Jump to content

Եվրատեսիլ 1996 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 1996 երգի մրցույթ
Ամսաթվեր
Հյուրընկալություն
Անցկացման վայրOslo Spektrum?
ՀաղորդավարներIngvild Bryn? և Morten Harket?
Մասնակցություն
Երկրների քանակ23
ՄասնակիցներԹուրքիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Պորտուգալիա, Կիպրոս, Մալթա, Խորվաթիա, Ավստրիա, Հունաստան, Էստոնիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Լեհաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Շվեդիա և Շվեյցարիա
Քվեարկություն
Ժամանակագրություն
eurovision.tv/event/oslo-1996(անգլ.)

Եվրատեսիլ 1996 երգի մրցույթը 41-րդ մրցույթն է Եվրատեսիլի պատմության մեջ։ Կայացել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Oslo Spektrum-ում մայիսի 18-ին։ Նորվեգիան ստացավ հնարավորություն հյուրնկալելու այդ տարի այն պատճառով որ 1995-ին նորվեգիական Secret Garden դուետը իրենց "Nocturne" երգով (148 միավորով) զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ 1996-ին մասնակցում էին 23 երկիր Էիմեր Քուիննը Իռլանդիայից իր "The Voice" երգով հավաքեց 162 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

1996-ին դեբյուտ չեղավ։ Վերադարձան Էստոնիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Շվեյցարիան։ Այդ տարի հրաժարվեցին Դանիան, Գերմանիան, Հունգարիան, Ռուսաստանը և Իսրայելը։

Քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1,2,3,4,5,6,7,8,10 և 12 միավորներով։ Մրցույթում ամենաշատը 12 միավոր ստացավ Իռլանդիան 7 անգամ։

Վերադարձած կատարողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-ին վերադարձել էին Նորվեգիայի և Հունաստանի մասնակիցները։ Նորվեգիայի 1996-ի մասնակիցը եղել էր Էլիզաբեթ Անդրեասսեն ով ներկայացրել էր Նորվեգիան 1982 և 1985 թվականներին։ Հունաստանի այդ տարվա մասնակիցը եղել էր Մարիանա Էֆսթրաթիուն որը ներկայացրել էր Հունաստանը 1989 թվականին։