Էմի Ուայնհաուսի արձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Էմի Ուայնհաուսի արձան
Amy Winehouse Statue, Camden (14946739033).jpg
տեսակարձան
տարի2014
ժանրհանրային արվեստ
գտնվելու վայրՔամդեն Թաուն
քաղաքՔամդեն
մասն էlist of public art in Camden?
Կոորդինատներ: 51°32′32.640000100002″ հս․ լ. 0°8′52.0800001″ ամ. ե. / 51.54240000002777577° հս․. լ. 0.147800000028° ավ. ե. / 51.54240000002777577; 0.147800000028
Statue of Amy Winehouse Վիքիպահեստում

Բրիտանացի երգչուհի և երգահան Էմի Ուայնհաուսի բրոնզե արձան, գտնվում է Լոնդոնի հյուսիսում, Քամդեն թաունի շուկայում։ Քանդակի հեղինակն է Սքոթ Իթոնը։ Այն հանդիսավոր կերպով բացվել է երգչուհու մահից երեք տարի հետո՝ 2014 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ուայնհաուսը ծնվել է 1983 թվականին Լոնդոնում։ Երգչուհին հայտնի է իր կոնտրալտո վոկալով և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ: Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը։

Մահացել է 27 տարեկան հասակում` 2011 թվականի հուլիսի 23-ին Քամդենում գտնվող իր տանը, ալկոհոլային թունավորումից:

Քանդակագործն Էմի Ուայնհաուսի հորը հայտնել է նրա դստեր արձանը քանդակելու իր մտահղացման մասին և համաձայնություն ստանալուց հետո սկսել է աշխատել քանդակի վրա։ Այն նախատեսված չէր արտացոլելու կոնկրետ կերպար կամ հանդերձանք, սակայն նպատակ ուներ գրավելու իր արտաքին տեսքով[1]։ Հեղինակն ուշադրություն է հրավիրել նրա ձեռքերի դիրքերին. ձախ ձեռքը դրված է գոտկատեղին, իսկ աջը կիսաշրջազգեստի փեշի եզրին է[2]։ Այսպիսի փոքրիկ մանրամասներ, ինչպես նաև ոտքի փոքր-ինչ ներս ծալած դիքը քանդակին յուրահատուկ շունչ են հաղորդում[3]։

Արձանը նախատեսված էր տեղադրել Ռաունդհաուզ համերգային սրահում, սակայն նկատի առնելով, որ այնտեղ փոքրաթիվ հասարակություն է հաճախում, այն տեղադրվեց մոտակա շուկայի տարածքում[4]։

Քանդակի բացումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ երգչուհու ծննդյան 31-րդ տարեդարձի օրը, իր ընկերուհու՝ բրիտանացի դերասանուհի Բարբարա Վինձորի կողմից[5]։ Բացման արարողությանը ներկա էին նրա ծնողները՝ Միթչ և Ջեյնիս Ուայնհաուսները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի բարձրությունը 1․59 մետր է․ բարձրակրունկներով, հասակով մեկ կանգնած է երգչուհին՝ ձախ ձեռքը գոտկատեղին դրած, մազերի յուրօրինակ՝ փեթակաձև սանրվածքով[6]։ Երգչուհու պարանոցին կա Դավթի աստղով շղթա, իսկ բացման օրը մազերի մեջ իսկական կարմիր վարդ է եղել ամրացված[7]։

Պատկերը, որը ստեղծել է քանդակագործը, փորձել է ներկայացնել Ուայնհաուսի դիրքն ու ուժը, միևնույն ժամանակ նրբորեն ակնարկելով նրա անպաշտպանվածությունը[8]։

Մեկնաբանություններ և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի վերաբերյալ դրական կարծիքներ էին հնչում[9]։

Երգչուհու հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, հավանել էր քանդակը և ասել, որ Էմին սիրում էր իր հարազատ քաղաքը, և իսկապես վայրը ճիշտ էր ընտրված. այդտեղ կարող էին լինել նրա երկրպագուները։ Նա համոզված էր, որ նրանք նույնպես կհավանեն արձանը[10]։

Ուայնհաուսի մայրն ասել է․ «Ես ուրախ եմ, որ քանդակը հենց այստեղ է տեղադրվել, քանի որ Քամդենն Էմիի սիրած վայրն է եղել»։

Դերասանուհի Վինձորն իր մեկնաբանությունում նշել է, որ իր կյանքում բազմաթիվ պարգևների է արժանացել, սակայն մեծ պատիվ էր ճանաչել Էմիի նման տաղանդավոր երգչուհու. «Նրան սիրում էր ողջ Քամդենը, և նրա ներկայությունը միշտ պետք է այս քաղաքում մնա»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amy Winehouse statue unveiled in Camden, 14 September 2014, Jenn Selby, The Independent, Retrieved 10 September 2015
  2. Amy Winehouse statue unveiled in Camden, 14 September 2014, Jenn Selby, The Independent, Retrieved 10 September 2015
  3. «Life-size Amy Winehouse statue unveiled in north London»։ BBC News Online։ 14 September 2014։ Վերցված է 15 August 2015 
  4. "Amy Winehouse life-size statue to be unveiled on her birthday". BBC News Online. 21 August 2014. Retrieved 15 August 2015.
  5. "Life-size Amy Winehouse statue unveiled in north London". BBC News Online. 14 September 2014. Retrieved 15 August 2015.
  6. «Winehouse statue unveiled in Camden»։ Daily Mail։ 14 September 2014։ Վերցված է 9 September 2015 
  7. «Amy Winehouse life-size statue to be unveiled on her birthday»։ BBC News Online։ 21 August 2014։ Վերցված է 15 August 2015 
  8. Amy Winehouse statue unveiled in Camden, 14 September 2014, Jenn Selby, The Independent, Retrieved 10 September 2015
  9. Amy Winehouse statue unveiled in Camden, 14 September 2014, Jenn Selby, The Independent, Retrieved 10 September 2015
  10. "Life-size Amy Winehouse statue unveiled in north London". BBC News Online. 14 September 2014. Retrieved 15 August 2015.
  11. Hannah Ellis-Petersen (14 September 2014). "Amy Winehouse statue unveiled in London". The Guardian. Retrieved 15 August 2015.