Զալցբուրգի օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վ.Ա.Մոցարտի անվան Զալցբուրգի օդանավակայան

Salzburg Airport.jpg
Զալցբուրգի օդանավակայանը

IATA: SZG – ԻԿԱՕ: LOWS
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Զալցբուրգ շրջանի իշխանություններ (75 %)
Զալցբուրգ քաղաքի իշխանություններ (25 %)
Ծառայում է Զալցբուրգ
Տեղագրություն Ավստրիա Ավստրիա, Զալցբուրգ
Բարձրացում ԲԾՄ 1,411 ֆտ / 430 մ
Կոորդինատներ
Կոորդինատներ 47°47′36″ հս․ լ. 13°00′16″ ավ. ե. / 47.79333° հս․. լ. 13.00444° ավ. ե. / 47.79333; 13.00444
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
15/33 2,750 9,022 Բետոն
Վիճակագրություն (2016)
Ճամփորդների թիվը 1,739,288 decrease 4.9%
Sources: EUROCONTROL[1]
passenger and Movement Statistics from Salzburg Airport[2]
Զալցբուրգի օդանավակայանի տեսքը թռչնի բարձրությունից

Վ.Ա.Մոցարտի անվան Զալցբուրգի օդանավակայան կամ հակիրճ Զալցբուրգի օդանավակայան (գերմ.՝ Salzburg Airport W. A. Mozart) (IATASZG, ICAOLOWS), օդանավակայան Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Հանդիսանում է երկրի չափսերով երկրորդ օդանավակայանը[3]:

Զալցբուրգի օդանավակայանը իրենից ներկայացնում է ժամանակակից օդային հաղորդակցության կարևոր օբյեկտ, որը զգալի դերակատարություն ունի շրջանի զբոսաշրջային ոլորտում և ընդհանուր տնտեսությունում: Օդանավակայանը կրում է Զալցբուրգում ծնված աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անունը և գտնվում է Զալցբուրգ քաղաքի կենտրոնից 4 կմ և ավստրո-գերմանական սահմանից 2 կմ հեռավորության վրա[3]:

Օդանավակայանը հանդիսանում է օդային դարպաս դեպի Ավստրիայի բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր, այդ թվում՝ Սկի-Ամադե շրջանում, որը համարվում է Եվրոպայի խոշորագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանց:

Օդանավակայանի 75 % բաժնեմասը պատկանում է Զալցբուրգ շրջանի իշխանություններին, իսկ 25 %-ը՝ Զալցբուրգ քաղաքի քաղաքային իշխանություններին: 2001 թվականին օդանավակայանը գնահատվել է 22.000.000 [3]:

Զալցբուրգ քաղաքի թիվ 2 տրոլեյբուսային գիծը օդանավակայանը կապում է Զալցբուրգի հասարակական տրանսպորտային ցանցին: Օդանավակայանից մինչև հին քաղաք տրոլեբուսը հասնում է 30 րոպեում և մեկնում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Զալցբուրգ-Օիհեն ճանապարհին առաջին անգամ վայրէջք է կատարում օդանավ: 1926 թվականին Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը առաջին անգամ կատարում է չվերթ Մյունխեն - Զալցբուրգ - Բադ Ռայխենհալ օդային երթուղով: 1927 թվականին ÖLAG-ը (Austrian Aviation AG) բացում է Վիենա-Զալցբուրգ-Ինսբրուք չվերթը: 1938 թվականին Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը SABENA-ի հետ համատեղ կատարում էր Լոնդոն-Բրյուսել-Մայնի Ֆրանկֆուրտ-Մյունխեն-Վիեննա չվերթը, Զալցբուրգում կատարում է հարկադիր վայրէջք: 1939 թվականին բացվում են Բեռլին-Պրահա-Զալցբուրգ-Վենեցիա և Մյունխեն-Զալցբուրգ-Կլագենֆուրտ-Լյուբլյանա-Ռիեկա ուղղություններով չվերթները[4][5]:

Պատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Զալցբուրգի օդանավակայանը գրավվում է և 1943 թվականին օդանավակայանի ղեկավարումը անցնում է «Luftgaukommando VII»-ին: 1944 թվականի աշնանը այստեղ է կայանում նոր ստեղծված Me-262 կործանիչը: 1944 թվականի հոկտեմբերի 16-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Զալցբուրգ քաղաքի առաջին և հետագա ևս 15 ռմբակոծումներից հետո օդանավակայանը չի վնասվում: Պատերազմից հետո Զալցբուրգի օդանավակայանը դարձավ ավստրիական առաջին օդանավակայանը, որը վերսկսեց կանոնավոր օդային հաողրդակցությունը[4]:

1958 թվականի օգոստոսի 1-ին 15-ամսյա շինարարությունից հետո շահագործման հանձնվեց հրամանատարական վերահսկողական աշտարակը: 1966 թվականին բացվեց տերմինալի նոր շենքը: 1978 թվականին օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց DC-10 ինքնաթիռը: 1984 թվականին առաջին անգամ օդանավակայանում վայրէջք կատարեցին նորվեգական Braathens ավիաընկերության Բոինգ 767 և Air France ավիաընկերության Կոնկորդ ինքնաթիռները:

2000 թվականին Զալցբուրգի օդանավակայանը մեկ տարվա ընթացքում ունեցել է 1.265.000 ուղևոր: 2001 թվականին օդանավակայանը ընդունեց Ryanair ընկերության առաջին չվերթը դեպի Ավստրիա: Այն առաջին դեպքն էր, երբ ավստրիական օդանավակայանը օգտագործվում է բյուջետային ավիաընկերության կողմից: 2001 թվականին այն սպասարկել է մոտ 100.000 ուղևոր: 2005 թվականին Aer Lingus ավիաընկերությունը սկսում է իրականացնել ձմեռային չվերթներ Դուբլինից[4]:

2005 թվականին օդանավակայանի ուղևորափոխադրումները կազմել են 1.7 միլիոն ուղևոր, ինչը 2004 թվականի համեմատ աճել է 19,2 %-ով[4]:

2006 թվականին Ryanair ավիաընկերությունը սկսում է իրականացնել չվերթներ Դուբլին և Բրյուսել՝ հայտարարելով, որ բացում է դեպի Հռոմ և Ստամբուլ չվերթներ: Սակայն 2007 թվականին Ryanair-ը դադարեցնում է չվերթները դեպի Բրյուսել[4]:

Զալցբուրգի օդանավակայան
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
60
 
3
−4
 
 
55
 
6
−3
 
 
79
 
10
−1
 
 
83
 
14
4
 
 
115
 
20
8
 
 
155
 
22
12
 
 
158
 
24
14
 
 
151
 
24
14
 
 
101
 
20
10
 
 
73
 
15
6
 
 
83
 
8
1
 
 
73
 
4
−3
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: ZAMG

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է օդանավակայանի նոր տերմինալը (Տերմինալ 2), որը պետք է ընդունի ձմեռային չարտերային չվերթները: Այն գործում է միայն շաբաթ օրերին: Ներդրվել է բեռների ընդունման և ստուգման նոր համակարգ:Զարգացման հիմնական ուղղությունը հանդիսանում է ենթակառուցվածքների կատարելագործումը՝ ներառյալ ավտոկայանատեղիի ընդլայնումը, որը արդեն կարող է տեղավորել1900 ավտոմեքենա:

Ավիաընկերություններ և ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի գլխավոր շինությունները

Զալցբուրգի օդանավակայանը յուրաքանչյուր օր իրականացնում է բազմաթիվ չվերթներ դեպի Եվրոպայի տարբեր քաղաքներ[6]:

Չարտերային ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի թռիչքադաշտի համայնապատկերը
Ուղևորափոխադրումների վիճակագրություն[7][8]
Տարի Ուղևորների ընդհանուր թվաքանակ % Փոփոխություն
2005 1,695,430
2006 1,878,266 Green Arrow Up Darker.svg 10.8%
2007 1,946,422 Green Arrow Up Darker.svg 3.6%
2008 1,809,601 decrease 7.1%
2009 1,552,154 decrease 14.3%
2010 1,625,842 Green Arrow Up Darker.svg 4.8%
2011 1,700,989 Green Arrow Up Darker.svg 4.6%
2012 1,666,487 decrease 3.0%
2013 1,662,834 decrease 0.2%
2014 1,819,520 Green Arrow Up Darker.svg 9.4%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]