Էսքիշեհիր
Բնակավայր | ||
---|---|---|
Էսքիշեհիր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 2678 կմ² | |
ԲԾՄ | 788±1 մետր | |
Բնակչություն | 871 187 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0222 | |
Պաշտոնական կայք | eskisehir.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Էսքիշեհիր (թուրք.՝ Eskişehir), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 482 793 մարդ։ Քաղաքը գտնվում է Պորսուկ գետի վրա։ Էսքիշեհիրը տեղակայված է Անկարայից 250կմ դեպի արևմուտք, Ստամբուլից 350 կմ դեպի հարավ-արևելք, իսկ Քյոթահիայից 90կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Էսքիշեհիր անվանումը թուրքերենից թարգմանած նշանակում է «հին քաղաք» (թուրք.՝ eski՝ հին, şehir՝ քաղաք)։
Հիմնադրման ժամանակ քաղաքը կոչվել է Դորիլեյ (հուն․՝ Δορύλαιον).
Էսքիշեհիրը համարվում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, ընդհուպ մինչև 14-րդ դարը, երբ գրավվեց Էդիրնեն: 1921 թ- գարնանը դարձել է ռազմական գործողությունների կենտրոն, երբ հունական զորքերը փորձում էին շրջափակել և հաղթել քեմալական զորքերին։ Չնայած հույների հաղթանակին, քեմալական զորքերը կարողացան դուրս գալ շրջափակումից, ինչը ճակատագրական եղավ պատերազմի հետագա ընթացքի համար։
Թուրքական բանակը քաղաք է վերադարձել 1922 թ-ի ամռանը։
Մշակույթ և տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովի, 2013 թ-ին Էսքիշեհիրը դարձավ «2013 թ-ի Թյուրքալեզու աշխարհի մշակութային մայրաքաղաք»[1]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամիսներ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջերմ. մաք. °C | 3.9 | 6.2 | 11.2 | 16.4 | 21.8 | 25.9 | 29.2 | 28.9 | 25 | 19.8 | 12.4 | 5.5 |
Ջերմ. մին °C | −4.1 | −3.9 | −1.5 | 2.8 | 6.9 | 10.4 | 13.1 | 13 | 8.4 | 4.4 | 0.3 | −2 |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլիական համալսարանը իր 880000 ուսանողներով ամենամեծն է Թուրքիայում և 4-րդը՝ աշխարհում։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թ-ից գործում են ժամանակակից տրամվայի համակարգ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Эскишер»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.eskisehir.net
- http://www.eskisehir.pol.tr
- http://www.eskisehir.bel.tr
- http://www.eskisehireskisehir.com
- Eskişehir Photo Gallery
|