը թիմի կազմում մասնակցելով 40 խաղի՝ վերջիվերջո անցկացնում է իր առաջին ոչ պակաս լրիվ մրցաշրջանը «սպիտակականաչների» կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո իռլանդացին հրաժարվում է շոտլանդական ակումբի հետ նոր պայմանագիր կնքել և ուղևորվելով Անգլիա՝ պայմանագիր է կնքում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[5]։ «Կարմիր սատանաների» կազմում, Լիամը չի կարողանում հաստատվել, ինչի պատճառով էլ «մանկունյացիների» հետ երկու տարվա ընթացքում մասնակցում է ընդամենը 22 հանդիպման։ 2005-06 մրցաշրջանի երկրորդ կեսը Միլլերը վարձավճարով անց է կացնում «Լիդս Յունայթեդի» կազմում[6]։ 2006 թվականին Լիամը տեղափոխվում է «Սանդերլենդ»։ 2009 թվականի հունվարին Լիամի նոր գործատուն է դառնում «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որի կազմը նա համալրում է վարձավճարային պայմանագրով։ Այդ նույն տարվա սեպտեմբերին Միլլերը պայմանագիր է կնքում շոտլանդական «Հայբերնիանի» հետ, որի կազմում անցկացնում է երկու ֆուտբոլային մրցաշրջան։ 2011 թվականի ամռանը, էդինբուրգցիների հետ ունեցած պայմանագրի ժամկետի լրանալուց հետո խավբեկը ուղևորվում է Ավստրալիա, որտեղ պայմանագիր է կնքում «Պերտ Գլորի» ֆուտբոլային ակումբի հետ[7]։

2004 թվականից 2009 թվականը Լիամը պաշտպանել է Իռլանդիայի ազգային հավաքականի գույները։ Նա հավաքականի կազմում մասնակցել է 21 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամ Միլլերը ծնվել է 1981 թվականի փետրվարի 13-ին, իռլադական Կորկ քաղաքում՝ կրոնասեր աշխատավորների ընտանիքում[8]։ Նրա հայրը ազգությամբ շոտլանդացի է, իսկ մայրը՝ իռլանդուհի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Միլլերը ասել է, որ կրոնը և ֆուտբոլը նրա ընտանիքում գրավում էին առաջատար հորիզոնականները[9]։ Կրթությունը ստացել է իր հարազատ քաղաքում գտնվող Կոուչֆորդ (անգլ.՝ Coachford College) քոլեջում[10]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին տասնվեցամյա Միլլերով հետաքրքրվում է շոտլանդական «Սելտիկը», որն էլ իռլանդացուն առաջարկում է թիմի պահեստային կազմի պայմանագիր։ 2000 թվականի մայիսի 21-ին Լիամը «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշում է իր նորամուտը «սպիտակականաչների» կազմում[11]։ Նույն թվականի օգոստոսի 24-ին, ՈւԵՖԱ գավաթի շրջանակներում անցկացվող՝ Լյուքսեմբուրգի «Ժենեսի» դեմ խաղում, Լիամը նշում է իր նորամուտը եվրոգավաթային մրցաշարերում[12]։

2001-02 մրցաշրջանում իռլանդացին կնքելով կես տարի ժամկետով վարձավճարային պայմանագիր՝ համալրում է դանիական «Օրհուսի» կազմը։ Այս ակումբի հետ Լիամը մասնակցում է 18 հանդիպման[13]։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դանիացիները «Սելտիկին» առաջարկելով 300 հազար ֆունտ սթերլինգ՝ ցանկանում էին վերջնականորեն գնել Միլլերի տրանսֆերը, սակայն «կելտերը» մերժում են նրանց առաջարկը և վերադարձնում են Լիամին իրենց շարքերը[14]։

2003 թվականի սեպտեմբերի 30-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակներում, Լիամը հեղինակում է թիմի կողմից ֆրանսիական «Լիոնի» դարպասը խփված երկու գոլերից մեկը։ Խաղն ավարտվում է հենց 2-0 հաշվով։

Նույն թվականի հոկտեմբերի 18-ին, «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղում Միլլերը դառնում է դուբլի հեղինակ և այդպիսով բացում է «սպիտակականաչների» կազմում, իր կողմից շոտլանական Պրեմիեր Լիգայում խփված գոլերի հաշիվը[15]։

Այս ամենը ստիպում է «Սելտիկի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլին՝ փութացնել կելտերի տնօրինությանը իռլանացուն նոր պայմանագրի առաջարկման հարցում, քանի որ Լիամի հետ ունեցած ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում էր 2003-04 մրցաշրջանի վերջում[5][16]։

Սակայն Լիամի համար անսպասելի է դառնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ կիսապաշտպանը 2004 թվականի հունվարին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերում[5][17]։ Միլլերի այս որոշումը հիասթափեցնում է Օ’Նիլին, ով հարցազրույցներից մեկում ասում է, որ «ցանկանում էր երիտասարդ հեռանկարային իռլանդացու շուրջ կառուցել ամբողջ թիմի խաղը»[18]։ Ինքը՝ Միլլերը խոսել է այն մասին, որ շատ շնորհակալ է հյուսիսիռլանդացի փորձագետից այն բանի համար, որ նա «ըստ էության իրեն ֆուտբոլ խաղալ է սովորեցրել»[9]։

Իռլանդացու տեղափոխությունը «Մանչեսթեր» բուռն վրդովմունքներ է առաջեցնում «Սելտիկի» երկրպագուների մոտ, որոնք էլ մեղադրում էին «սպիտակականաչների» տնօրինությանը Լիամի պայմանագրի կնքման հարցը անտեղի ձգձգելու համար[19]։

«Մանչեսթեր Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսի 1-ին Միլլերը պաշտոնապես դառնում է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստը։ Նույն թվականի հոկտեմբերի 26-ին Լիգայի գավաթի շրջանակներում՝ «Քրու Ալեկսանդրայի» դեմ խաղում, Լիամը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[20]։ Լիամը «Յունայթեդի» կազմում անց է կացնում երկու մրցաշրջան և այդ ժամանակահատվածում մասնակցում է ընդամենը 22 խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ[8]։ Այնուամենայնիվ Միլլերը որոշ ժամանակ անց ասում է.

Ես չեմ ափսոսում Մանչեսթերում անցկացրած իմ ժամանակի համար։ Չէ՞ որ ես եղել եմ այդ հռչակավոր ակումբի մի մասնիկը և աշխատել եմ մեծն Ալեքս Ֆերգյուսոնի տնօրինության տակ[5][9]։

2005 թվականի նոյեմբերի 4-ին Լիամը կնքելով երեք ամիս ժամկետով վարձավճարային պայմանագիր՝ համալրում է «Լիդս Յունայթեդի» կազմը[21]։ Այնուհետև Լիամի պայմանագիրը երկարաձգվում է մինչև 2005-06 մրցաշրջանի ավարտը[22]։ Յորկշիրական ակումբի սպիտակ մարզաշապիկով իռլանդացին հեղինակեց ընդամենը մեկ գոլ՝ նոյեմբերի 19-ին, «Սաութհեմփթոնի» դարպասը[23]։ Լիամը «Լիդսի» «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ Լիգայի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում Պրեմիեր լիգա դուրս գալու համար մղվող թվով երկու հանդիպումներում՝ խաղում է կարևոր դեր թիմի հաղթանակի համար։ Եզրափակչում «Յունայթեդին» անհաջողություն էր սպասում. մայիսի 21-ին «Միլենիում» մարզադաշտում նրանք 0-3 հաշվով պարտվում են «Ուոտֆորդին» և զրոյի են հավասարեցնում անգլիական բարձրագույն դիվիզիոն դուրս գալու հնարավորությունը[24]։ «Սիրամարգերի» կազմում Միլերը մասնակցում է 28 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ[8]։

2006 թվականի հուլիսին «Daily Telegraph» թերթը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Լիամին, եթե իրենց հղվի հարմար առաջարկ[25]։ Այդ տեղեկությունը ավելի քան իրական է դառնում այն ժամանակ, երբ Միլլերը չի հայտավորվում անգամ՝ «մանկունյացիների» հուլիսի 16-ին կայանալիք «Օրլանդո Պայրետսի» դեմ ընկերական խաղին, այն ինչ այդ խաղի համար հայտավորված թիմի կազմի մեջ էին պահեստային և ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստները[26]։

Օգոստոսի 31-ին իռլանդացին, ստորագրելով 3 տարի ժամկետով պայմանագիր, համալրում է անգլիական «Սանդերլենդի» կազմը[27]։ Միլլերը լքեց Մանչեսթերը` երկու մրցաշրջանում նրա կազմում Պրեմիեր լիգայում անցկացնելով ընդամենը 9 խաղ[8]։

«Սանդերլենդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 9-ին, Լիամը նշում է իր նորամուտը «Սանդերլենդի» կազմում։ Նրա նորամուտային խաղում «սև կատուները» «Փրայդ Պարկ» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթում են «Դերբի Քաունթիին»[28]։ Սեպտեմբերի 13-ին կայացած իր հաջորդ խաղում, իռլանդացին հեղինակում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում Միլլերը, կախելով գնդակը «սիրամարգերի» դարպասապահ Տոնի Ուորների վրայով, հանդիպման 28-րդ րոպեին բացում է խաղի հաշիվը[29][30]։

2007 թվականի հունվարի 6-ին հանդիպման արդեն 37-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը` Լիամը հեռացվում է Անգլիայի գավաթի շրջանակներում անցկացվող «Պրեստոնի» դեմ կիսաեզրափակչային խաղից։ Արդյունքում «սև կատուները» այդ խաղում կրում են նվազագույն հաշվով պարտություն[31]։ 2006-07 մրցաշրջանի արդյունքներով Սանդերլենդին տրվում է՝ հաջորդ ֆուտբոլային տարին Պրեմիեր Լիգայում սկսելու իրավունք։

«Սանդերլենդի» կազմում իր առաջին գոլը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում Միլլերը, ցնցելով «Միդլսբրոյի» դարպասը, հեղինակում է սեպտեմբերի 22-ին[32]։ Դեկտեմբերի 8-ին Միլլերը իր կարիերայում արդեն երկրորդ անգամ է հեռացվում խաղադաշտից. «Չելսիի» հետ խաղի ժամանակ իռլանդացին ընդհարվում է լոնդոնցիների պերուացի հարձակվող՝ Կլաուդիո Պիսառոյի հետ[33]։

2008 թվականի փետրվարի 27-ին, «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ՝ Ռոյ Կինը հանում է Միլլերին տրանսֆերային վաճառքի։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այս ամենի պատճառը «կիսապաշտպանի կողմից խաղադաշտում ցուցաբերված անկարգապահությունն էր» և «մարզումներից հաճախակի ուշացումները»[34]։ Մամուլում տարածվում է ինֆորմացիա, ըստ որի իռլանդացու ծառայություններով հետաքրքրվում է կանադական «Տորոնտոն», որի կազմում էլ այդ պահին արդեն հանդես էին գալիս «սև կատուների» նախկին ֆուտբոլիստներից՝ Դենի Դիչիոն, Կառլ Ռոբինսոնը և Էնդի Ուելշը[35]։

«Քուինս Պարկ Ռեյնջերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարին իռլանդացուն վարձավճարային պայմանագիր առաջարկելուն պատրաստ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» հետաքրքրվում էր Լիամի ծառայություններով։ «Սանդերլենդի» տնօրինությունը պատասխանում է, որ պատրաստ է «զննել» «Ռեյնջերների» կողմից առաջարկված պայմանագիրը[36]։ Արդյունքում, հաջորդ օրը Միլլերը դառնում է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստը։ Ըստ նոր պայմանագրի «Ռեյնջերները» 2008-09 մրցաշրջանի ավարտից հետո ունեին կիսապաշտպանի վերջնական գնման իրավունքը[37][38]։ Նույն թվականի մայիսի 19-ին լրանում է Միլլերի պայմանագրի ժամկետը, իսկ «Ռեյնջերսի» տնօրինությունը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել նրա հետ[39]։ Նույն կերպ է վարվում նաև «Սանդերլենդը», իսկ քանի որ իռլանդացու «սև կատուների» հետ ունեցած պայմանագրի ժամկետը լրանում էր ամռանը, ապա հուլիսի 31-ին կիսապաշտպանը ինքնըստինքյան դառնում էր ազատ գործակալ։

«Հայբերնիան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամը ինչ-որ ակումբից նոր պայմանագիր կնքելու առաջարկ չէր ստանում, այդ իսկ պատճառով էլ համարյա ամբողջ 2009 թվականի ամառը սեփական մարզավիճակը պահելու համար՝ անց է կացնում տարատեսակ իռլանդական ակումբների հետ մարզվելով[5]։ Այնուամենայնիվ սեպտեմբերին գործազուրկ Լիամի մասին իմանում է շոտլանդական «Հայբերնիանի» գլխավոր մարզիչ՝ Ջոն Հյուզը, ով շատ էր զարմացել տեսնելով «գետնին ընկած տաշած քարը»[5]։ Մարզիչը երկար մտորումների մեջ չընկավ և անմիջապես Միլլերին առաջարկեց երկու տարի ժամկետով պայմանագիր[40], որն էլ իռլանդացին պատրաստականորեն կնքեց։ Այդ օրվանից հետո կիսապաշտպանը «Հայբերնիանի» համար դառնում է առանցքային ֆուտբոլիստ և նրա նկատմամբ սկսում են սեր տածել էդինբուրգական ակումբի երկրպագուները, որոնք էլ ժամանակի ընթացքում Լիամին տալիս են «Հայբերնիանի Արքա» (անգլ.՝ King of Hibs) մականունը[18]։

2009 թվականի սեպտեմբերի 13-ին, Լիամը «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Նույն թվականի նոյեմբերին Միլլերին է վիճակվում «Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա ֆուտբոլիստ» մրցանակը[5][41]։ «Հիբսի» կազմում իր առաջին մրցաշրջանում, Միլլերը մասնակցում է 38 խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ[42]։

Նոր ֆուտբոլային տարում իռլանդացին նորից սկսում է ցուցաբերել հիանալի խաղ, սակայն նույնը ակումբի մնացած ֆուտբոլիստների մասին չէր կարելի ասել։ Արդյունքում 2010 թվականի աշնանը վատ արդյունքների համար, «Հայբերնիանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվում է Ջոն Հյուզը[43]։ 2011 թվականի հունվարին էդինբուրգցիների նոր գլխավոր մարզիչ Քոլին Կոլդերվուդը, թիմի կիսապաշտպանական գծի ուժեղացման համար պայմանագիր է կնքում երեք նոր կիսապաշտպանների հետ և պայմանագրերի կնքումից շատ չանցած չհայտավորվելու բնական պատճառներ չունեցող Միլլերը իր Շոտլանդիայում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում առաջին անգամ՝ դուրս չի գալիս խաղադաշտ թիմի հիմնական կազմի հետ և պահեստային նստարաններին է անցկացնում երկու խաղ[44]։ Այնուամենայնիվ թիմի գլխավոր մարզիչը հարցազրույցներից մեկի ժամանակ խոսում է իռլանդացու բարձր կարգի մասին և ասում, որ հույս ունի, որ այսպիսի ուժեղ մրցակցությունը կստիպի խավբեկին ավելի լավ մարզավիճակի ձգտելուն[44]։ Նույն թվականի մարտին Միլլերը նշում է, որ ինքը երջանիկ է Էդինբուրգում[45]։ Սակայն, չնայած այս հանգամանքի «Հայբերնիանի» տնօրինությունը չի կարողանում համաձայնության հասնել Լիամի ներկայացուցիչների հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում և հունիսի 1-ին կիսապաշտպանը լքում է ակումբը՝ որպես ազատ գործակալ[7]։

«Պերտ Գլորի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 3-ին հայտնի է դառնում, որ Միլլերը ուղևորվել է Ավստրալիա, որտեղ էլ երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Պերտ Գլորի» ակումբի հետ[46]։ Հոկտեմբերի 9-ին, մասնակցելով «Ադելաիդա Յունայթեդի» դեմ ամբողջ խաղին՝ իռլանդացին նշեց իր նորամուտը նոր թիմի կազմում[47]։ 2012 թվականի հունվարի 29-ին այդ նույն «Ադելաիդա Յունայթեդի» դեմ խաղում աչքի ընկնելով դիպուկ արդյունավետ հարվածով՝ Լիամը բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում[48]։

«Բրիսբեն Ռոար»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 22-ին Միլլերը կնքելով 2 տարի ժամկետ ունեցող պայմանագիր՝ ազատ գործակալի կարգավիճակով համալրում է «Բրիսբեն Ռոար» ֆուտբոլային ակումբի կազմը։ Ֆուտբոլիստին տրվում է 11 համարի մարզաշապիկը։

2013 թվականի հուլիսի 20-ին Միլլերը ընդգրկվում է Ա-Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում և մասնակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած ընկերական խաղին։ Այդ խաղում նրանք ուղղակի ջախջախիչ պարտություն են կրում անգլիական գռանդից։ Խաղն ավարտվում է 5-1 հաշվով, իսկ անգլիական կողմից աչքի են ընկնում Դենիել Ուելբեքը, Ջեսի Լինգարդը և Ռոբին վան Պերսին։ Միլլերը խաղում ինչ-որ կերպ աչքի չի ընկնում և հանդիպման 45-րդ րոպեին նրան փոխարինում է «Մելբուրն Վիքթորի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Բիլլի Ցելեսկին։

2014 թվականի հոկտեմբերի 30-ին Միլլերը պայմանագրի երկարաձգման հետ կապված վիճաբանությունների պատճառով լքում է «Բրիզբեն Ռոարը» և ազատ գործակալի կարգավիճակով սկսում նոր ակումբ փնտրել[49][50]։

«Մելբուրն Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 11-ին, Ռոարը լքելուց 11 օր անց, Միլլերը պայմանագիր է կնքում Ա-Լիգայում հանդես եկող մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ «Մելբուրն Սիթիի» հետ։ Լիամը կնքում է կարճաժամկետ պայմանագիր[51]։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, ֆուտբոլիստը ևս մեկ անգամ է երկարաձգում իր պայմանագիրը և կրկին կարճ ժամկետով։ Ակումբի կազմում հանդես գալու շրջանում ֆուտբոլիստը ինչ-որ լուրջ իրադարձությամբ աչքի չի ընկնում[52]։

«Կորկ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 15-ին Միլլերը համալրում է Իռլանդիայի առաջնությունում հանդես եկող «Կորկ Սիթիի» կազմը[53]։ Ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը տեղի «Սլայգո Ռովերս» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած խաղում, որն ավարտվում է 1-1 հաշվով[54]։

«Ուիլմինգտոն Համերհեդս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 18-ին Միլլերը պայմանագիր է կնքում United Soccer League-ում հանդես եկող ամերիկյան «Ուիլմինգտոն Համերհեդս» ֆուտբոլային ակումբի հետ[55]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Լիգայի Փլեյ-օֆֆ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սելտիկ 1999-00 1 0 - - - - - - - - 1 0
2000-01 - - - - - - - - 1 0 1 0
2002-03 - - - - 1 0 - - 1 0 2 0
2003-04 25 2 1 0 1 0 - - 13 3 40 5
Ընդհանուրը «Սելտիկում» 26 2 1 0 2 0 0 0 15 3 44 5
Օրհուս 2001-02 18 0 - - - - - - - - 18 0
Ընդհանուրը «Օրհուսում» 18 0 0 0 0 0 0 0 0 0 18 0
Մանչեսթեր Յունայթեդ 2004-05 8 0 4 0 2 1 - - 5 0 19 1
2005-06 1 0 - - 1 1 - - 1 0 3 1
Ընդհանուրը «Մանչեսթեր Յունայթեդում» 9 0 4 0 3 2 0 0 6 0 22 2
Լիդս Յունայթեդ 2005-06 28 1 2 0 - - 3 0 - - 33 1
Ընդհանուրը «Լիդս Յունայթեդում» 28 1 2 0 0 0 3 0 0 0 33 1
Սանդերլենդ 2006-07 30 2 1 0 - - - - - - 31 2
2007-08 24 1 - - 1 0 - - - - 25 1
2008-09 3 0 - - 1 0 - - - - 4 0
Ընդհանուրը «Սանդերլենդում» 57 3 1 0 2 0 0 0 0 0 60 3
Քուինս Պարկ Ռեյնջերս 2008-09 13 0 - - - - - - - - 13 0
Ընդհանուրը «Քուինս Պարկ Ռեյնջերսում» 13 0 0 0 0 0 0 0 0 0 13 0
Հայբերնիան 2009-10 33 2 4 0 1 0 - - - - 38 2
2010-11 33 5 2 0 1 0 - - 2 0 38 5
Ընդհանուրը «Հայբերնիանում» 66 7 6 0 2 0 0 0 2 0 76 7
Պերտ Գլորի 2011-12 25 2 - - - - - - - - 25 2
2012-13 24 0 - - - - - - - - 24 0
Ընդհանուրը «Պերտ Գլորիում» 49 2 0 0 0 0 0 0 0 0 49 2
Բրիսբեն Ռոար 2013-14 22 3 - - - - - - - - 22 3
2014-15 2 0 - - - - - - - - 2 0
Ընդհանուրը «Բրիսբեն Ռոարում» 24 3 0 0 0 0 0 0 0 0 24 3
Մելբուրն Սիթի 2013/14 2 0 - - - - - - - - 2 0
Ընդհանուրը «Մելբուրն Սիթիում» 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
Կորկ Սիթի 2015 1 0 - - - - - - - - 1 0
Ընդհանուրը «Կորկ Սիթիում» 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուրը կարիերայում 293 18 14 0 9 2 3 0 23 3 342 23

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 6. Իռլանդիա - Բրազիլիա ընկերական հանդիպում: Միլլերը «սելեսաոյի» ֆուտբոլիստներով շրջապատված:

1988 թվականին Միլլերը, Իռլանդիայի պատանեկան հավաքականի կազմում հաղթելով Շոտլանդիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, դառնում է մայրցամաքի չեմպիոն։ Առաջնության եզրափակչում «կանաչազգեստ տղաները» հաղթում են իտալացի հասակակիցներին։

Միլլերը նաև որոշ ժամանակ պաշտպանել է Իռալնդիայի երիտասարդական հավաքականի գույները[17]։

Միլլերի նորամուտը Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում կայացել է 2004 թվականի մարտի 31-ին։ Նրա նորամուտային խաղն է դառնում Չեխիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղը, որում իռլանդացիները 2-1 հաշվով հաղթանակ են տանում չեխերի նկատմամբ։ Լիամը այդ հանդիպմանը խաղադաշտ է դուրս գալիս 69-րդ րոպեին՝ փոխարինելով Հարի Դոհերտիին[56]։ Իր առաջին և այս պահի դրությամբ միակ գոլը Իռլանդիայի հավաքականի կազմում Միլլերը հեղինակել է Շվեդիայի ազգային հավաքականի դարպասը՝ 2006 թվականի մարտի 1-ին[57]։

Չնայած 2009 թվականի ամռանը Լիամի ակումբային կարիերայում տեղի ունեցած ընդմիջմանը, իռլանդացիների գլխավոր մարզիչ՝ Ջովանի Տրապատոնին շարունակում է հրավիրել նրան երկրի ազգային հավաքական[5]։ Ավելի ուշ Միլլերը այս առիթով ասում է.

Ես շատ շնորհակալ եմ Ջովանիին։ Ես առանց խաղային պրակտիկայի ֆուտբոլիստ էի, և նա իրավունք ուներ ինձ ազգային հավաքականի սահմաններից դուրս թողնել։ Սակայն նա այդպես չվարվեց. ցույց տվեց, որ հավատում է իմ ուժերին, և դա իմնձ համար ամենակարևորն է[5]։

Ընդհանուր վիճակագրությամբ Միլլերը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ։

Խաղերը և գոլերը Իռլանդիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում՝ 21 խաղ / 1 գոլ; 8 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 5 պարտություն։

Խաղերի և գոլերի հակիրճ վիճակագրությունը հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը հավաքականի կազմում
Հավաքական Թվական ԱԱ-ի ընտրական խաղեր ԱԱ-ի եզրափակիչ խաղեր ԵԱ-ի ընտրական խաղեր ԵԱ-ի եզրափակիչ խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Իռլանդիա 2004 1 0 - - - - - - 6 0 7 0
2005 - - - - - - - - 3 0 3 0
2006 - - - - - - - - 3 1 3 1
2007 - - - - 2 0 - - - - 2 0
2008 1 0 - - - - - - 3 0 4 0
2009 1 0 - - - - - - 1 0 2 0
Ընդհանուրը կարիերայում 3 0 0 0 2 0 0 0 16 1 21 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիա Իռլանդիայի պատանեկան հավաքական

Շոտլանդիա «Սելտիկ»

Անգլիա «Սանդերլենդ»

Ավստրալիա «Բրիսբեն Ռոար»

Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլերը ամուսնացած է, ունի մեկ զավակ[58]։ Ազատ ժամանակ սիրում է գոլֆ խաղալ։ Լիամի սիրելի ֆիլմն է Ջեյմս Քեմերոնի «Ավատարը», հանգստի վայրը՝ ԱՄԷ Դուբայ քաղաքը[59]։ Միլլերի ֆուտբոլիստի իդեալն է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան։ Նրա լավագույն ընկերների շարքում են Էյդեն Մակգիդին և Ջոն Օ’Շին[60]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.dhnet.be/sports/football/liam-miller-ancien-international-irlandais-decede-a-36-ans-des-suites-d-un-cancer-5a7e9606cd70fdabb9ed3420
  4. «Liam Miller | Football Association of Ireland Official Website». Football Association of Ireland Official Website. 2009 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին. (անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «The world's a stage for Miller – Scotsman.com Sport». Sport.scotsman.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին. (անգլ.)
  6. «Liam Miller». Stretford End. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին. (անգլ.)
  7. 7,0 7,1 «Liam Miller leaves Hibs for Perth Glory in Australia». BBC Sport. 2011 թ․ հունիսի 3. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Liam Miller». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 «Webchat with John O'Shea & Liam Miller». Eircom. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  10. «Life after Coachford College - Past Pupils». Coachford College. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  11. «Liam Miller». Manutd zone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  12. «Celtic hit a magnificent seven». BBC Sport. 2000 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  13. Alexander, Nick (2006 թ․ օգոստոսի 31). «Miller makes it five». Sunderland A.F.C. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին. (անգլ.)
  14. Fisher, Stewart (2003 թ․ նոյեմբերի 9). «Time is right for Miller's tale to unfold; Celtic may have unearthed». Sunday Herald. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  15. «Five-star Celtic crush Hearts». BBC Sport. 2003 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  16. «Miller to win new deal». BBC Sport. 2003 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2008 թ․ ապրիլի 17-ին. (անգլ.)
  17. 17,0 17,1 «Man Utd clinch Miller deal». BBC Sport. 2004 թ․ հունվարի 9. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  18. 18,0 18,1 Spiers, Graham (2009 թ․ հոկտեմբերի 26). «Liam Miller's tale the highlight of a classic encounter». London: The Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին. (անգլ.)
  19. Brennan, Robert. «Miller time is nearly up». Irish Abroad. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  20. «Crewe 0 – 3 Man Utd». Soccernet. 2004 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  21. «Miller makes Elland Road switch». BBC Sport. 2005 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  22. «Miller extends loan deal at Leeds». BBC Sport. 2005 թ․ հունվարի 6. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  23. «Southampton 3–4 Leeds». BBC Sport. 2005 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  24. «Leeds 0–3 Watford». BBC Sport. 2006 թ․ մայիսի 21. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  25. Ogden, Mark (2006 թ․ հուլիսի 18). «Solskjaer back on target as Ferguson chases Torres». London: The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  26. «Orlando Pirates 0–4 Man Utd». BBC Sport. 2006 թ․ հուլիսի 16. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  27. «Irish trio make Sunderland switch». BBC Sport. 2006 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  28. «Derby 1–2 Sunderland». BBC Sport. 2006 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  29. Walker, Michael (2006 թ․ սեպտեմբերի 14). «Calls for Blackwell's head as Keane's men stride on». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  30. Команда Роя Кина одержала уверенную выездную победу(չաշխատող հղում), Чемпионат.ру (14 сентября 2006)
  31. «Preston 1–0 Sunderland». BBC Sport. 2007 թ․ հունվարի 6. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  32. McKenzie, Andrew (2007 թ․ սեպտեմբերի 22). «Middlesbrough 2–2 Sunderland». BBC Sport. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  33. Mercer, Nathan (2007 թ․ դեկտեմբերի 8). «Chelsea 2–0 Sunderland». BBC Sport. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  34. «Championship - Miller alerts Championship sides». Eurosport. 2008 թ․ փետրվարի 27. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  35. «Toronto eye Miller swoop». Eleven a side. 2008 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  36. «Sbragia confirms interest in Miller». Sunderland A.F.C. 2009 թ․ հունվարի 14. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին. (անգլ.)
  37. Alexander, Nick (2009 թ․ հունվարի 15). «Miller signs for QPR». Sunderland A.F.C. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  38. Полузащитник «Сандерленда» перешел в «Куинз Парк Рейнджерс», Sports.ru (15 января 2009)
  39. «Miller among five released by QPR». BBC Sport. 2009 թ․ մայիսի 19. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին. (անգլ.)
  40. «Hibs complete signing of ex-Celtic midfielder Liam Miller». The Scotsman. 2009 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին. (անգլ.)
  41. Hibs' Miller gets monthly award, BBC Sport, 8 November 2009. (անգլ.)
  42. «Games played by Liam Miller in 2009/2010». Soccerbase. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)
  43. «John Hughes». Hibernian FC. 2010 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)
  44. 44,0 44,1 Marshall, Alan (2011 թ․ փետրվարի 22). «Liam Miller will bounce back and prove his quality, says Hibs boss Colin Calderwood». Daily Record (Scotland). Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)
  45. «Liam Miller keen to stay at Hibernian». BBC Sport. 2011 թ․ մարտի 17. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին. (անգլ.)
  46. «Massive coup for Perth Glory». Perth Glory. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 7 июня 2011-ին. (անգլ.)
  47. «Perth Glory 1 - 0 Adelaide United». Soccerway. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. (անգլ.)
  48. «Adelaide United 0 - 3 Perth Glory». Soccerway. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին. (անգլ.)
  49. «Liam Miller released by Brisbane Roar FC». Football Federation Australia. 2014 թ․ հոկտեմբերի 30.
  50. «Liam Miller clears air after shock exit from Brisbane Roar and denies ever having a calf injury». The Courier-Mail. 2014 թ․ նոյեմբերի 7.
  51. «Melbourne City FC Sign Liam Miller On Short-Term Contract». Melbourne City. Football Federation Australia. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  52. «Miller Signs as Injury Replacement». Melbourne City. Football Federation Australia. 2014 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  53. «LIAM MACKEY: Liam Miller: Homecoming 'easy decision'». Irish Examiner. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  54. «Cork City struggle at Sligo Rovers». Irish Examiner. 2015 թ․ մարտի 9.
  55. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  56. «Rep of Ire 2–1 Czech Rep». BBC Sport. 2004 թ․ մարտի 31. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  57. «Rep of Ireland 3–0 Sweden». BBC Sport. 2006 թ․ մարտի 1. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  58. Dunphy, Eamon (2008 թ․ մարտի 3). «Dunphy slams "disgraceful" Sunderland chief». Eleven a side. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին. (անգլ.)
  59. First 11: Liam Miller Արխիվացված 2014-05-13 Wayback Machine, hibernianfc.co.uk (10 May 2010) (անգլ.)
  60. Webchat with John O’Shea and Liam Miller Արխիվացված 2009-09-07 Wayback Machine, eircom (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Միլլեր» հոդվածին։