«Stronger Than Me», Էմի Ուայնհաուսի երգը իր առաջին Frank (2003) ձայնասկավառակից։ Երգի հեղինակներն են Ուայնհաուսը և Սալաամ Ռեմին։ Երգը որպես լիդ-սինգլ Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերի 6-ին։ Վերջին հաշվով, երգը ամենացածր հորիզոնական է զբաղեցրել չարթերում ինչպես «Frank» ձայնասկավառակի երգերի ցանկում, այնպես էլ Ուայնհաուսի երգերի մեջ՝ բարձրանալով UK Singles Chart-ի 71-րդ հորիզոնական։ Երգ այնուամենայնիվ ստացել է «Ivor Novello Award» մրցանակը «Best Contemporary Song Musically & Lyrically» անվանակարգում 2004 թվականին։ Բացի հիմնական վերնագիրը կրող երգից՝ «Stronger Than Me»-ն պարունակում է նաև բացառիկ լրացուցիչ «What It Is» երգը։