Հուրգադա (արաբ․՝ الغردقة՝ ալ-Ղարդակա) Եգիպտոսի Հանրապետության քաղաք և Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող երրորդ խոշոր բնակավայր՝ Սուեզից և Իսմայիլիայից հետո։ Քաղաքի անվանումը արտասանվում է [el ɣæɾˈdæʔæ] ՝ Էլ-Ղուրդուղա։ Տեղակայված է 500 կմ Կահիրեից դեպի հարավ-արևելք։ Այն Եգիպտոսի Հանրապետության 27 մուհաֆազաներից մեկի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 86 791 մարդ (2006 թվականի տվյալներով)։
XX դարի սկզբում Հուրգադան Կարմիր ծովի ափին մի փոքր գյուղ էր, որտեղ բնակվում էին բրիտանացի նավթափորներն ու տեղցի ձկնորսները։ Այնուհետև Եգիպտոսի Հանրապետության և Իսրայելի միջև Քեմփ-Դևիդյան համաձայնության ստորագրումից հետո այն սկսեց վերափոխվել ռազմական տարածքից հանգստյան վայր։
Հուրգադայում, ինչպես ամբողջ Եգիպտոսումարևադարձային անապատային[2] կլիմա է։ Ամռանը երբեք տեղումներ չեն նկատվում, իսկ ձմռանը տեղումների քանակը կազմում է 5 մմ։ Հուրգադայի ամառը չափազանց շոգ է. օգոստոսի միջին ջերմաստիճանը կազմում է т +31,8 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը +16,4 °С։ Լողային սեզոնը տևում է 8 ամիս։ Երկինքը միշտ անամպ է ամռանը և համարյա միշտ ձմռանը։
Քաղաքը ունի պատմական կենտրոն, որը կոչվում է Դահար (անգլ. Dahar կամ Down town), նոր կենտրոն Սակկալա (Sakkala) և հյուրանոցների շարան, որ ձգվում են ծովի ափով դեպի հյուսիս և հարավ համարյա 40 կմ, կազմելով այսպես կոչված Նոչ Հուրգադան։ Հուրգադայում է տեղակայված մարզպետի (գավառապետի) նստավայրը, մարզի (գավառի) կառավարությունը, փոքր նավահանգիստ և Եգիպտոսի ափային պահակային բազան, մի քանի կոլեջներ, ժամանակակից գրադարան, գավառի դատարանը, զինվորական բազա։ Հուրգադայում գործունեության հիմնական ուղղություններն են զբոսաշրջությունը, ծինարարությունը, առևտուրը, զբոսածրջային ծառայություններ։