Բաբոնք
Գյուղ | ||
---|---|---|
Բաբոնք | ||
Ղարաբաբա / ադրբ.՝ Qarababa | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
ԲԾՄ | 105 մետր | |
Բնակչություն | 878 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ7117[1] | |
|
Բաբոնք (ադրբեջանական պաշտոնական անունը Ղարաբաբա է՝ ադրբ.՝ Qarababa), նախկին հայկական բնակավայր, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի հայկական անունը Բաբոնք է։ Օգտագործվել են նաև Բաբանք, Բաբունք անունները։ Գյուղի ադրբեջանական անունը Ղարաբաբա է։ Ադրբեջանցիների կողմից կիրառվել են նաև Ղարաբաղլար, Գարաբալա, Գարապապա, Կարաբբա անունները[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբոնք բնակավայրը տեղակայված է Նախիջևան գետի ձախ ափին՝ 100-110 մ բարձրություն ունեցող լայնարձակ հարթությունում[4]։ Շահապոնք շրջկենտրոնից հեռու է 20 կմ դեպի հյուսիս։ Գյուղի մոտ առկա են հանքային ջրի պաշարներ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբոնքն ունի բազմադարյա պատմություն, եղել է Շահպոնքի ամենամեծ գյուղերից։ Հայտնի է, որ 13-րդ դարում ներառված է եղել Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում։ Գյուղն ունեցել է մոտ 500-550 տուն բնակչություն, ամրոցներ, եկեղեցի, վանք, ձիթհաններ, կամուրջ։ Զարգացած է եղել առևտուրը և կավագործությունը։ Վերջին հայ ընտանիքները գյուղից հեռացել են 1980-ական թվականներին[4]։
Հայկական գյուղն իր անբարենպաստ դիրքի և բանուկ ճանապարհի վրա լինելու պատճառով մի քանի անգամ ավերվել է։ 20-րդ դարում հայ բնակչությունը նվազում է, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հասնում նվազագույնի[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից քիչ հյուսիս գտնվում է հայկական հին և մեծ գերեզմանատունը[4]։
Բաբոնքի կենտրոնում էր գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին։ 1872 թվականին վերանորոգվել է։ 20-րդ դարի սկզբին ավերվել է։ 1990 թվականի դրությամբ դեռևս պահպանվում էին եկեղեցու ավերակները[4][5]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-1970-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում գյուղի տարածքից հայտնաբերվել են բրոնզեդարյան մի շարք հնագիտական իրեր։ Հատկանշական է քարե դիմաքանդակը, որն ունի կլոր ձև և որի վրա պարզորոշ տեսանելի է մարդու կերպարանքը[4]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, անտառաբուծությամբ, անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://archive.is/9GAmL
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը։
- ↑ 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 520 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169-170 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք Արխիվացված 2021-11-15 Wayback Machine, Երևան, 2012 թվական։
|
|