Ապրիր արագ, մահացիր երիտասարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ապրիր արագ, մահացիր երիտասարդ» (անգլ.՝ Live fast, die young), ռոք երաժշտության և պանկ երաժշտության ներկայացուցիչների ոչ պաշտոնական կարգախոս։ Կողմնորոշում, որի համաձայն պետք է ապրել վառ, հագեցած, սակայն կարճ կյանք և մահանալ երիտասարդ[1]։

«Live fast, die young» արտահայտությունը՝ «Sex, drugs and rock and roll» արտահայտության հետ միասին դարձել է 20-րդ դարի 50-ականների և 60-ականների սերնդների նշանաբանը և համարվում է շատ ռոք կուռքերի, դերասանների, բոհեմի ներկայացուցիչների մարմնավորումը, ինչպիսիք են՝ Ռիվեր Ֆենիքսը, Ջեյմս Դինը, Յան Քարթիսը, Վիկտոր Ցոյը, Dead-ը, Ալեքսանդր Բաշլաչևը, Սիդ Վիշեսը, Ջիմ Մորիսոնը, Ջիմի Հենդրիքսը, Ջենիս Ջոպլինը, Կուրտ Քոբեյնը, Էմի Ուայնհաուսը (նրանցից շատերը ընդգրկվել են «27 Ակումբում») և մյուսները, ովքեր հավատարիմ էին այս ապրելակերպին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասսայական մշակույթում այս արտահայտությունը առաջին անգամ հանդիպել է 40-ականների վերջում։ Այն արտահայտել է «Knock on Any Door» նուար ֆիլմի հերոս Նիք Ռոմանը (Ջոն Դերեք), որը բնօրինակում հնչում է այսպես՝ «Live fast, die young, leave a good-looking corpse» (հայերեն՝ «Ապրիր արագ, մահացիր երիտասարդ, մի գեղեցիկ դիակ թող»)[2]:

Տարատեսակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ արտահայտությունը պաշտամունքային է դարձել, այն և դրա տարբերակները հաճախ օգտագործվում են մասսայական մշակույթում, որպես ֆիլմերի, երգերի, ալբոմների և այլ բաների անվանումներ։ Հաճախ արտահայտությունը հեգնանքով է հնչում, օրինակ, Վիվիեն Վեսթվուդի և Մալքոլմ Մաքլարենի Քինոս Ռոուդում գտնվող խանութը անվանվել է՝ Too Fast to Live, Too Young to Die:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марголис, Михаил (2007 թ․ հուլիսի 6). «Двигатель рок-музыки - внутреннее сгорание?». Известия (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Quotes from "Knock on Any Door", Վերցված է 2019-12-15-ին