Անատոլիական համալսարան
Անատոլիական համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1958 |
Ընդհանուր անձնակազմ | 1776 մարդ |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Open Education Global?[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էսքիշեհիր |
Կայք | anadolu.edu.tr(թուրքերեն) |
![]() ![]() Անատոլիական համալսարան, Թուրքիա | |
![]() |
Անատոլիական համալսարան (թուրքերեն՝ Anadolu Üniversitesi), պետական համալսարան Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում։ Այն իր մեծությամբ առաջինն է Թուրքիայում և չորրորդը՝ աշխարհում։
Հիմնադրվել է 1982 թվականին քաղաքում գործող չորս համալսարանների միավորման արդյունքում։ Բուն համալսարանի հիմնադրման տարեթիվ ընդունված է համարել 1958 թվականը, երբ հիմնադրվեց քաղաքի ամենահին համալսարանը՝ Տնտեսագիտության և կոմերցիոն գիտությունների ակադեմիան։
Կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլիական համալսարանի ֆակուլտետների և դպրոցների մեծ մասը գործում են Յունուսէմրե կամպուսում, որը գտնվում է Էսքիշեհիրի կենտրոնում։ Կամպուսում են գտնվում ուսանողական հանրակացարանը, հոսպիտալը և վարչական շենքերի մեծ մասը։
Իքիէյլուլ կամպուսում, որը գտնվում է քաղաքից դուրս, գտնվում է ֆիզիկական պատրաստության և սպորտի դպրոցը, ճարտարագիտական ֆակուլտետը, քաղավիացիայի ուսումնարանը[4][5]։
Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի կազմում գործում են հետևյալ ինստիտուտները
- Մանկավարժական գիտությունների ինստիտուտ
- Գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտ
- Կիրառական արվեստների ինստիտուտ
- Կապի ինստիտուտ
- Առողջապահության ինստիտուտ
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Տրանսպորտային հետազոտությունների ինստիտուտ
- Տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտ
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի կազմում գործում են հետևյալ ֆակուլտետները.
- Հեռահար ուսուցման
- Դեղագործական ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Կիրառական արվեստների ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Հեռահաղորդակցության ֆակուլտետ
- Գործարար կառավարման ֆակուլտետ
- Ինժեներական ֆակուլտետ
- Ճարտարագիտության և դիզայնի ֆակուլտետ
Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի կազմում գործում են հետևյալ դպրոցները
- Ֆիզիկական պատրաստության և սպորտի դպրոց
- Երաժշտության և դրամայի դպրոց
- Արդյունաբերության դպրոց
- Հաշմանդամների դպրոց
- Տուրիզմի և հյուրանոցային մենեջմենթի դպրոց
- Օտար լեզուների դպրոց
- Պետական կոնսերվատորիա
Ուսումնարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական մասնագիտական կրթությունը իրականացվում է համալսարանի հետևյալուսումնարաններում՝
- Էսքիշեհիր
- Բոզյույուք
- Բիլեջիք
- Պորսուք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Bureau Services»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-26-ին։ Վերցված է 2007-06-22
- ↑ «Face-to-Face Academic Advising Services»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-12-ին։ Վերցված է 2007-06-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք էջ (անգլ.)(թուրքերեն)