Jump to content

27 Ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
27 Ակումբի գրաֆիտին Թել Ավիվում, որը պատկերում է Ակումբի որոշ անդամներին։ Ձախից աջ․ Բրայան Ջոնս, Ջիմի Հենդրիքս, Ջենիս Ջոպլին, Ջիմ Մորիսոն, Ժան Միշել Բասկիա, Կուրտ Քոբեյն, Էմի Ուայնհաուս, անհայտ անձ՝ հավանաբար գրաֆիտիի հեղինակը։

27 Ակումբ (անգլ.՝ 27 Club), երաժիշտների անվանումների ամբողջություն, որոնք զգալիորեն ազդել են ռոք կամ բլյուզ երաժշտական ժանրերի ձևավորման և զարգացման վրա, և ովքեր, երբեմն տարօրինակ հանգամանքներում, մահացել են 27 տարեկան հասակում[1][2][3]։

27 Ակումբում ընդգրկված երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ երաժիշտներից առաջինը ցուցակում հայտնվել է Ռոբերտ Ջոնսոնը (ըստ քննադատների վկայության, նա համարվում է 27 Ակումբի առաջին անդամը)։ Ցուցակում նաև ընդգրկված են՝ Ջիմի Հենդրիքսը, Ջիմ Մորիսոնը և Ջենիս Ջոպլինը։ Նրանց մահվան ամենակարևոր մասը, որն էլ հանգեցրել է Ակումբի ստեղծմանը, այն է, որ նրանք մահացել են 10 ամիսների ընթացքում[2]։

Հետագայում, ցուցակում ընդգրկվել է Բրայան Ջոնսը. Մորիսոնը և Ջոնսը մահացել են նույն օրը, սակայն երկու տարվա տարբերությամբ[2]։

Այնուհետև, Ակումբը համալրում է Կուրտ Քոբեյնը, ով մահացել է 1994 թվականին՝ հանրաճանաչության վերելքի ժամանակ[2][4][5]։

2011 թվականին, բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվանից հետո, շատ հրատարակչություններ նրան դասել են Ակումբի շարքին[2][6][7]։

Պատկեր Անուն Ծնվել է Մահացել է Մահվան պատճառ Ինչով է հայտնի
Ռոբերտ Ջոնսոն 8 մայիսի1911 16 օգոստոսի1938 Պաշտոնական տարբերակ՝ սպանված է իր սիրուհիներից մեկի խանդոտ ամուսնու կրակոցից։ Մեկ այլ տարբերակ՝ թունավորվել է ստրիխնինով։ Բլյուզմեն։ XX դարի ամենահայտնի բլյուզմեններից մեկը[8]։
Բրայան Ջոնս 28 փետրվարի1942 3 հուլիսի1969 Խեղդվել է լողավազանում, սակայն, ըստ չհաստատված տվյալների, սպանվել է։ «The Rolling Stones» խմբի հիմնադիր, կիթառահար / մուլտիինստրումենտալիստ։
Ջիմի Հենդրիքս 27 նոյեմբերի1942 18 սեպտեմբերի1970 Խեղդվել է քնաբեր դեղամիջոցների և ամֆետամինի խարնուրդի չարաշահումից առաջացած փսխողական տարողությունից։ Համարվում է լավագույն կիթառահարը ամբողջ ռոք-պատմության մեջ[9], երգահան, վոկալիստ։
Ջենիս Ջոպլին 19 հունվարի 1943 4 հոկտեմբերի 1970 Պաշտոնական տարբերակը թմրանյութերի չարաշահումն է, կա կարծիք, որ դա սպանություն է եղել։ Բլյուզի մեծագույն «սպիտակամորթ» ներկայացուցիչներից մեկը[10]։
Ջիմ Մորիսոն 8 դեկտեմբերի 1943 3 հուլիսի1971 Պաշտոնական տարբերակ՝ սրտային անբավարարություն։ Չնայած, կա կարծիք, որ մահվան պատճառը կարող է լինեն թմրանյութերի չարաշահումն ու սպանությունը։ Բանաստեղծ, վոկալիստ, երգերի և հոլովակների հեղինակ, «The Doors» խմբի սոլիստ և առաջնորդ, մեծագույն երաժիշտներից մեկը ռոք–պատմության մեջ[11]։
Կուրտ Քոբեյն 20 փետրվարի1967 5 ապրիլի1994 Պաշտոնական տարբերակ՝ դրոբովիկով իր վրա է կրակել։ Բազմաթիվ դավադրական տեսություններ մահվան պատճառ են համարում երաժշտի սպանությունը։ Վոկալիստ, կիթառահար, երգահան։ «Nirvana» ռոք–խմբի առաջնորդը։ Ռոք–երաժշտության կուռքերից մեկը։
Էմի Ուայնհաուս 14 սեպտեմբերի 1983 23 հուլիսի2011 Ալկոհոլային թունավորում։ Բրիտանացի R&B, ջազ, սոուլ երգչուհի։ Ունի «Greatest Britons-2007»՝ երաժշտական ձեռքբերումների համար․ վեց անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

27 տարեկանում մահացած այլ երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն 27 ակումբում ընդգրկվում են այլ երաժիշտներ, ովքեր նույնպես մահացել են 27 տարեկան հասակում։

Անուն Մահացել է Մահվան պատճառ Ինչով է հայտնի
Լուի Շովեն 26 մարտի 1908 Նեյրոսիֆիլիս Ռեգթայմ ժանրի երաժիշտ։
Հելմուտ Կոլլեն 3 մայիսի 1977 Ածխաթթու գազի թունավորում։ «Triumvirat» խմբի բաս-կիթառահար։
Ջեսսի Բելվին 6 փետրվարի 1960 Մահացել է ավտովթարի ժամանակ։ R&B երաժիշտ և երգահան։
Ալան Ուիլսոն 3 սեպտեմբերի 1970 Բարբիտուրատների չարաշահում, հնարավոր է ինքնասպանություն։ «Canned Heat» խմբի առաջատար, վոկալիստ և երգահան։
Լեսլի Հարվի 2 մայիսի 1972 Էլեկտրահարումից՝ սեփական համերգի ժամանակ։ «Stone the Crows» խմբի կիթառահար։
Ռոն Մաքքերնա 3 մարտի 1973 Ստամոքսա-աղիքային արյունազեղում՝ ալկոհոլի հետևանքով։ «Grateful Dead» խմբի սկզբնական անդամ և ստեղնաշարային գործիքներ նվագող։
Դեյվիդ Ալեքսանդր 10 փետրվարի 1975 Թոքերի այտուց, հոսպիտալացվել է ալկոհոլի հետևանքով ենթաստամոքսային գեղձի բորբոքումից։ «The Stooges»-ի բաս-կիթառահար։
Փիտ Հեմ 24 ապրիլի 1975 Ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։ «Badfinger»-ի հիմնադիր, ստեղնաշարային գործիքներ նվագող և կիթառահար։
Գարի Թեյն 8 դեկտեմբերի 1975 Թմրանյութերի չարաշահում։ «Uriah Heep»-ի բաս-կիթառահար։
Քրիս Բելլ 27 դեկտեմբերի 1978 Ավտովթար, մեքենայով բախվել է հեռախոսային խցիկին։ «Big Star»-ի վոկալիստ, երգահան և կիթառահար։
Դենիս Բուն 22 դեկտեմբերի 1985 Ավտովթարի ժամանակ կոտրել է վիզը, մեքենան վարել է առանց ամրագոտու։ «Minutemen» փանկ-խմբի կիթառահար և վոկալիստ։
Ալեքսանդր Բաշլաչև

(ռուս.)

17 փետրվարի 1988 Ընկել է պատուհանից (ըստ չհաստատված տվյալների՝ ինքնասպանություն)։ Սովետական ռոք երաժիշտ և բանաստեղծ։
Պիտ դե Ֆրեյտաս 14 հունիսի 1989 Վթարի է ենթարկվել մոտոցիկլետով՝ տեսահոլովակի նկարահանումներից վերադառնալիս։ «Echo & the Bunnymen»-ի հարվածային գործիքներ նվագող։
Իգոր Չումչկին

(ռուս.)

12 ապրիլի

1993

Նետվել է պատուհանից։ Ռուսական ռոք երաժիշտ, «Ալիսա» խմբի կիթառահար։
Միա Զապատա 7 հուլիսի

1993

Սպանություն։ «The Gits» խմբի վոկալիստ։
Քրիստեն Պֆաֆ 16 հունիսի 1994 Հերոինի չարաշահում։ «Hole» խմբի բաս-կիթառահարուհի։
Ռիչի Էդվարդս 1 փետրվարի 1995 Անհայտ կորել է 1995 թվականի փետրվարի 1-ին՝ հեռանալով հյուրանոցից։ Ավտոմեքենան հայտնաբերվել է ինքնասպանների հայտնի վայրում՝ Սևեռն գետի կամրջի մոտ։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին պաշտոնապես պահացած է համարվել։ «Manic Street Preachers» խմբի երգերի հեղինակ և կիթառահար։
Էդուարդ Ստարկով (ռուս.) 23 փետրվարի 1997 Ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։ Բանաստեղծ, «Химера» և «Последние танки в Париже» խմբերի երաժիշտ։
Եվգենի Պյանով

(ռուս.)

28 դեկտեմբերի 1999 Ընկել է պատուհանից (ըստ Եգոր Լետովի պնդումների՝ թմրանյութերի ազդեցության տակ)։ Երաժիշտ, բանաստեղծ, երգահան, 1990-ականների կեսերին-վերջին՝ «Гражданская Оборона» խմբի կիթառահար և բաս-կիթառահար։
Fat Pat 3 փետրվար

1998

Գտնվել է գնդակահարված իր ձեռնարկատիրոջ տանը։ Ամերիկացի ռեփեր Հյուստոնից, DEA (Dead End Alliance) և Screwed Up Click խմբերի անդամ։
Ջերեմի Ուարդ 25 մայիսի

2003

Հերոինի չարաշահում։ «The Mars Volta» և «De Facto» խմբերի հնչյունային օպերատոր։
Ալեքսանդր Կորժով (ռուս.) 22 մայիսի

2005

Ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։ «Манускрипт» խմբի առաջնորդ։
Կիմ Ջոնգհյոն 18 դեկտեմբերի

2017

Պաշտոնական տարբերակն ինքնասպանությունն է՝ ածխաթթու գազի թունավորման միջոցով։ Հարավկորեացի երգիչ և երգահան, պրոդյուսեր, «SHINee» խմբի առաջատար վոկալիստ։
Ֆրեդո Սանտանա 20 հունվարի

2018

Երիկամների սուր վնասում (կոդեինի օշարակի մշտական օգտագործման միջոցով) Ամերիկացի ռեփեր Չիկագոյից։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Քոբեյնի կենսագիր Չարլզ Քրոսը գրում է. «Այն երաժիշտների թիվը, ովքեր մահանում են 27 տարեկան հասակում,  ցանկացած չափանիշներում իսկապես կարևոր է։ Չնայած, որ մարդիկ միշտ և ցանկացած տարիքում են մահանում, 27 տարեկանում մահացած երաժիշտների թիվը զգալիորեն աճում է»[12]։

Սակայն, 2011 թվականին, ավստրալիական տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները փորձել են «27 ակումբ» ֆենոմենը կասկածի տակ դնել՝ հիմնվելով իրականացրած վիճակագրական վերլուծություններից։ Հետազոտելով ոչ միայն մեծանուն կամ ռոքի պատմության մեջ կարևոր ներդրում կատարած երաժիշտների մահվան հանգամանքները, այլ նաև նրանց, ում հաջողվել է բրիտանական հիթ-շքերթի բարձունքում հասնել սկսած 1956-ից մինչև 2007 թվականների ընթացքում (ինչպես մենակատարների, այնպես էլ փոփ և ռոք խմբերի անդամների 1046 ազգանուն), նրանք հաստատել են, որ երաժիշտները, ինչպես ցանկացած, այնպես էլ 27 տարեկանում հաճախ չեն մահանում։ Նրանց օրինակով մահացել է 71 մարդ (7 %)։ Չնայած, ընդհանուր առմամբ, երաժիշտները սովորական մարդկանցից վաղ են մահանում (հաճախ մինչ 40 տարեկան), հենց «27 Ակումբ»-ի գոյության համար հետազոտողների ընտրած փաստերի և պատահական համընկնումների արդյունքը անվանել են կողմնապահական ընտրություն։ Սակայն, հետազոտողները, 20-30-ամյա երաժիշտների մահվան դեպքերի աճի վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում 1970-ականներին և1980-ականների սկզբին, որոշ ապացույցներ են հայտնաբերել, իսկ երիտասարդ երաժիշտների մահացությունը այդ նույն տարիքում 2—3 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի բնակչության սովորական մահացությանը[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BBC - Radio 2 - Documentaries - After Nirvana». www.bbc.co.uk. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «| the27s» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
  3. Castillo, Jay (2012 թ․ օգոստոսի 21). «Club 27 Musicians Who have Died from the 'Curse'». Z6 Mag (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. «Hyperion Books». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  5. Segalstad, Eric; of 'The 27s', author. «Before I Get Old: 'The 27s' Made Early Exits». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին. {{cite web}}: |first2= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Blakeley, Kiri. «Amy Winehouse Joins Unfortunate "27 Club"». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  7. «Amy Winehouse, 27, found dead at her London flat after suspected 'drug overdose'». Mail Online. 2011 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  8. «Рок-энциклопедия. Robert Johnson». rockfaces.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  9. «Music News – Rolling Stone» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  10. «Janis Joplin». www.classicbands.com. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  11. «Morrison poem backs climate plea» (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  12. Cross, Charles R.; Residence, P.-I. Writer in (2007 թ․ փետրվարի 23). «P-I's Writer in Residence Charles R. Cross explores the darker side of 'only the good die young'». seattlepi.com. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  13. «Ученые разоблачили феномен "клуба 27"». lenta.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  14. «Is 27 really a dangerous age for famous musicians? A retrospective cohort study | The BMJ». www.bmj.com. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • forever27.co.uk, «The Forever 27 Club» վեբ կայք (անգլ.)
  • the27s.com, «27-րդը․ Ռոքնռոլի մեծագույն առասպելը»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «27 Ակումբ» հոդվածին։