Էսքիշեհիր
Բնակավայր | ||
---|---|---|
Էսքիշեհիր | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Թուրքիա | |
Մակերես | 2678 կմ² | |
ԲԾՄ | 788±1 մետր | |
Բնակչություն | 871 187 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0222 | |
Պաշտոնական կայք | eskisehir.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Էսքիշեհիր (թուրքերեն՝ Eskişehir), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 789 750 մարդ (2019)։ Քաղաքը գտնվում է Պորսուկ գետի վրա։ Էսքիշեհիրը տեղակայված է Անկարայից 250կմ դեպի արևմուտք, Ստամբուլից 350 կմ դեպի հարավ-արևելք, իսկ Քյոթահիայից 90կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Էսքիշեհիր անվանումը թուրքերենից թարգմանած նշանակում է «հին քաղաք» (թուրքերեն՝ eski՝ հին, şehir՝ քաղաք)։
Հիմնադրման ժամանակ քաղաքը կոչվել է Դորիլայոն (հուն․՝ Δορύλαιον)։
Էսքիշեհիրը համարվում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, ընդհուպ մինչև 14-րդ դարը, երբ գրավվեց Էդիրնեն։ 1921 թվականի գարնանը դարձել է ռազմական գործողությունների կենտրոն, երբ հունական զորքերը փորձում էին շրջափակել և հաղթել քեմալական զորքերին։ Չնայած հույների հաղթանակին, քեմալական զորքերը կարողացան դուրս գալ շրջափակումից, ինչը ճակատագրական եղավ պատերազմի հետագա ընթացքի համար։ Թուրքական բանակը քաղաք է վերադարձել 1922 թվականի ամռանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդիայի ծաղկման շրջանում Դորիլայոնը Փոքր Ասիայի ամենազարգացած քաղաքներից էր՝ լավ կլիմայով և հարուստ ենթակառուցվածքներով։ 11-րդ դարի վերջում քաղաքը հիմնովին ավերվում է քոչվոր թյուրքերի կողմից, որոնցից մոտ 2000-ը մնում և ապրում է նրա շրջակայքում։ Այսպիսով, ամբողջությամբ ամայացած քաղաքը գրեթե մեկ դար (1081-1175) ավերակ է մնացել։ 1115-1175 թվականներին Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնում է վերահսկողությունը այս տարածքի վրա, սակայն քաղաքն այլևս չվերակենդանացավ իր նախկին փառքով[1]։ 1175 թվականին Մանուել Կոմենոս կայսրը փորձեց Դորիլայոնի տեղում վերակենդանացնել քաղաքային կյանքը՝ այստեղ կառուցելով ամրոց հույն վերաբնակիչների համար, որոնց մի փոքր մասը վերադարձավ իրենց նախկին բնակության վայրերը։ Քոչվոր թյուրքերը ակտիվորեն ընդդիմանում էին այս գործընթացին, քանի որ չէին ցանկանում, որ բյուզանդական բանակը հետևի իրենց ավանդական քոչվորական ուղիներին։ Թյուրքերի հետ ընդհարումները հանգեցրին նրան, որ վերջիններս այրեցին իրենց յուրտերը և ժամանակավորապես ապաստանեցին լեռներում։ 1176 թվականին, Միրիոկեֆալոնի ճակատամարտում պարտություն կրելուց անմիջապես հետո, Դորիլայոնի մնացորդները վերջնականապես դուրս եկան բյուզանդական իրավասությունից, չնայած զգալի մաս կազմող (2/5)[2] ուղղափառ բնակչությունը (թյուրքալեզու հույներ) մնացին այստեղ մինչև 1922 թվականի փոխանակումը։
Մշակույթ և տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովի, 2013 թ-ին Էսքիշեհիրը դարձավ «2013 թ-ի Թյուրքալեզու աշխարհի մշակութային մայրաքաղաք»[3]։
Հայերը Էսքիշեհիրում
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին Էսքիշեհիրում կար մոտ 200 հայ ընտանիք, հայերն ունեին երկու երկսեռ վարժարան։ Ըստ 1914 թվականի օսմանյան վիճակագրական տվյալների Էսքիշեհիրում ապրում էր 152,726 մարդ, որից 8,592-ը հայ։ Հայերը հավատքով լուսավորչական ու կաթոլիկ էին[4]։
Օսմանյան բանակի սպա Ահմեդ Ալթընայը (1881-1937) Էսքիշեհիրում 1915 թվականին ռազմական մատակարարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում անցկացրած ժամանակահատվածը ամփոփող հուշագրությունում ներկայացնում է Մեծ Եղեռնի ժամանակ հայերի տեղահանության ու Էսքիշեհիրի հայերի դրության վերաբերյալ կարևոր փաստեր, որոնք դուրս են մնացել թուրքական պաշտոնական ժխտողական քաղաքականությունից։ Նկարագրելով Մեծ Եղեռնի ժամանակ տեղի ունեցած տեղեհանությունների մասին, Ալթընայը գրում է, որ տեղի հայերը ի վիճակի չէին օգնել իրենց ազգակիցներին, և ապա փաստում, որ որոշ ժամանակ անց նրանց տեղահանության հրամանը նույնպես տեղ է հասել[5][6]։
«Երկաթգծի շրջակայքում գտնվող հայկական շքեղ, նրբաճաշակ տները դատարկ էին։ Կապիտալի ու առևտրի բարձունքներ նվաճած էթնիկ տարրը հետևեց կառավարության հրամանին և բարձրացավ Վերին էսքիշեհիրի արվարձաններ և այժմ նրանց դատարկ տները թանկարժեք գորգերով, նրբաճաշակ սենյակներով ու փակ դռներով կարծես սպասում էին վտարանդիների վերադարձին», - գրում է Ահմեդ Ալթընայը[7]։
Ալթընայը նշում է նաև այն փաստը, որը Էսքիշեհիրի հայերին պատկանող լավագույն տները հետագա տարիներին տրվում են վերնախավի մի շարք ներկայացուցիչների՝ Մեհմեդ Ռեշադ սուլթանին, Թալեաթ բեյին, Ջամբոլաթ բեյին, Իսմայիլ Հաքքը փաշային[7][8]։
Անրադառնալով ունեզրկված և տարագրման դատապարտված էսքիշեհիրցի հայերին օգնելու իր ջանքերին՝ Ալթընայը գրում է․
«Ես խնդրեցի գերմանական հյուպատոսին խոսել Ստամբուլում Ավստրիայի դեսպանի հետ, համոզել նրան միջնորդել իշխանություններին, որ գոնե կաթոլիկ հայերը, զինվորականների ընտանիքներն ու երկաթգծի աշխատողների ընտանիքները կարող են մնալ։ Երիտասարդ հայ աղջիկները սկսեղին հարաբերություններ հաստատել երկաթգծի աշխատողների հետ, որոնք նորմալ պայմաններում չէին կարող անգամ նրանց ծառան լինել։ Որոշ հայեր ուզում էին իսլամն ընդունել, բայց կառավարությունը թույլ չտվեց»[9][10]։
Որոշ ժամանակ անց աքսորվում են նաև կաթոլիկները ու մյուս հայերը ևս[10]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիսներ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջերմ. մաք. °C | 3.9 | 6.2 | 11.2 | 16.4 | 21.8 | 25.9 | 29.2 | 28.9 | 25 | 19.8 | 12.4 | 5.5 |
Ջերմ. մին °C | −4.1 | −3.9 | −1.5 | 2.8 | 6.9 | 10.4 | 13.1 | 13 | 8.4 | 4.4 | 0.3 | −2 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամստերդամ, Նիդերլանդներ
- Լինց, Ավստրիա (մայիս 2012)[11]
- Կլուժ-Նապոկա, Ռումինիա (հունվար 2020)[12]
- Շիմքենտ, Ղազախստան (2014)
- Ուրալսկ, Ղազախստան
- Պատերսոն, ԱՄՆ
- Սամարղանդ, Ուզբեկստան
- Սեն-Ժոսս-տեն-Նոոդե, Բելգիա (հոկտեմբերի 16, 2014)
- / Սիմֆերոպոլ, Ուկրաինա / Ռուսաստան (2007)[13]
- Ֆրանկֆուրտ, Գերմանիա (ապրիլի 23, 2013)[14]
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլիական համալսարանը իր 880000 ուսանողներով ամենամեծն է Թուրքիայում և 4-րդը՝ աշխարհում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թ-ից գործում են ժամանակակից տրամվայի համակարգ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Korobeinikov, Dimitri. The Age of Revolts // Byzantium and the Turks in the Thirteenth Century. — 2014. — P. 251. — 400 p. — (Oxford Studies in Byzantium).
- ↑ Hellenism in Asia Minor. — American-Hellenic society, 1918. — В. 4.
- ↑ Эскишехир стал Культурной столицей тюркского мира 2013 г.
- ↑ «Արևմտահայության թվաքանակի և Հայոց ցեղասպանության զոհերի թվի հարցերի նկատմամբ թուրքական պատմագրության որոշ նոր մոտեցումների մասին», Ռոբերտ Թաթոյան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-իսնտիտուտ, Ցեղասպանագիտական հանդես 2, Երևան, 2014, էջ 93-94
- ↑ Refik A., Two Committees Two Massacres, Firodil Publishing House, 2006, p.:
- ↑ «Հայերը թուրք պատմաբան Ահմեդ Ռեֆիք Ալթընայի հուշերում», Ն․Պողոսյան, Գ․Հովհաննիսյան, 2019, էջ 196-197, 200։
- ↑ 7,0 7,1 «Հայերը թուրք պատմաբան Ահմեդ Ռեֆիք Ալթընայի հուշերում», Ն․Պողոսյան, Գ․Հովհաննիսյան, 2019, էջ 200։
- ↑ «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.», Ա․Աստոյան, Երևան, 2013։
- ↑ Refik A., Two Committees Two Massacres, Firodil Publishing House, 2006, p. 34:
- ↑ 10,0 10,1 «Հայերը թուրք պատմաբան Ահմեդ Ռեֆիք Ալթընայի հուշերում», Ն․Պողոսյան, Գ․Հովհաննիսյան, 2019, էջ 201։
- ↑ https://www.linz.at/politik/58805.php
- ↑ https://primariaclujnapoca.ro/cultura/oras-infratit/eskisehir/
- ↑ https://tass.com/politics/906463
- ↑ https://frankfurt.de/service-und-rathaus/verwaltung/aemter-und-institutionen/hauptamt-und-stadtmarketing/referat-fuer-internationale-angelegenheiten/partnerstaedte/eskisehir
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Эскишер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.eskisehir.net
- http://www.eskisehir.pol.tr
- http://www.eskisehir.bel.tr
- http://www.eskisehireskisehir.com Արխիվացված 2018-10-22 Wayback Machine
- Eskişehir Photo Gallery
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսքիշեհիր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 77)։ |