Էմի Ուայնհաուսի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին Անգլիայի Լոնդոն քաղաքի Քամդեն շրջանում գտնվող իր տանը՝ 27 տարեկան հասակում։ Մահվան պատճառը պատահական թունավորումն էր՝ ալկոհոլի չարաշահումից։

Նախադրյալներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ուայնհաուսի տան մոտ հարգանքի տուրքի մատույցը Քեմդեն սքվերում, նրա մահից մի քանի օր անց՝ 2011 թվականի հուլիսի 23-ին։

Ուայնհաուսի թիկնապահն ասել է, որ նրա նստավայր է ժամանել իր մահվանից երեք օր առաջ և զգացել է, որ նա մի քիչ հարբած է եղել։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում նա նկատել է ալկոհոլի չափավոր օգտագործում։ Նա նշել է, որ Էմին «ծիծաղում էր, երաժշտություն էր լսում և հեռուստացույց էր դիտում գիշերվա ժամը 2-ին՝ իր մահվան օրը։ Ըստ թիկնապահի՝ առավոտյան ժամը 10-ին նա գտել է Ուայնհաուսին պառկած մահճակալին և փորձել է արթնացնել նրան, սակայն ապարդյուն։ Դա որևէ հատուկ կասկածներ չի առաջացրել, քանի որ Էմին սովորաբար երկար է քնում ուշ երեկոյան զբոսանքից հետո։ Թիկնապահի խոսքով՝ օրվա ժամը երեքից կարճ ժամանակ անց նա կրկին զննել է Ուայնհաուսին և տեսել, որ նա պառկած է նույն վիճակում, ինչ մինչ այդ, ինչը հանգեցրել է հետագա ստուգման, որի ընթացքում նա եկել է այն եզրակացության, որ ինքը չի շնչում։ Թիկնապահն ասել է, որ միանգամից արտակարգ ծառայություններ է կանչել[1]։

2011 թվականի հուլիսի 23-ին ԲԱԺ-ով ժամը 3։54-ին, երկու շտապ օգնության մեքենաներ կանչվել են Լոնդոնի Քամդենում գտնվող Ուայնհաուսի տուն[2][3]։ Ուայնհաուսը տեղում մահացած է հայտարարվել։ Դրանից կարճ ժամանակ անց մայրաքաղաքային ոստիկանությունը հաստատել է, որ նա մահացել է[4]։ Նրա մահվան մասին հայտարարելուց հետո հայտնվել են լրագրողներ եւ նկարահանող խմբեր, իսկ մարդկանց բազմությունը հավաքվել է Ուայնհաուսի նստավայրի մոտ՝ իրենց հարգանքը հայտնելու համար։ Դատական քննիչները մտել են բնակարան, երբ ոստիկանությունը շրջափակել է փողոցը դրսից, նրանք գտել են մի փոքր և երկու մեծ շիշ օղի իր սենյակից։ Նրա մահից հետո երգչուհին գերազանցել է իր երկրորդ Գինեսի համաշխարհային ռեկորդը. բրիտանական սինգլների հիթ-շքերթում կնոջ կողմից գրված երգերի քանակով (8 երգ)[5]։

Կորոներսկի հետաքննությունը դժբախտ պատահարի մասին վճիռ է կայացրել։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակված զեկույցում բացատրվում էր, որ Ուայնհաուսի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը նրա մահվան պահին կազմում էր 416 մգ 100 մլի վրա (0,416%), ինչը ավելի քան հինգ անգամ գերազանցում էր ալկոհոլի օգտագործման օրինական սահմանը[6]։

Ուայնհաուսի ձայնագրման լեյբլը՝ Universal Republic-ը, գրել է․ «Մենք շատ տխուր ենք, որ կորցրել ենք այսպիսի տաղանդավոր երաժշտի, արտիստի և կատարողի»[7]։ Այդ ժամանակից ի վեր շատ երաժշտական արտիստներ հարգանքի տուրք են մատուցել Ուայնհաուսին, ներառյալ U2-ը, M.I.A.-ն, Լեդի Գագան, Մարիանա Ֆեյթֆուլը, Բրունո Մարսը, Նիքի Մինաժը, Քեյշա Բաքանանը, Ռիհաննան, Ջորջ Մայքլը, Ադելը, Քելլի Քլարկսոնը, Քորթնի Լավը[8] և Green Day խումբը[9], որն իր շոուում երգ է ձայնագրել՝ «Էմի» անվանմամբ։ Իր 2012 թվականի «Banga» ալբոմում, Փաթի Սմիթը թողարկել է «This Is The Girl» երգը, որը գրվել է որպես հարգանքի տուրք Ուայնհաուսին։ Մարկ Ռոնսոնը ձոնել է իր բրիտանական համար մեկ «Uptown Special» ալբոմն Ուայնհաուսին, հայտնելով․ «Ես միշտ մտածում եմ քո մասին և ոգեշնչվում եմ քեզանով»[10]։ ԶԼՄ-ների ուշադրությունը կրկին 27 ակումբի վրա էր[11]։ Երեք տարի առաջ, Էմին հայտնել էր, որ այդ տարիքում մահանալու մտավախություն ուներ[12]։ Ուայնհաուսը կտակ չի թողել, և նրա կալվածքը ժառանգել են ծնողները[13]։ Ուայնհաուսի ծնողները հիմնել են «The Amy Winehouse Foundation»-ը, որի նպատակն էր կանխել երիտասարդների շրջանում թմրամիջոցների չարաշահման վնասը, իսկ Էմիի եղբայրն՝ Ալեքսը, այդ ֆոնդի աշխատակիցն է[14][15]։

Ռումինացի երգիչներ Ռոնա Հարթների, Փաուլա Սելինգի, Նիքոյի և Մարիա Ռադույի ելույթը՝ Բուխարեստում Էմի Ուայնհաուսի հիշատակի համերգի ժամանակ (Հոկտեմբերի 23, 2011)

2012 թվականի դեկտեմբերի 17-ին բրիտանական իշխանությունները վերսկսել են Ուայնհաուսի մահվան հանգամանքների հետաքննությունը[16]։ 2013 թվականի հունվարի 8-ին երկրորդ հետաքննությունը հաստատել է, որ Ուայնհաուսը մահացել է ալկոհոլի պատահական թունավորումից[17]։ 2013 թվականի հունիսի վերջին տված հարցազրույցում Ալեքս Ուայնհաուսն իր համոզմունքն է հայտնել, որ իր քրոջ սննդային վարքի խանգարումը և հետագա ֆիզիկական թուլությունը նրա մահվան հիմնական պատճառներն են եղել․

Aquote1.png Նա շատ էր տառապում բուլիմիայից։ Դա նման չէ հայտնության՝ դուք հասկանում եք դա, պարզապես նայելով նրան... Ի վերջո, նա մահացել է, այնպես, ինչպես ստացվեց, բայց, ըստ էության, նրան սպանել է բուլիմիան... Կարծում եմ, որ դա նրան ավելի թույլ և ընկալունակ է դարձրել։ Եթե նա չունենար սննդի խանգարումներ, նա կլիներ ֆիզիկապես ուժեղ։ Aquote2.png


Թաղման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը և ընկերները հաճախել են Ուայնհաուսի փակ թաղման արարողությունը 2011 թվականի հուլիսի 26-ին՝ հյուսիսային Լոնդոնի Edgwarebury Lane Cemetery-ում[18]։ Նրա մայրը և հայրը՝ Ջեյնիս և Միթչ Ուայնհաուսները, մտերիմ ընկերներ Նիք Գրիմշոուն և Քելի Օսբորն, պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը, սանիկ Դայոն Բրոմֆիլդը և ընկերը՝ Ռեգ Թրևիսը եղել են հաճախողների թվում[19]։ Նրա հայրը դամբանական խոսք է հնչեցրել, ասելով․ «Բարի գիշեր, իմ հրեշտակ, հանգիստ քնի։ Մաման և պապան քեզ շատ են սիրում»[20]։ Քերոլ Քինգի «So Far Away» երգը փակել է արարողությունը[21]։ Ավելի ուշ նրան դիակիզել են Golders Green դիակիզարանում[22]։ Ընտանիքը ծրագրել էր երկօրյա նիստ Շիվայի հետ։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Ուայնհաուսի աճյունը թաղվել էր նրա տատիկի՝ Սինտիա Լևիի աճյունի կողքին՝ Edgwarebury Lane գերեզմանատանը[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Davies Caroline (հոկտեմբերի 26, 2011)։ «Amy Winehouse inquest records verdict of misadventure»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2011-ին 
  2. Roberts Randall (հուլիսի 23, 2011)։ «Soul singer Amy Winehouse found dead in her London home»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 7, 2011-ին 
  3. «Amy Winehouse post-mortem takes place»։ BBC News։ հուլիսի 25, 2011։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2011-ին 
  4. «Amy Winehouse found dead, aged 27»։ BBC News։ հուլիսի 24, 2011։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 23, 2011-ին 
  5. «Rihanna, Lady Gaga and Adele break World Records with digital music sales»։ Guinness World Records։ սեպտեմբերի 7, 2012։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 6, 2014-ին 
  6. «Amy Winehouse death: Coroner records misadventure verdict»։ BBC News։ հոկտեմբերի 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 26, 2011-ին 
  7. «Amy Winehouse Found Dead»։ MTV։ մարտի 27, 2011։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2014-ին 
  8. Baltin Steve (հուլիսի 23, 2011)։ Courtney Love on Amy Winehouse: 'I'm Gutted'։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2011-ին 
  9. Kaufman Gil (հուլիսի 26, 2011)։ «Amy Winehouse Funeral Held in London»։ MTV։ Վերցված է հուլիսի 26, 2011 
  10. «Ronson dedicates album to Winehouse»։ Irish Independent։ հունվարի 13, 2015։ Վերցված է հոկտեմբերի 7, 2016 
  11. Chaney Jen, Hughes Sarah Anne (հուլիսի 23, 2011)։ «Amy Winehouse, Jimi Hendrix, Kurt Cobain and the 27 Club»։ The Washington Post։ Վերցված է հուլիսի 24, 2015 
  12. «Stating the Obvious, Amy Winehouse Fears Early Death»։ Inquisitr.com։ դեկտեմբերի 28, 2008։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 13, 2014-ին 
  13. Mayoras Danielle, Mayoras Andy (մարտի 28, 2012)։ Amy Winehouse Didn't Have a Will After All, But Did Have Millions։ Forbes։ Վերցված է հունիսի 14, 2012 
  14. Day Elizabeth (հունիսի 23, 2013)։ «Growing up with my sister Amy Winehouse»։ The Guardian։ Վերցված է հունիսի 25, 2013 
  15. «Amy Winehouse foundation for addiction planned»։ BBC News։ հուլիսի 27, 2011։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 27, 2011-ին 
  16. Duke Alan (դեկտեմբերի 18, 2012)։ «Amy Winehouse death probe reopened» (Press release)։ CNN։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 17, 2012-ին 
  17. «Amy Winehouse inquest: Singer drank herself to death»։ BBC News։ հունվարի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից մարտի 29, 2014-ին 
  18. «Family plan private funeral for Amy Winehouse»։ BBC News։ հուլիսի 25, 2011։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2011-ին 
  19. Saunders Emma (հուլիսի 26, 2011)։ «Singer Amy Winehouse bows out gracefully»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 28, 2011-ին 
  20. Levy Glen (հուլիսի 26, 2011)։ «'Good Night, My Angel': Friends and Family Gather for Amy Winehouse's Funeral»։ Time։ Վերցված է հուլիսի 26, 2011 
  21. «Amy Winehouse Laid to Rest»։ Chicago's B96։ հուլիսի 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 5, 2011-ին։ Վերցված է հուլիսի 26, 2011 
  22. Marikar Sheila (հուլիսի 26, 2011)։ «Amy Winehouse to Be Cremated Following Emotional Funeral»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 26, 2011-ին 
  23. «Amy Winehouse's ashes buried in north London»։ NME։ սեպտեմբերի 17, 2012