Jump to content

Էմի Ուայնհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Ուայնհաուս
Բնօրինակ անունAmy Winehouse
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ Amy Jade Winehouse
Ծնվել էսեպտեմբերի 14, 1983(1983-09-14)[1][2][3][…]
Էնֆիլդ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 23, 2011(2011-07-23)[4][1][2][…] (27 տարեկան)
Քամդեն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանEdgware
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ, ջազ, բլյուզ, կապուտաչյա սոուլ, ռեգգի և սկա
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կիթառահար, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար, երաժիշտ, ստուդիական երաժիշտ, երգչուհի, երգերի հեղինակ, արվեստագետ և կոմպոզիտոր
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ, հարվածային համակարգ և վոկալ
ԼեյբլUniversal Music Group, Island Records և Republic Records
ԿրթությունՍիլվիա Յանգի թատրոն դպրոց[6], The Mount, Mill Hill International?[6], Bourne Grammar School?, Ashmole Academy? և ԲՐԻԹ դպրոց
ԱմուսինԲլեյք Ֆիլդեր-Սիվիլ
Պարգևներ
Կայքamywinehouse.com
 Amy Winehouse Վիքիպահեստում

Էմի Ուայնհաուս (անգլ.՝ Amy Winehouse սեպտեմբերի 14, 1983(1983-09-14)[1][2][3][…], Էնֆիլդ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 23, 2011(2011-07-23)[4][1][2][…], Քամդեն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ, հայտնի է իր կոնտրալտո վոկալով[8] և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ[9]։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը[10]։

Երկու անգամ արժանացել է Ivor Novello մրցանակին, նրա առաջին ձայնասկավառակը՝ Frank անվամբ (2003), առաջադրվել է Mercury Prize մրցանակաբաշխությանը։ 2007 թվականի փետրվարի 14-ին երգչուհին արժանացել է Brit Award-ի որպես «Լավագույն բրիտանացի երգչուհի» («Best British Female Artist»)։ Երկրորդ ձայնասկավառակը՝ Back to Black անվամբ, երգչուհուն 6 «Գրեմի» անվանակարգ, որոնցից 5-ում նա կարողացավ հաղթանակ տանել (ներառյալ Record of the Year), որից հետո նա ներառվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես առաջին և միակ բրիտանացի երգչուհին, որ արժանացել է 5 Գրեմի մրցանակի[11]։ 2011 թվականի օգոստոսին «Back to Black» ձայնասկավառակը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի XXI դարի լավագույն ձայնասկավառակ[12]։

Ուայնհաուսը մեծ դերակատարում է ունեցել սոուլ, ինչպես նաև բրիտանական երաժշտության հասարակայնացման և ճանաչման մեջ։ Նրա հագուստի հիշվող ոճը բազում դիզայներների ոգեշնչման աղբյուր եղել։

Ուայնհաուսը, որը տառապում էր հարբեցողությամբ և թմրամոլությամբ, երկար ժամանակ գտնվում էր սկանդալների և դատական գործերի կենտրոնում։

Մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին Կամդանում գտնվող իր տանը ալկոհոլային թունավորումից 27 տարեկան հասակում[13][14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ջեյդ Ուայնհաուսը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին Սաութհեյթում (Էնֆիլդ, Լոնդոն) հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները Ռուսական կայսրությունից գաղթած հրեաների հետնորդներ են[15]՝ տաքսիստ Միթչել Ուայնհաուսը (ծնվ. 1950) և դեղագործ Ջենիս Ուայնհաուսը (ծնվ. 1955), ամուսնացել են 1976 թվականին՝ դստեր ծնունդից 7 տարի առաջ։ Էմիի ավագ եղբայրը՝ Ալեքս Ուայնհաուսը, ծնվել է 1980 թվականին[16]։ Ընտանիքը վաղուց արդեն տարված էր երաժշտական կյանքով, ամենից առաջ՝ ջազով. հայտնի է, որ հայրական գծով տատիկը 1940-ական թվականներին սերտ կապերի մեջ էր բրիտանացի ջազմեն Ռոնի Սքոթի հետ, իսկ մոր եղբայրները պրոֆեսիոնալ ջազ երաժիշտներ էին[17]։ Էմին պաշտում էր տատիկին և նրա անունով դաջվածք ուներ ձեռքին (Cynthia)[18][19]: Էմին վերհիշում էր, որ դեռ մանուկ ժամանակներից հայրը միշտ նրա համար երգում էր (հաճախ Ֆրենկ Սինատրայի երգերը)։ Էմին ևս վերցրեց այդ սովորությունը. իր ուսուցիչներին բավականին բարդ էր պարտադրելը, որ լուռ նստի դասերին[20]։ 1933 թվականին Էմիի ծնողները բաժանվեցին, սակայն շարունակում էին զբաղվել դստեր դաստիարակությամբ միասին։

Էշմոուլ դպրոցում (անգլ.՝ Ashmole School) Էմիի համադասարանցիներն էին Դեն Գիլեսլի Սելզը՝ «The Feeling»-ի առաջատարը, և Ռեյչել Սթիվենսը («S Club 7»)։ 10 տարեկան հասակում Էմին ընկերուհու՝ Ջուլիետ Էշբիի հետ հավաքել էր ռեփ խումբ՝ Sweet 'n' Sour անվամբ, իսկ 12 տարեկանում ընդունվել է Սիլվիա Յանգի թատերական դպրոցը, որտեղից 2 տարի անց հեռացվել է վատ վարքագծի պատճառով։ Դպրոցի մյուս աշակերտների հետ մասին Էմին հասցրել է նկարահանվել The Fast Show-ի (1997) դրվագներից մեկում։

14 տարեկան հասակում Էմին գրել է իր առաջին երգերը և առաջին անգամ էլ փորձել թմրադեղերը։ 1 տարի անց սկսել է միաժամանակ աշխատել World Entertainment News Network-ի հետ և ջազ խմբում։ Իր այդ ժամանակվա ընկերոջ՝ սոուլ երգիչ Թայլեր Ջեյմսի միջնորդությամբ նա կնքել է իր առաջին պայմանագիրը EMI-ի հետ, իսկ ստանալով չեկը՝ The Dap-Kings ստուդիա է հրավիրել նյույորքյան երգչուհի Շարոն Նայթին նվագակցող կազմը, որից հետո նրանց հետ միասին սկսել է շրջագայել։

2003 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվեց Էմիի առաջին ձայնասկավառակը, որը կրում է Frank անունը և ձայնագրվել է պրոդյուսեր Սալաամ Ռեմիի կողմից։ Եթե չհաշվենք երկու քավեր տարբերակները, ապա բոլոր ստեղծագործությունների հեղինակը կամ համահեղինակը Էմի Ուայնհաուսն է։ Ձայնասկավառակը, որը հիանալի կերպով ընդունեցին քննադատները (վերջիններս նշում էին հետաքրքիր տեքստերը. մամուլում համեմատություններ հայտնվեցին Սերա Վոունի, Մեյսի Գրեյի և նույնիսկ Բիլի Հոլիդեյի հետ), ստացավ երկու Brit Awards անվանակարգ (British Female Solo Artist, British Urban Act), մտավ Mercury Prize-ի եզրափակիչ հասածների ցուցակը և դարձավ պլատինե։ Մինչ այդ՝ Էմին բավարարված չէր արդյունքով. նա նշում էր, որ միայն «80 % է ձայնասկավառակը իրենը համարում» և ակնարկում էր, որ լեյբլը ներառել է մի քանի ստեղծագործություններ, որոնք իրեն դուր չեն գալիս։ Նույն թվականին երգչուհին հանդես եկավ Գլասթոնբերի փառատոնում (Jazzworld-ի բեմում)։

Երկրորդ ձայնասկավառակը՝ Back to Black-ը, ի տարբերություն առաջինի, իր մեջ որոշ ջազային մոտիվներ էր պարունակում. երգչուհու ներշնչանքը 1950-60-ական թվականների կանանց փոփ խմբերի երաժշտությունն էր։ Ձայնասկավառակը ձայնագրվել է պրոդյուսերներ Սալաամ Ռեմիի և Մարկ Ռոնսոնի համագործակցությամբ։ Մարկ Ռոնսոնը, այդ ամենից բացի, օգնել է նաև երգերի տարածման հարցում՝ իր նյույորքյան ռադիոշոուի ժամանակ ներկայացնելով ձայնասկավառակի մի շարք երգեր։

Back to Black-ը Բրիտանիայում թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 30-ին և բարձրացել մինչև առաջին հորիզոնական[21]։ Billboard երաժշտական չարթոմ հասել է մինչև 7-րդ հորիզոնական՝ դրանով իսկ սահմանելով ռեկորդ (բրիտանացի երգչուհու դեբյուտային ձայնասկավառակի բարձրագույն հորիզոնական), որը երկու շաբաթ անց անցել է Ջոս Սթոունը։

Հոկտեմբերի 23-ին ձայնասկավառակը դարձել է հնգանգամյա պլատինե, իսկ ևս մեկ ամիս անց դարձել է 2007 թվականի բեսթսելլեր ձայնասկառակը, ինչպես նաև առաջինը iTunes-ի օգտատերերի շրջանում։ Rehab ձայնասկավառակի առաջին սինգլը (#7, UK) 2007 թվականի մայիսին ստացել է Ivor Novello մրցանակը որպես «լավագույն ժամանակակից երգ» (Best contemporary song)։ Հունիսի 21-ին՝ 2007 MTV Movie Awards մրցանակաբաշխության ժամանակ Էմիի կատարումից հետո սինգլը ԱՄՆ-ում բարձրացել է մինչև 9-րդ հորիզոնական։

Ելույթ Բեռլինում, 2007 թվական

Երկրորդ սինգլը՝ «You Know I’m No Good» (բոնուս ռեմիքսով՝ ձայնագրված ռեփեր Ghostface Killah-ի հետ), հասել է 18-րդ հորիզոնական։ ԱՄՆ-ում ձայնասկավառակը թողարկվել է 2007 թվականի մարտին. նրան հաջորդեց «You Know I’m No Good» առաջին սինգլը։ Այդ ժամանակ Բրիտանիայում երրորդ սինգլը՝ «Back to Black»-ը, ապրիլին բարձրացավ 25-րդ հորիզոնական (նոյեմբերին այն թողարկվել դելյուքս տարբերակով՝ համերգային բոնուսներով)։ 2007 թվականի մայիսի 18-ին Էմի Ուայնհաուսը Մայամիում ամուսնացավ Բլեյք Ֆիլդեր Սիվիլի հետ։

Օգոստոսին երգչուհին չեղյալ համարեց համերգները Բրիտանիայում և ԱՄՆ-ում առողջության վատթարացման պատճառով, իսկ շուտով ամուսնու հետ միասին մեկնեց վերականգնողական կլինիկա, որը լքեց հինգ օր անց։ Մամուլում սկսեցին սկանդալային լուսանկարներ հայտնվել (որոնցից պարզ երևում էր, որ Էմին ծանր թմրամիջոցներ էր օգտագործում)։ Սեպտեմբերին լայն արձագանք ստացավ այն դրվագը, երբ Էմին և Բլեյքը փողոցում վիճել էին. դա (երգչուհու խոսքերով) տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ամուսինը հայտնաբերել էր երգչուհուն թմրանյութեր օգտագործելիս։ Հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, իր անհանգստությունն էր ցուցաբերել՝ կապված դստեր առողջական վիճակի հետ, ենթադրելով, որ հեռու չէ նաև ողբերգական ավարտը։ Ամուսնու մայրը այն կարծիքն էր արտահայտել, որ ամուսնական զույգը պատրաստ է համատեղ ինքնասպանության։ Ուայնհաուսի ներկայացուցիչը, սակայն, ամեն ինչում մեղադրել է պապարացիներին, որոնք, հետևելով երգչուհուն, նրա կյանքը անտանելի էին դարձնում։ 2007 թվականի նոյեմբերին Էմիի բարեկամները (ամուսնու գծով) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ երկրպագուներին հորդորել են բոյկոտել Ուայնհաուսի արվեստը այնքան ժամանակ, մինչ ամուսնական զույգը չհրաժարվի «վատ սովորություններից»[22]։

Նոյեմբերին թողարկվեց DVD I Told You I Was Trouble: Live in London (լոնդոնյան Shepherds Bush Empire սրահում կայացած համերգը, ինչպես նաև 50-րոպեանոց վավերագրական ֆիլմ)։ 2007 թվականի դեկտեմբերի 10-ին միաժամանակ Անգլիայում ու ԱՄՆ-ում թողարկվեց Love Is a Losing Game-ը՝ երկրորդ ձայնասկավառակի վերջին սինգլը։ Դրանից երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ում թողարկվեց Frank-ը. այն Բիլբորդում 61-րդ հորիզանականում էր և ստացել է մամուլի դրական արձագանքները։

Զուգահեռաբար Էմի Ուայնահաուսը ձայնագրեց «Valerie» երգը՝ Մարկ Ռոնսոնի Version ձայնասկավառակից։ 2007 թվականի հոկտեմբերին սինգլը Բրիտանիայում բարձրացավ մինչև երկրորդ հորիզոնական, իսկ հետո առաջադրվեց Brit Awards-ում որպես «լավագույն բրիտանական սինգլ»։ Ուայնհաուսը նաև դուետ ձայնագրեց Մուտյե Բուենայի՝ Sugababes-ի նախկին անդամներից մեկի հետ։ Նրանց «B Boy Baby» սինգլը (Բուենայի Real Girl ձայնասկավառակից) թողարկվեց դեկտեմբերի 17-ին։ Դեկտեմբերի վերջին Էմին երկրորդ տեղը գրավեց Ռիչարդ Բլեքվելի «Ամենահիմար հանդերձանքով կանանց» 48-րդ ամենամյա ցուցակում՝ զիջելով միայն Վիկտորիա Բեքհեմին։ Հունվարի սկզբին նա նոր վերականգնողական ծրագիր սկսեց կանադացի երգիչ Բրայան Ադամսի կարիբյան առանձնատանը։ Island Records-ի ներկայացուցիչը ակնարկեց, որ ընկերությունը պատրաստ է լուծարել Ուայնհաուսի հետ պայմանագիրը, սակայն լեյբլի նախագահ Նիկ Գեթֆիլդը ժխտեց այդ հայտարարությունը՝ հայտարարելով, որ հարկավոր է պարզապես «ժամանակ տալ նրան խնդիրները լուծելու համար», ավելացնելով՝ «Ամերիկան նրա ոտքերի առջև է»։

2008 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում կայացավ Գրեմմի 50-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը. Էմի Ուայնհաուսը հաղթող ճանաչվեց՝ «Տարվա ձայնագրություն», «Լավագույն նոր արտիստ», «Լավագույն փոփ վոկալ ձայնասկավառակ», «Կնոջ լավագույն կատարում», «Տարվա լավագույն երգ» 5 անվանակարգերում։ Ուայնհաուսը, ում վիզա չէր տրվել[23], շնորհակալական խոսքն ասաց էկրանից (նա հեռարձակվում էր փոքրիկ լոնդոնյան ակումբից) և կատարեց «You Know I’m No Good» ու «Rehab» երգերը[24]։

2008 թվականի ապրիլին երգչուհին իր պրոդյուսեր Մարկ Ռոնսոնի հետ միասին որոշեց ձայնագրել Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի՝ «Բարեսրտության քվանտ»-ի երաժշտական թեման։ Բայց ավելի ուշ՝ դեմո տարբերակի ձայնագրությունից հետո, Ռոնսոնը հայտարարեց, որ երգի վրա աշխատանք այլևս չի տարվելու, որովհետև Ուայնհաուսը նոր պլաններ ունի[25]։

2008 թվականի հունիսին Էմի Ուայնհաուսը ընկավ հիվանդանոց, որտեղ նրա մոտ կանխորոշվեց թոքերի էմֆիզեմա[26]։

2011 թվականի հունսին Էմի Ուայնհաուսը չեղյալ հայտարարեց իր եվրոպական շրջագայությունը՝ Բելգրադի սկանդալից հետո։ Համերգին ներկա էին ավելի քան 20 հազար դիտողներ։ Երգչուհին բեմի վրա գտնվում էր 1 ժամ 11 րոպե, բայց այդպես էլ չերգեց։ Համերգի սկզբում նա ողջունեց Աթենքին, ապա՝ Նյու Յորքի հանդիսատեսին, խոսում էր երաժիշտների հետ, փորձում էր երգել, բայց մոռացել էր բառերը։ Երգչուհին ստիպված եղավ հեռանալ հանդիսատեսի սուլոցների ներքո[27]։

Էմիի առաջին հետմահու ձայնասկավառակը՝ Lioness: Hidden Treasures, թողարկվեց 2011 թվականի դեկտեմբերի 5-ին[28]։ Նրա մեջ ներառված են չթողարկված ստեղծագործություններ, որ գրվել են 2002 թվականից մինչև 2011 թվականը ընկած ժամանակահատվածում։ Ձայնասկավառակի առաջին սինգլի՝ «Body and soul»-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց։ Տեսահոլովակը նկարահանվեց Թոնի Բենեթի հետ միասին և նվիրվեց Էմիի 28 ամյակին։ Գրեմիի 54-րդ մրցանակբաշխությանը երգը հաղթեց «Լավագույն դուետ» անվանակարգում։ Բացի այդ՝ մեկ տարի անց Ուայնհաուսը կրկին առաջադրվեց այդ մրցանակին ռեփեր Nas-ի հետ ձայնագրած «Cherry Wine» երգի համար[29]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Dutch Top 40
  4. 4,0 4,1 4,2 Amy Winehouse: Tributes paid to dead singer — 1922.
  5. 5,0 5,1 5,2 Biography: Historical & Celebrity Profiles — 2017.
  6. 6,0 6,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  8. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  9. Frank - Amy Winehouse | AllMusic
  10. Cyril Cordor. «Amy Winehouse biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  11. Guinness World Records - News - Guinness World Records Launches 2009 Edition
  12. Էմի Ուայնհաուսը անցել է Ջեյմս Բլանտի ռեկորդին
  13. BBC News - Obituary: Amy Winehouse
  14. «Դատաբժշկական քննությունը բացահայտել Էմի Ուայնհաուսի մահվան պատճառը». Lenta.ru. 26.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «Էմի Ուայնհաուսի նախնիները ռուս հրեաներ են եղել։». jewish.ru. 2009 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  16. Eliscu, Jenny (2007 թ․ հունիսի 14). «The Diva and Her Demons». www.rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  17. Mulholland, Garry. «Charmed and Dangerous». www.guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  18. «Amy Winehouse has emphysema and could be in wheelchair». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  19. «Էմի Ուայնհաուսի մոտ կանխորոշվել է թոքերի էմֆիզեմա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  20. Sanderson, Elizabeth. «Amy Winehouse's mother explains why she feels powerless to stop her troubled daughter's descent into hell of addiction». www.dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  21. «Amy Winehouse - Back To Black» (անգլերեն). Chart Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  22. «Призыв к бойкоту». www.tmz.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  23. «Эми Уайнхаус отказано в визе». travel.latimes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  24. «5 Grammy у Эми: NME News». www.nme.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  25. «Էմի Ուայնահուսը դադարեցրել է «բոնդիանայի» սաունդթրեքի վրա կատարվող աշխատանքները». www.gigwise.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  26. «www.gazeta.ru». Էմի Ուայնհաուսի ոմտ կանխորոշվել է թոքերի էմֆիզեմա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  27. «Էմի Ուայնահուսը չեղյալ է համարել իր եվրոպական շրջագայությունը՝ Բելգրադի սկանդալի հետ կապված». «Эхо Москвы». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  28. Lenta.ru: Էմի Ուայնհաուսի նոր ձայնասկավառակը կթողարկվի 2011 թվականի դեկտեմբերին
  29. Դեկտեմբերին կթողարկվի Էմի Ուայնհաուսի նոր ձայնասկավառակը՝ «Lioness: Hidden Treasures»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմի Ուայնհաուս հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Ուայնհաուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Ուայնհաուս» հոդվածին։