Զալցբուրգի օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վ.Ա.Մոցարտի անվան Զալցբուրգի օդանավակայան


Զալցբուրգի օդանավակայանը

IATA: SZG – ԻԿԱՕ: LOWS
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Զալցբուրգ շրջանի իշխանություններ (75 %)
Զալցբուրգ քաղաքի իշխանություններ (25 %)
Ծառայում է Զալցբուրգ
Տեղագրություն Ավստրիա Ավստրիա, Զալցբուրգ
Բարձրացում ԲԾՄ 1,411 ֆտ / 430 մ
Կոորդինատներ
Կոորդինատներ 47°47′36″ հս․ լ. 13°00′16″ ավ. ե.HGЯO
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
15/33 2,750 9,022 Բետոն
Վիճակագրություն (2016)
Ճամփորդների թիվը 1,739,288 Decrease 4.9%
Sources: EUROCONTROL[1]
passenger and Movement Statistics from Salzburg Airport[2]
Զալցբուրգի օդանավակայանի տեսքը թռչնի բարձրությունից

Վ.Ա.Մոցարտի անվան Զալցբուրգի օդանավակայան կամ հակիրճ Զալցբուրգի օդանավակայան (գերմ.՝ Salzburg Airport W. A. Mozart) (IATASZG, ICAOLOWS), օդանավակայան Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Հանդիսանում է երկրի չափսերով երկրորդ օդանավակայանը[3]։

Զալցբուրգի օդանավակայանը իրենից ներկայացնում է ժամանակակից օդային հաղորդակցության կարևոր օբյեկտ, որը զգալի դերակատարություն ունի շրջանի զբոսաշրջային ոլորտում և ընդհանուր տնտեսությունում։ Օդանավակայանը կրում է Զալցբուրգում ծնված աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անունը և գտնվում է Զալցբուրգ քաղաքի կենտրոնից 4 կմ և ավստրո-գերմանական սահմանից 2 կմ հեռավորության վրա[3]։

Օդանավակայանը հանդիսանում է օդային դարպաս դեպի Ավստրիայի բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր, այդ թվում՝ Սկի-Ամադե շրջանում, որը համարվում է Եվրոպայի խոշորագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանց։

Օդանավակայանի 75 % բաժնեմասը պատկանում է Զալցբուրգ շրջանի իշխանություններին, իսկ 25 %-ը՝ Զալցբուրգ քաղաքի քաղաքային իշխանություններին։ 2001 թվականին օդանավակայանը գնահատվել է 22.000.000 [3]:

Զալցբուրգ քաղաքի թիվ 2 տրոլեյբուսային գիծը օդանավակայանը կապում է Զալցբուրգի հասարակական տրանսպորտային ցանցին։ Օդանավակայանից մինչև հին քաղաք տրոլեբուսը հասնում է 30 րոպեում և մեկնում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Զալցբուրգ-Օիհեն ճանապարհին առաջին անգամ վայրէջք է կատարում օդանավ։ 1926 թվականին Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը առաջին անգամ կատարում է չվերթ Մյունխեն - Զալցբուրգ - Բադ Ռայխենհալ օդային երթուղով։ 1927 թվականին ÖLAG-ը (Austrian Aviation AG) բացում է Վիենա-Զալցբուրգ-Ինսբրուք չվերթը։ 1938 թվականին Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը SABENA-ի հետ համատեղ կատարում էր Լոնդոն-Բրյուսել-Մայնի Ֆրանկֆուրտ-Մյունխեն-Վիեննա չվերթը, Զալցբուրգում կատարում է հարկադիր վայրէջք։ 1939 թվականին բացվում են Բեռլին-Պրահա-Զալցբուրգ-Վենեցիա և Մյունխեն-Զալցբուրգ-Կլագենֆուրտ-Լյուբլյանա-Ռիեկա ուղղություններով չվերթները[4][5]։

Պատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Զալցբուրգի օդանավակայանը գրավվում է և 1943 թվականին օդանավակայանի ղեկավարումը անցնում է «Luftgaukommando VII»-ին։ 1944 թվականի աշնանը այստեղ է կայանում նոր ստեղծված Me-262 կործանիչը։ 1944 թվականի հոկտեմբերի 16-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Զալցբուրգ քաղաքի առաջին և հետագա ևս 15 ռմբակոծումներից հետո օդանավակայանը չի վնասվում։ Պատերազմից հետո Զալցբուրգի օդանավակայանը դարձավ ավստրիական առաջին օդանավակայանը, որը վերսկսեց կանոնավոր օդային հաողրդակցությունը[4]։

1958 թվականի օգոստոսի 1-ին 15-ամսյա շինարարությունից հետո շահագործման հանձնվեց հրամանատարական վերահսկողական աշտարակը։ 1966 թվականին բացվեց տերմինալի նոր շենքը։ 1978 թվականին օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց DC-10 ինքնաթիռը։ 1984 թվականին առաջին անգամ օդանավակայանում վայրէջք կատարեցին նորվեգական Braathens ավիաընկերության Բոինգ 767 և Air France ավիաընկերության Կոնկորդ ինքնաթիռները։

2000 թվականին Զալցբուրգի օդանավակայանը մեկ տարվա ընթացքում ունեցել է 1.265.000 ուղևոր։ 2001 թվականին օդանավակայանը ընդունեց Ryanair ընկերության առաջին չվերթը դեպի Ավստրիա։ Այն առաջին դեպքն էր, երբ ավստրիական օդանավակայանը օգտագործվում է բյուջետային ավիաընկերության կողմից։ 2001 թվականին այն սպասարկել է մոտ 100.000 ուղևոր։ 2005 թվականին Aer Lingus ավիաընկերությունը սկսում է իրականացնել ձմեռային չվերթներ Դուբլինից[4]։

2005 թվականին օդանավակայանի ուղևորափոխադրումները կազմել են 1.7 միլիոն ուղևոր, ինչը 2004 թվականի համեմատ աճել է 19,2 %-ով[4]։

2006 թվականին Ryanair ավիաընկերությունը սկսում է իրականացնել չվերթներ Դուբլին և Բրյուսել՝ հայտարարելով, որ բացում է դեպի Հռոմ և Ստամբուլ չվերթներ։ Սակայն 2007 թվականին Ryanair-ը դադարեցնում է չվերթները դեպի Բրյուսել[4]։

Զալցբուրգի օդանավակայան
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
60
 
3
−4
 
 
55
 
6
−3
 
 
79
 
10
−1
 
 
83
 
14
4
 
 
115
 
20
8
 
 
155
 
22
12
 
 
158
 
24
14
 
 
151
 
24
14
 
 
101
 
20
10
 
 
73
 
15
6
 
 
83
 
8
1
 
 
73
 
4
−3
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: ZAMG

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է օդանավակայանի նոր տերմինալը (Տերմինալ 2), որը պետք է ընդունի ձմեռային չարտերային չվերթները։ Այն գործում է միայն շաբաթ օրերին։ Ներդրվել է բեռների ընդունման և ստուգման նոր համակարգ:Զարգացման հիմնական ուղղությունը հանդիսանում է ենթակառուցվածքների կատարելագործումը՝ ներառյալ ավտոկայանատեղիի ընդլայնումը, որը արդեն կարող է տեղավորել1900 ավտոմեքենա։

Ավիաընկերություններ և ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի գլխավոր շինությունները

Զալցբուրգի օդանավակայանը յուրաքանչյուր օր իրականացնում է բազմաթիվ չվերթներ դեպի Եվրոպայի տարբեր քաղաքներ[6]։

Չարտերային ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի թռիչքադաշտի համայնապատկերը
Ուղևորափոխադրումների վիճակագրություն[7][8]
Տարի Ուղևորների ընդհանուր թվաքանակ % Փոփոխություն
2005 1,695,430
2006 1,878,266 10.8%
2007 1,946,422 3.6%
2008 1,809,601 Decrease 7.1%
2009 1,552,154 Decrease 14.3%
2010 1,625,842 4.8%
2011 1,700,989 4.6%
2012 1,666,487 Decrease 3.0%
2013 1,662,834 Decrease 0.2%
2014 1,819,520 9.4%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EUROCONTROL basic». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Traffic Results 2015». Salzburg Airport W. A. Mozart. 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 Salzburg Airport - A look at Austria's second busiest airport.(չաշխատող հղում)(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Salzburg airport - 90 years of service.(անգլ.)
  5. Salzburg Airport W. A. Mozart (SZG) History, Facts and Overview.(անգլ.)
  6. Զալցբուրգ օդանավակայանի գործունեության հիմնական տվյալները:(անգլ.)
  7. Զալցբուրգի օդանավակայանի վիճակագրական տվյալներ:(անգլ.)
  8. Passenger Statistics for Salzburg Airport. Արխիվացված 2010-10-27 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալցբուրգի օդանավակայան» հոդվածին։