Jump to content

Իրինա Ալլեգրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Ալլեգրովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԻրինա Ալեքսանդրի Ալլեգրովա
Ի ծնե անունИрина Александровна Аллегрова
Նաև հայտնի է որպեսՌուսական բեմի «կայսրուհի»
Ծնվել էհունվարի 20, 1952(1952-01-20)[1] (72 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, սինթիփոփ, փոփ ռոք, dance-rock և ռուսական շանսոն
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն1969-ից
ԼեյբլWarner Music Russia, Jeff Records, Joint Recording Company և Kvadro-Disk
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[2] Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[3] Ոսկե գրամոֆոն Ոսկե գրամոֆոն
և «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ
Կայքallegrovaofficial.ru
 Irina Allegrova Վիքիպահեստում

Իրինա Ալեքսանդրի Ալլեգրովա (ռուս.՝ Ири́на Алекса́ндровна Алле́грова, հունվարի 20, 1952(1952-01-20)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի և դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի (2010)[4][5]:

Հայտնի է նաև ռուսական բեմի «կայսրուհի» («Императрица» российской эстрады)[6][7][8]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ալլեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում[9]՝ թատերական ռեժիսոր, դերասան, Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ[10] ազգությամբ հայ Ալեքսանդր Սարկիսովի(Ալլեգրով) ընտանիքում (1915-1994)[11]։ Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով (Ալլեգրով մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ)[12]։ Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան (1923-2012), օպերային դերասանուհի էր։ Կա տեսակետ, որ երգչուհու ազգանունը նույնպես եղել է Ալլեգրովա։

Կյանքի առաջին տարիները ապագա երգչուհին անցկացրել է Ռոստովում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Ծնողներն աշխատանքի են անցնում Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Իրենց հյուրընկալում էին Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գալինա Վիշնևսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։ Այդ ժամանակ Իրինան յոթ տարեկան էր. նա ավարտել էր հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները։ Երաժշտական դպրոց էր ընդունվել՝ ընդունելության քննությանը նվագելով Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նա անմիջապես ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը Ալլեգրովան նվագել է Սերգեյ Ռախմանինովի «Երկրորդ համերգը»։

Երաժշտական դպրոցին զուգահեռ նա հաճախում էր բալետի խմբակ։ Մանկության տարիներին մասնակցում է Բաքվում տեղի ունեցած Անդրկովկասի ջազային փառատոնին՝ սկսելով երգչուհու իր կարիերան։

1969 թվականին Իրինա Ալլեգրովան ավարտում է դպրոցը, սակայն առողջական պատճառով բաց է թողնում Բաքվի երաժշտական ակադեմիայի ընդունելության քննությունները։ Էստրադային ձայնային տվյալների համար Իրինային հրավիրում են ձայնավորելու հնդկական ֆիլմեր։ Նույն թվականին նա մեկնում է Ռաշիդ Բեյբութովի թատրոնի հետ հյուրախաղերի։ 1970 թվականին աշխատանքի է անցնում Երևանի նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության ներքո։

1971 թվականին Իրինա Ալլեգրովան առաջին անգամ ամուսնանում է. սակայն հաջորդ տարի՝ դստեր՝ Լալայի ծնունդից հետո բաժանվում է։

Կարիերայի սկիզբ։ Խորհրդային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1980-ական թվականներին Իրինա Ալլեգրովան հանդես է գալիս զանազան երաժշտական խմբերում, հյուրախաղերով ճամփորդում ԽՍՀՄ տարածքում։ 1975 թվականին փորձում է ընդունվել թատերական արվեստի ռուսական ինստիտուտը, բայց երրորդ փուլում ձախողվում է։ Սկսում է աշխատել՝ որպես անհատական դասատու և խմբակային երաժշտական ուսումնարանում որպես կոնցերտմեյստեր։ 1976 թվականին ընդունվում է Լեոնիդ Ուտյոսովի նվագախումբ, ապա՝ Մոսկոնցերտին կից «Вдохновение» (Ներշնչանք) անսամբլ։ 25 տարեկանում մասնակցում է Տամբովի ֆիլհարմոնիայի «Молодые голоса» մրցույթին, որի կազմում դառնում է երկրրոդ համախորհրդային մրցույթի դափնեկիր՝ «Сочи-78» երգով։ 1979 թվականին անսամբլը կիսվում է երկու խմբի՝ «Факел» և «Круиз»: Ալլեգրովան աշխատանքի է անցնում «Факел»-ում և աշխատում դաշնակահար Իգոր Կրուտոյի հետ։

1982 թվականին Իրինա Ալլեգրովան ինը ամիս չի աշխատում և ցանկանում է թողնել երգչուհու կարիերան։ Այդ ժամանակ նա զբաղվում էր սիրված առօրեական աշխատանքով՝ խմորեղեն ու հրուշակեղեն պատրաստելով։ Նույն թվականին Մարգարիտա Տերեխովայի թատրոնում Իգոր Տալկովի և Լյուդմիլա Սենչինայի հետ հանդես է գալիս հյուրախաղերով։ Արդյունքում Ալլեգրովան և Տալկովը մասնակցում են նաև Թեոդոր Դրայզերի երաժշտական-բանաստեղծական «Քերրիի քույրը» մյուզիքլին։ Վերջինիս երաժշտության հեղինակն էր Ռայմոնդ Պաուլսը։

1983-84 թվականներին Իրինա Ալլեգրովան աշխատում է ռեստորաններում ու հյուրանոցներում, ապա՝ ծանոթանում պրոդյուսեր Վլադիմիր Դուբրովիցկու հետ։

1985 թվականին Օսկար Ֆելցմանը երգչուհու համար գրում է «Голос ребёнка» երգը[13], որով նա պետք է ելույթ ունենար «Огни Москвы» անսամբլի «Песня года»(«Տարվա երգ») մրցույթում։ Իրինան դառնում է «Огни Москвы» անսամբլի մեներգչուհի, իսկ Ֆելցմանը՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար։

Իրինա Ալլեգրովան երգում էր բեք-վոկալում՝ երբեմն երգելով առանձին։ 1985 թվականին Ալլեգրովան թողարկեց իր առաջին ձայնասկավառակը, որտեղ ձայնագրված էին նրա երեք երգերը՝ «Песочные часы», «Я - любовь» և «Голос ребёнка»։ Շուտով Ֆելցմանի առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ճանապարհորդությունների մեկնել։ Նրան փոխարինում է Դավիդ Թուխմանովը և ստեղծվում է «Электроклуб» ռոք խումբը: Խումբը կատարում է Թուխմանովի երգերը, «Песня-86» փառատոնին կատարում է «Старое зеркало» կոմպոզիցիայի դեբյուտը։ Ամենահայտնի երգը դառնում է «Чистые пруды»-ն։

1987 թվականի սկզբին խումբը մասնակցում է «Золотой камертон» մրցույթին՝ ներկայանալով «Три письма» երգով և դառնում դափնեկիր։ Դա պրոֆեսիոնալ բեմում առաջին հաջողությունն էր։ Տարեվերջին Տալկովը լքում է խումբը, փոխարենը միանում են Վիկտոր Սալտիկովը և այլ երգիչներ «Форум» խմբից։ Նոր խումբը հայտնի է դառնում որպես «Электроклуб-2»: Վերջինս Ժդանով քաղաքում կատարում է ռեկորդային ցուցանիշով համերգ(17 000 հանդիսատես)։ Խումբը մասնակցություն է ունենում Ալլա Պուգաչովայի «Встреча друзей» կամ «Фейерверк-1» հաղորդմանը։

1989 թվականին «Мелодия» ընկերությունում լույս է տեսնում «Электроклуб-2» խմբի երկրորդ սկավառակը՝ Դավիդ Թուխմանովի 9 երգերով։ Դրանցից 3-ը կատարում էր Ալլեգրովան։ Տարեվերջին երգչուհին մասնակցում է «Песня-89» փառատոնին՝ Игрушка երգով, իսկ «Синяя роза» երգով՝ Ալլա Պուգաչովայի «Рождественские встречи» փառատոնին։ Համերգում կատարում է նաև Իգոր Նիկոլաևի մի քանի երգեր («Игрушка», «Мой ласковый и нежный зверь»)։

1990 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան ամուսնալուծվում է Վլադիմիր Դուբովիցկիից և լքում «Электроклуб-2»-ը։ Խումբը լքում է նաև տնօրեն և ձայնային ռեժիսոր Լազար Անաստասիադին (մինչ այժմ աշխատում է Ալլեգրովայի հետ), ինչպես նաև՝ թմբկահարը[14]։ Մեկ տարի չանցած՝ Իրինա Ալլեգրովան այդ ժամանակի միակ՝ «Звуковой дорожки» հիթ-շքերթի կողմից հայտարավում է տարվա լավագույն երգչուհի։

Մեներգչային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին երգչուհին թողարկում է իր երկրորդ հավաքածուն՝ «Угонщица»: Կրեմլի պալատում մեծ հաջողությամբ տեղի են ունենում «Императрица» համերգը[15], որի առաջին բաժինը դառնում է հիթային կատարում, իսկ երկրորդ բաժինը՝ նոր երգերի ծրագիր՝ «Императрица»[16], «Безответная любовь»[17], «Угонщица»[18] և այլն։ Այդ տարի երգչուհու դուստր Լալան նրան թոռ է պարգևում, ում անվանում են Իրինայի հոր՝ Ալեքսանդրի անունով[19]։

1996 թվականից սկսած Իրինա Ալլեգրովայի մոտ սկսում է երեքամյա համագործակցություն Իգոր Կրուտոյի հետ։ Հանդիսատեսին ներկայացվում է «Я тучи разведу руками» ծրագրի պրեմիերան, որը տեղի է ունենում «Ռոսիա» համերգասրահում՝ 6 օր տևողությամբ։ Համերգներին նվիրվել է համանուն սկավառակ։ Իրինա Ալլեգրովան փոխում է իր իմիջը՝ դառնալով փորձառու և էլեգանտ երգչուհի։ Նոր ծրագիրը և նոր կերպարը տարիներ անց կրկնվում են «Концерты на бис» անունով ծրագրի ժամանակ։ Հեռուստաեթերի հետ համատեղ հեռարձակվել է ֆիլմ-համերգ, որում ներառված էր Ալլեգրովայի և Կրուտոյի հարցազրույցը։ Շուտով տեղի են ունենում նոր համերգներ ու ձայնագրություններ՝ «Я тучи разведу руками» և «Ладони», նկարահանում «Старые песни о главном» ֆիլմում, որտեղ Իրինան կատարում է Օսկար Ֆելցմանի «Белый свет» երգը, մասնակցություն «Славянский базар» (Մոսկվա), «Голос Азии» (Ալմա-Աթա) և «Песня года» (Մոսկվա) փառատոներին։

Երգչուհին պարբերաբար մասնակցություն է ունենում Իգոր Կրուտոյի երեկոներին, ձայնագրում է երգեր Նյու Յորքի ստուդիայում՝ երկրորդ համատեղ ալբոմի համար («Незаконченный роман»)[20], ներկայացնում է Ռոսիա համերգասրահում նոր ծրագիր՝ 4 օր շարունակ, ԱՄՆ-ում նկարահանում է 2 տեսահոլովակ՝ «Не опоздай» և «Монолог», որտեղ գործընկերն է լինում Օլեգ Վիդովը։

1997 թվականին երգչուհին թողարկում է «Императрица» ալբոմը, որտեղ, սակայն, չեն լինում կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի երգերը։ Այս անունով էլ նա անցնում է մեներգի ու մենակատարման նոր փուլ։

1998 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան և Իգոր Կրուտոյը ներկայացնում են նոր ծրագիր՝ «Незаконченный роман»[21]: Հատուկ այդ ծրագրի համար երգչուհին փոխում է իր իմիջը՝ վերածվելով կարճ մազերով սևահերի։ Համերգներին թողարկվում է համանուն ալբոմ։ Համերգների ժամանակ նկարահանվում է «Незаконченный роман» երաժշտական ֆիլմը։ Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքներում շարունակվում են հյուրախաղերը, ինչպես նաև երգչուհին մասնակցում է կոմպոզիտորի ստեղծագործական երեկոներին։ Նյու Յորքում նրանք հանդես են գալիս Madison Square Garden համերգասրահում։ Ալլեգրովան մասնակցում է նաև «Славянский базар», «Песня года» փառատոներին։

1999 թվականին Իրինա Ալլեգրովան մասնակցում է նոր ծրագրի՝ «Столик на двоих»[22]: Այս համերգներով ավարտվում է նրանց համագործակցությունը։ Իրինան որոշում է սեփական միջոցներով թողարկել նոր ալբոմը՝ «Театр…», որը բաղկացած էր 15 ստեղծագործություններից։ Երգչուհին ալբոմի թողարկումից օր առաջ ելույթ է ունենում «Муз-ТВ» հեռուստաալիքով, ապա տեղի է ունենում թողարկումը՝ «Союз» երաժշտական խանութում։ Հաջորդ օրը տեղի է ունենում համերգ «Метелица» համալիրում։ Տասնամյա դադարից հետո Ալլեգրովան մասնակցում է Ալլա Պուգաչովայի ամանորյա հանդիպումներին, ինչպես նաև հաղթում է՝ «Овация», «Солистка года» անվանակարգում, մասնակցում «Песня года» փառատոնին։

2002 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեգրովան արժանացել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ», իսկ 2010 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» բարձրագույն կոչումներին:

2007թ. հունվարի 20-ին՝ երգչուհու ծննդյան օրը, Առաջին ալիքով ցուցադրվեց «Шальная звезда Ирины Аллегровой» վավերագրական ֆիլմը: Փետրվարի 9-ին և 10-ին Կրեմլի պետական ​​պալատում տեղի ունեցավ Իրինա Ալեգրովայի «Из прошлого в будущее…» մենահամերգը։ Մարտին տեղի ունեցավ Ալեգրովայի և Լեպսի հայտնի «Я тебе не верю» երգի տեսահոլովակի նկարահանումները:

Դեկտեմբերին Ալեգրովա և Լեպսը դարձան յոթերորդ ազգային «Ոսկե գրամոֆոն» մրցանակի և «Песня-2007» փառատոնների դափնեկիրներ:

Մասնակցել է նաև հայկական փառատոններին՝ «Տաշիր», «Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն»: Կատարել է հոր հիշատակին նվիրված «Армения» երգը[23][24].

Жди меня, Армения, я еще вернусь к тебе!
- Իրինա Ալլոգրովա

Համերգներ Երևանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ալլեգրովան համերգային ելույթներ է ունեցել նաև Երևանում։ 2010 թվականի մարտի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 21-ին՝ տեղի են ունեցել համերգներ Մարզահամերգային համալիրում[25]։

2015 թվականի մարտի 6-ին կայանալիք համերգը չի կայացել, տեղափոխվել է ապրիլի 6, քանի որ երգչուհին ուներ առողջական խնդիրներ[26]։ Երգչուհին Երևանում հոսպիտալացվել է[27]։ Համերգը տեղի ունեցավ երկու ամիս անց՝ մայիսի 23-ին[28]։

Ստորև ներկայացված են Իրինա Ալլեգրովայի ընտանիքի անդամները[29]։

  • Պապ հոր կողմից՝ Սարկիսով Գրիգոր Մինայի, հաշվապահ, Բաքու
  • Տատ հոր կողմից՝ Սարկիսովա Մարիա Իվանի, տնային տնտեսուհի, 7 զավակների մայր, Բաքու
  • Պապ մոր կողմից՝ Կալինին Միխայիլ Յակովի, կոշկակար, Տաշքենդ
  • Տատ մոր կողմից՝ Կալինինա Աննա Յակովի, վարսավիր, Տաշքենդ
  • Հայր՝ Ալլեգրով Ալեքսանդր Գրիգորի (15 ապրիլի 1915-24 մայիսի 1994), ռեժիսոր, դերասան, ՌԽՖՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Մայր՝ Սոսնովսկայա Սերաֆիմա Միխայլովնա (26 հոկտեմբերի 1923[30]-12 ապրիլի 2012[31]), դերասանուհի, երգչուհի
  • Դուստր՝ Լալա Ալեգրովա (ծնվ. 1972)՝ էստրադային ռեժիսոր, ավարտել է Ռուսաստանի թատերական մշակույթի ակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Ալեքսեյ Գառնիզովի լսարանը)[32]
  • Թոռ՝ Ալեքսանդր (ծնվ. 1995)[32]

Նախկին ամուսիններ[33]

  • Լալայի հայր՝ Գևորգ Թաիրով (1971-1972), բասկետբոլիստ Բաքու քաղաքից[34][35]
  • Վլադիմիր Բլեխեր (1976-1977), «Молодые голоса» անսամբլի գեղարվեստական ղեկավար[35][36]։ Հեղինակել է «Наводнение» երգը, որը Իրինա Ալլեգրովան կատարել է 30 տարի անց՝ "Песня года-2013" փառատոնին[37]։
  • Վլադիմիր Դուբրովիցկի (1984/85-1990), պրոդյուսեր, երաժիշտ, Օսկար Ֆելցմանի «Огни Москвы» խմբում՝ բաս-կիթառահար, Դավիթ Թուխմանովի «Электроклуб» խմբի ղեկավար[34][35][36]
  • Իգոր Կապուստա (1992-1999), պարող, ամուսնացել են գաղտնի՝ այլ անուններով, առանց ԶԱԳՍ-ի[34][35][38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://kremlin.ru/acts/bank/30490
  3. http://kremlin.ru/acts/bank/18253
  4. «Պատվավոր կոչումը շնորհվել է ՌԴ նախագահի 15.01.2010 № 67 հրամանով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Аллегрова стала «народной артисткой»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  6. «Ирина Аллегрова, «императрица» российской эстрады». Концерты в Германии и Европе (ռուսերեն). Վերցված է 2024-08-27-ին.
  7. «Ирина Аллегрова». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2024-08-27-ին.
  8. ««Императрица российской эстрады» - МКУК ЦБС города Челябинска - 17.01.2022». МКУК ЦБС города Челябинска (անգլերեն). Վերցված է 2024-08-27-ին.
  9. «ZARK Foundation Իրինա Ալլեգրովա».
  10. «Красная звезда» 11 мая 1996 г.
  11. «Аллегрова Ирина / Стильное радио «Перец ФМ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  12. «Биография И. Аллегровой на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  13. Ирина Аллегрова, Голос ребенка (1985)
  14. Незабываемое интервью для Киргизского радио с Ириной Аллегровой в успешном 1989
  15. Ирина Аллегрова, Императрица (Звуковая Дорожка в Кремле, 1995)
  16. Ирина Аллегрова, Императрица (Концерт ко дню милиции, 1995)
  17. Ирина Аллегрова Безответная любовь, Санкт-Петербург (1995)
  18. Ирина Аллегрова Угонщица (1994)
  19. «Аллегрова стала бабушкой» - Газета «„МузОБОЗ“» № 32 от 13.10.1995
  20. Игорь Крутой и Ирина Аллегрова - Незакочанный роман
  21. Ирина Аллегрова и Игорь Крутой, Незаконченный роман (1996)
  22. Ирина Аллегрова и Игорь Крутой "Столик на двоих"
  23. «Ирина Аллегрова | Irina Allegrova © - Новости». allegrovaclub.moy.su. Վերցված է 2024-08-30-ին.
  24. «Армянские корни «императрицы» российской эстрады: юбилей Аллегровой». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2024-08-30-ին.
  25. «Forpostart.ru». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  26. «Концерт Ирины Аллегровой в Ереване вновь откладывается». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  27. Ирина Аллегрова госпитализирована в Ереване
  28. «Ցավոք՝ մարտին մենք ստիպված էինք համերգը տեղափոխել, ես էլ եմ մարդ, հիվանդացել էի. Կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  29. «Аллегрова Ирина Александровна, биография». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2004 թ․ հուլիսի 1-ին.
  30. «Сосновская Серафима Михайловна՝ актриса, оперная певица». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  31. У Ирины Аллегровой умерла мама
  32. 32,0 32,1 Краткая биография Аллегрова Лала (Allegrova Lala) | Режиссёры, продюсеры // Все Биографии
  33. «Ирина Аллегрова: „Я меняю мужей, но не любовников!" › Новости › Официальный сайт Ирины Аллегровой». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  34. 34,0 34,1 34,2 Биография
  35. 35,0 35,1 35,2 35,3 Музыка KM.RU՝ Ирина Аллегрова: Лучше побывать замужем четыре раза, чем иметь при одном муже четырёх любовников(չաշխատող հղում)
  36. 36,0 36,1 «Блехер не удовлетворял Аллегрову». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  37. Мужу Ирины Аллегровой грозит тюрьма
  38. Игорь Капуста: «Наш брак с Аллегровой разрушила её дочь!»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Ալլեգրովա» հոդվածին։