Պեգասուս ավիաուղիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պեգասուս ավիաուղիներ (թուրքերեն՝ Pegasus Hava Taşımacılığı A.Ş.), թուրքական բյուջետային ավիաընկերություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։ IZair ավիաընկերությունը իր բոլոր թռիչքները իրականացնում է Pegasus Airlines-ի անունից։ Հիմնադրվել է 1989 թ-ին։ Պեգասուսի չվերթների ցանցը բաղկացած է 22 երկրներում գործող շուրջ 49 թռիչքուղիներից, որոնցից 19-ը՝ ներթուրքական և 30-ը՝ միջազգային[1]։ Պեգասուսի նավատորմը ամենաերիտասարդն է Թուրքիայում[2]։ Պեգասուսի օդային նավատորմում առկա են 94 ինքնաթիռներ՝ 33 Բոինգ Բ737 - 800, 42 Էյրբաս Ա320 - 200neo, 12 Ա320-200ceo, 7 Էյրբաս Ա321-200neo[3]:
Պեգասուս Ավիաուղիների թոփ ներթուրքական թռիչքների ուղղություններն են՝ Հաթայ, Ալանիա, Ուրֆա, Տրապիզոն, Գազիանթեփ, Դալաման, Բոդրում, Անթալիա, Իզմիր, Կայսերի։ Պեգասուսը ակտիվորեն ուղևորափոխադրումներ է իրականացնում նաև հետևյալ միջազային երթուղիներով՝ Սկոպյե, Պրահա, Բուդապեշտ, Շարմ Էլ Շեյխ, Հուրգադա, Բարսելոնա, Թել Ավիվ, Բուխարեստ, Դուբայ, Բեյրութ[4]։
Տեղեկատվական անվտանգությունը, ծառայությունների որակը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ուղևորների առողջությունը և անվտանգության ապահովման այլ միջոցառումները այն հիմնական չափորոշիչներն են, որոնցով առաջնորդվում է Պեգասուսը[5]։
Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Pegasus Airlines»։ magelline.com։ Magelline
- ↑ «Travel with Pegasus | Pegasus Airlines»։ www.flypgs.com։ Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17
- ↑ «Pegasus Airlines»։ Magelline.com։ Magelline
- ↑ «Book Cheap Flight Tickets - Lowest Price Deals»։ www.flypgs.com։ Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17
- ↑ «Policies | Pegasus Airlines»։ www.flypgs.com։ Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17