27 Ակումբի գրաֆիտի (Թել Ավիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոնաթան Քիս Լևի «27 Ակումբ»՝ Ֆլորենտին, Թել Ավիվ

27 Ակումբի գրաֆիտի (անգլ.՝ The 27 Club graffiti), իսրայելցի նկարիչ Յոնաթան Քիս-Լևի կողմից 2014 թվականի սեպտեմբերին ստեղծված որմնանկար, որը գտնվում է Իսրայելի Թել Ավիվ մայրաքաղաքում՝ մեծ շենքի կողային պատի վրա։ Գրաֆիտիի բարձրությունը 3 մետր է, իսկ լայնությունը՝ 7 մետր, և այն պատկերում է յոթ արտիստների «27 Ակումբից»՝ հայտնի երաժիշտների, արտիստների և դերասանների ցանկից, որոնք մահացել են 27 տարեկան հասակում[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքը պատկերում է ձախից աջ Բրայան Ջոնսին, Ջիմի Հենդրիքսին, Ջենիս Ջոպլինին, Ջիմ Մորիսոնին, Ժան Միշել Բասկիային, Կուրտ Քոբեյնին, Էմի Ուայնհաուսին և անհայտ անձի, որն, «ըստ ենթադրությունների նկարիչ Յոնաթան Քիս-Լևն է»[4]։ Գրաֆիտիի այդ մասը ներկված է վարդագույն ներկով և «գոյություն ունի վիճաբանություն, թե արդյոք Քիս-Լևի դեմքը ներկվել է իր կողմից, թե մեկ այլ նկարչի։ Շշուկներից մեկն ասում է, որ Քիս-Լևն այնքան հիասթափված էր այն ամենից, ինչին չի կարողացել հասնել 27 տարեկանում, որ ներկ է օգտագործել դեմքը ծածկելու համար»[4][5]։ Ինչպես հաղորդվում է, նկարը ստեղծվել է ամբարձչի օգնությամբ, և երկու օր է պահանջվել այն ավարտելու համար[3]։

Աշխատանքի տեսքը փողոցից
Քիս-Լևը և Կոժոկինը ամբարձիչ են օգտագործել աշխատանքն ավարտելու համար

Քիս-Լևի մոտ առաջին անգամ յոթ արտիստներին պատկերելու գաղափարն առաջացել է, երբ նա 26 տարեկան էր․ «Ես 27 տարեկան դառնալու շեմին էի, և՝ շատ կարդալով 27 ակումբի մասին, ես վախենում էի, որ ինչ-որ ձև միանալու եմ նրանց։ Ընկերներիցս որոշներն ինձ ծաղրել են, ասելով, որ ես կմիանամ նրանց, եթե նկարիչ լինեմ․․․ Ես խոստացել եմ ինքս ինձ, որ որմնանկար եմ ստեղծելու այս հսկաների հիշատակի պատվին, որը ներառելու է իմ դեմքը խունացած գույներում, և, երբ ես դառնամ 28 տարեկան, ծածկելու եմ դեմքս»[1][2]։

Քիս-Լևը և նկարիչներ Իտաի Ֆրումինը և Ռոման Կոշոկինը համատեղ որմնանկար են ստեղծել[3]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Forward-ի կողմից որմնանկարն ընդգրկվել է Իսրայելի սթրիթ արտի «պարտադիր դիտման համար» (անգլ.՝ must-see) ցանկում[4]։ «From the Grapevine» վեբ կայքն անվանել այն «հավանաբար ամենատարածված արվեստի աշխատանքը» Ֆլորտենտինի մոտակայքում[6]։ Գրաֆիտին դարձել է Թել Ավիվում շատ արվեստի շրջագայությունների կենտրոնը[7]։ Որոշները վանդալություն են համարում այս աշխատանքը[3]։

Ոմանք այս աշխատանքը մեկնաբանում են որպես փառքի գնի խորհրդանիշ և տեսնում են դրա մեջ ինչ-որ ցավալի որակ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «יהונתן כיס-לב מספר על אמנות הרחוב מעוררת המחלוקת»։ Kan, Israeli Art Magazine - מגזין כאן: מציאות ישראלית באמנות 36։ February 2015 
  2. 2,0 2,1 Sarkar Ellias Bina։ «Jonathan Kis-Lev's Street Art»։ International Gallerie 40: 35–41 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Kampinski, Zipa (hebrew), Brilliance at Frenkel Street – Together All the Way, Xnet Yediot Aharonot, http://www.xnet.co.il/design/articles/0,14563,L-3107132,00.html, վերցված է 1 October 2014 
  4. 4,0 4,1 4,2 Peterson, Sydney, 12 Must-See Works Of Israeli Street Art, Forward Magazine, https://forward.com/slideshow/365364/12-must-see-works-of-israeli-street-art/#slide-9, վերցված է 1 October 2017 
  5. Zeveloff, Naomi (7 August 2016), Take a Tour with the Graffiti Geek of Tel Aviv — and Learn Hebrew, Too, Forward Magazine, https://forward.com/slideshow/365364/12-must-see-works-of-israeli-street-art/#slide-9, վերցված է 1 November 2017 
  6. «Take a walk through one of the world's most interesting neighborhoods»։ From the Grapevine (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21 
  7. «Graffiti wall art Tel Aviv | PhotoStock-Israel Licensed stock photography»։ photostock-israel.photoshelter.com։ Վերցված է 2018-04-21 
  8. מליץ דודי (2015)։ «Living in Florentin: A night journey filmed in the neighborhood חי בפלורנטין: מסע לילי מצולם בשכונה»։ Ynet (եբրայերեն)։ Վերցված է 2018-04-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]