Ահմեդ Ռեֆիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմեդ Ռեֆիք
Ahmed Refik
AhmetRefik.jpg
Ծնվել է1881[1][2]
Բեշիքթաշ
Մահացել էհոկտեմբերի 10, 1937(1937-10-10)[3]
Բեշիքթաշ
ԳերեզմանՍտամբուլ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունպատմաբան, հեղինակ, համալսարանի պրոֆեսոր, լրագրող և գրող
Հաստատություն(ներ)Ստամբուլի համալսարան և Դար ուլ Ֆունուն
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[3]

Ահմեդ Ռեֆիք (Ալթընայ, Ahmed Refik, (Altinay), 1881[1][2], Բեշիքթաշ - հոկտեմբերի 10, 1937(1937-10-10)[3], Բեշիքթաշ), թուրք պատմաբան և գրող։ 1890-ական թթ. վերջից եղել Է զինվորական ծառայության մեջ։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) սկզբին ծառայել է հետախուզությունում և հակահետախուզությունում, անմիջականորեն մասնակցել հայերին անվանարկող, շինծու փաստաթղթերի ստեղծմանը։ 1915 թ. որոշ ժամանակ ղեկավարել է Էսքիշեհիրի հայերի տեղահանության հանձնաժողովը։ Պատերազմի վերջին գլխավորել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կատարված բռնությունների (որոնք, թուրքական կառավարության պնդմամբ, իբր կատարել են հայերը) փաստերը տեղում ուսումնասիրելու նպատակով կազմված օտարերկրյա լրագրողների պատվիրակությունը։ Իր տպավորությունները շարադրել է «Երկու կոմիտե, երկու հանցագործություն» (1919) գրքում։ Չնայած որոշ հարցերի նկատմամբ աչառու վերաբերմունքին (մասնավորապես հայ ժողովրդի ողբերգության մեջ անհիմն մեղադրել է ՀՀԴ-ին), այդ գիրքը թուրքական իրականության մեջ առաջին գործն է, որտեղ հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը լուսաբանված են առարկայական և մանրամասն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Osmanlı Tarihi Yazarları, M. Orhan Bayrak, Istanbul 1982

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 LIBRIS
  2. 2,0 2,1 National Library of Australia — 1960.
  3. 3,0 3,1 3,2 3,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png