Jump to content

Աքքայի պաշարում (1189-1191)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աքքայի պաշարում (այլ կիրառումներ)
Աքքայի պաշարում
Թվական1189 օգոստոսի 28 - 1191 հուլիսի 12
Մասն էԵրրորդ խաչակրաց արշավանք
ՎայրԱքքա, Պաղեստին
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիայի թագավորություն

Ֆրանսիայի թագավորություն Ֆրանսիայի թագավորություն
Երուսաղեմի թագավորություն Երուսաղեմի թագավորություն
Հիվանդախնամների միաբանություն Հիվանդախնամների միաբանություն
Տաճարականների միաբանություն Տաճարականների միաբանություն
Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն

Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկիայի հայկական թագավորություն
Այյուբյան սուլթանություն Այյուբյան սուլթանություն
Հրամանատարներ
Ռիչարդ I Առյուծասիրտ

Ֆրանսիայի թագավորություն Ֆիլիպ II Օգոստոս
Երուսաղեմի թագավորություն Գի դը Լուզինյան
Տաճարականների միաբանություն Ժերար դը Ռիդֆոր
Տաճարականների միաբանություն Կոնրադ Մոնֆերացի
Սրբազան Հռոմեական կայսրություն Ֆրիդրիխ VI †
Ավստրիայի դքսություն Լեոպոլդ V

Չեխիայի իշխանություն Դեպոլտ II
Այյուբյան սուլթանություն Սալահ ալ-Դին

Այյուբյան սուլթանություն Ամիր Մոջիլի †
Այյուբյան սուլթանություն Այբեք այ-Աքրաշ †
Այյուբյան սուլթանություն իբն ալ-Բեսարաու †
Այյուբյան սուլթանություն Իմադ ալ-Դին Սինջարի
Այյուբյան սուլթանություն Հուսամ ալ-Դին Լուլու
Այյուբյան սուլթանություն Գյոքբորի
Այյուբյան սուլթանություն Մուիզզ ալ-Դին
Այյուբյան սուլթանություն ալ-Ադիլ I
Այյուբյան սուլթանություն Ասադ ալ-Դին
Այյուբյան սուլթանություն Բահա ալ-Դին Քարաքուշ
Այյուբյան սուլթանություն Աբու ալ-Հեյջա
Այյուբյան սուլթանություն իբն Բարիք †
Այյուբյան սուլթանություն Սայֆ ալ-Դին Մաշթուբ

Այյուբյան սուլթանություն Շիրկուխ իբն Բախել
Կողմերի ուժեր
մոտ 25 000 + 11 տրեբուշեթքաղաքի կայազորը մոտ 6 000 + 8 000 Սալահ ալ-Դինի բանակը
Ռազմական կորուստներ
2500բացի մարտական կորուստներից քաղաքի կայազորի 2.700 զինվոր մահապատԺի ենթարկվեցին
Ընդհանուր կորուստներ

Աքքայի պաշարում (1189 թվականի օգոստոսի 28 - 1191 թվականի հուլիսի 12), խաչակրաց երրորդ արշավանքի ընթացքում տեղի ունեցած ռազմական բախում։ Երկամյա պաշարումից հետո[1], խաչակիրներին հաջողվեց գրավել Աքքան, քաղաքը հետագա 100 տարիների ընթացքում մնաց խաչակիրների գլխավոր հենարանը, մինչև 1291 թվականի վերանվաճումը։

1187 թվականի հուլիսի 4Հաթթինի ճակատամարտից հետո Սալահ ալ-Դինը առանց մարտի կարողացավ գրավել Աքքա քաղաքը։ Դեռևս խաչակիրները վերահսկում էին՝ Տյուրոսը, Տրիպոլին և Անտիոքը վերջիններս նույնպես պաշարվել էին Սալահ ալ-Դինի կողմից, սակայն անհաջող։ Մերձավոր Արևելքից ստացված լուրերը մեծ խառնաշփոթի մեջ գցեցին եվրոպացիներին, իսկ Հռոմի Պապ Գրիգոր VIII-ը կոչեց 3-րդ խաչակրաց արշավանքի։

Իրավիճակը Տյուրոսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնրադ Մոնֆերացին ամրապնդվում է Տյուրոսում ու դիմադրում պաշարմանը[2] Հաթթինի ճակատամարտում ջախջախված և գերեվարված Գի դը Լուզինյանին։ Վերջինս կնոջ՝ Սիբիլ Անժուացու հետ իշխում էր Երուսաղեմի գահին։ արդյունքում նրանց միջև առկա կոնֆլիկտը սրվեց։

Գի դը Լուզինյանը, չստանալով Կոնրադի աջակցությունը, գնաց և իր զորքերով պաշարեց քաղաքը։ Թագավորի զորքերը 2 անգամ ավելի քիչ էին, քան պաշարվածներինը։ Նա հույսը դրել էր անսպասելի գրոհի վրա, սակայն, հասկանալով, որ չի կարող հաջողության հասնել իր փոքրաթիվ ուժերով դիրքավորվելով, սպասեց օգնական զորքերին։ Շուտով քաղաքի մատույցներում հայտնվեցին ֆրանսիական և գերմանական զորքերը։ Արքեպիսկոպոսներին հաջողվեց մտափոխել Կոնրադին, ինչի արդյունքում օգնական ջոկատներ ժամանեցին նաև Տյուրոսից։

Սալահ ալ-Դինը, տեղեկանալով իրադարձությունների մասին, 1189 թվականի սեպտեմբերի 15-ին հարձակվեց Գի դը Լուզինյանի զորքի վրա։ Խաչակիրները բոլոր զորքերը՝ ներառյալ տաճարականներին, ուղղեցին դեպի Սալահ ալ-Դինի զորքերի աջ թևը։ Սալահ ալ-Դինը ստիպված բոլոր ուժերը կենտրոնացրեց աջ կողմում, սակայն զորքերը փախուստի մատնվեցին։ Վերջինս զորքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպես նաև թեթև հեծելազորը նետեց մարտի։ Գին ստիպված մարտի դաշտ ուղարկեց պահեստազորայիններին, Սալահ ալ-Դինն իր հերթին քաղաքի կայազորայիններին (5000 զինվոր) ուղղեց դեպի խաչակիրները։

Քրիստոնյաները տվեցին մոտ 5 հազար զոհ[3][4], սակայն Սալահ ալ-Դինը չկարողացավ հասնել գլխավոր նպատակին՝ հետ շպրտել քաղաքի մոտ դիրքավորված խաչակիրներին։ Մարտի արդյունքում զոհվեց տաճարականների միաբանության առաջնորդ Ժերար դը Ռիդֆորը, իսկ Գի դը Լուզինյանի և Կոնրադի միջև դարձյալ տարաձայնություն տեղի ունեցավ։

Երկկողմանի պաշարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնան ընթացքում Գին ստացավ օգնական ուժեր Եվրոոպայից։ Այսպիսով Գին արդեն կտրեց Աքքան ցամաքից և շարունակում էր կտրած պահել քաղաքը ջրային ճանապարհներից նավատորմի միջոցով այսպիսով քաղաքը պաշարված էր։ Միաժամանակ հասան տեղեկություններ, որ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը մեծ զորքերով միացել է խաչակրաց արշավանքին և շարժվում է դեպի Սրբազան երկիր։ Այդ լուրերը բարձրացին պաշարողների մարտական ոգին։ Դեպքերից անտեղյակ չէր մնացել նաև Սալահ ալ-Դինը։ Նա ուղարկեց նոր ուժեր՝ քրիստոնյաների օղակը շրջափակելու նպատակով։

Հոկտեմբերի 31-ին 15 եգիպտական նավեր կարողացան ճեղքել քրիստոնյաների ծովային շրջափակումը և մթերքներ հասցրին քաղաք։ Դեկտեմբերի 26-ին եգիպտական նավատորմը վերականգնեց քաղաքի ծովային մուտքը։ 1190 թվականին Կոնրադ Մոնֆերացին իր նավերով գնաց Տյուրոս և վերադարձավ նոր ուժերով, ինչը պետք է օգներ իրենց շրջափակած մուսուլմաններին հաղթելու համար։

Աքքայի պաշարում

Կոնրադը նաև շինանյութեր բերեց՝ պաշարային մեքենաներ կառուցելու համար, որը օգտագործեցին քաղաքի վրա հերթական հարձակման ժամանակ (մայիսի 5)։ Մայիսի 19-ին Սալահ ալ-Դինը հարձակվեց քրիստոնյաների վրա։ Ամբողջ ամառվա ընթացքում ֆրանսիական զորքերը ժամանում էին ծովից և միանում պաշարողներին, ինչպես նաև օգնական ուժերով միացան Կիլիկիայում Սելիֆ գետում խեղդված Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին՝ Ֆրիդրիխ VI-ը։ Օգնական ուժերը գրավեցին Հայֆա քաղաքը, որի միջոցով կարողացան մթերքներ ուղարկել Գիի ճամբար։ Գի դե Լուզինյանը զրկվեց Երուսաղեմի արքայի գահից քանի, որ մահացավ իր կինը՝ Սիբիլը և դուստրերը։ Սիբիլայի քույր Իզաբելլան և Կոնրադ Մոնֆերացին ամուսնացան։ Այսպիսով գահը փոխանցվեց Կոնրադին։

Մինչ խաչակիրները կիսում էին գահը, Սալահ ալ-Դինը հզորացնում էր բանակը։ 1190 թվականին ավստրիական իշխան Լեոպոլդ V-ը միացավ պաշարողներին։ Դեկտեմբերի 31-ին միացյալ ուժերը փորձեցին անցնել պատերը։ Իսկ հունվարի 6-ին պատի մասնակի քանդման արդյունքում քրիստոնյաները փորձեցին գրավել քաղաքի կայազորը։ Հունվարի 13-ին Սալահ ալ-Դինը կարողացավ ճեղքել խաչակիրների շրջափակումը և քաղաք մցրեց նոր կայազոր։ Ցուրտ եղանակը Սալահ ալ-Դինի փոխարեն խանգարում էր խաչակիրներին։

Մարտին եղանակը լավացավ և Եվրոպայից ժամանեցին նոր ուժեր, ինչպես նաև Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆիլիպ Օգոստոսը. Սալահ ալ-Դինի հաղթելու շանսերը կտրուկ նվազեցին։ Հուլիսի 3-ին քաղաքը հանձնվեց Ռիչարդը հրամայեց մահապատժի ենթարկել քաղաքի կայազորայիններին։ Անգլո-ֆրանսիական ուժերով համալրված խաչակիրները շարժվեցին ափով դեպի հարավ նույնկերպ վարվեցին նաև մուսուլմանները։ Սեպտեմբերի 7-ին Յաֆֆա քաղաքից փոքրինչ հյուսիս տեղի ունեցավ Արսուֆի ճակատամարտը։ Ճակատամարտում Ռիչարդը փայլուն հաղթանակ տարավ։ Սալահ ալ-Դինը խաչակիրների հաղթանակը պարզաբանեց ասելով, որ անգլիացիների կարգապահությունը և զրահները անհաղթելի էին։

Խաչակրաց պետությունները 1190 թվականին

Արսուֆի և Յաֆֆայի ճակատամարտերում կրած պարտություններից հետո պատերազմն ավարտվեց։ Յաֆֆայի ճակատամարտը դարձավ երրորդ խաչակրաց արշավանքի վերջին նշանակալի առճակատումը։ Ճակատամարտից հետո Ռիչարդը Սալահ ալ-Դինի հետ սկսեց բանակցել և 1192 թ սեպտեմբերի 2-ին ստորագրվեց 3-ամյա հաշտության պայմանագիր։ Քրիստոնյաներին թույլատրվում էր անխափան այցելել սրբազան վայրեր։ Սալահ ալ-Դինի հետևում մնում էր Երուսաղեմը, իսկ խաչակիրներին նեղ ցամաքային ուղղի Յաֆֆայից մինչև Տյուրոս։

Այսպիսով Ռիչարդը չկարողացավ հասնել իր գերագույն նպատակին՝ գրավել Երուսաղեմը։ Իսկ տունդարձի ճանապարհին գերեվարվեց ավստրիացի հերցոգ Լեոպոլդի կողմից։ Հետագայում բաց է թողնվում փրկագնի դիմաց։ Աքքան դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը և մնաց խաչակիրների հիմնական հենակետը մինչև 1291 թվականի նրա վերանվաճումը մուսուլմանների կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rickard, J (12 November 2001). «Siege of Acre, August 1189-12 July 1191», Accessed October 12, 2007.
  2. René Grousset, 1936. P. 47-51.
  3. Ibn Al-Athir, XII, 20-6; Chapter four in Arab Historians of the Crusades, ed. and trans. by Francesco Gabrieli
  4. Christopher Tyerman, God’s War A New History of the Crusades, p.416. Belknap Press, 2008.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • James Jr Reston: Warriors of God. Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. Random House, New York 2001. ISBN 0-385-49561-7
  • Kenneth M. Setton / Robert L. Wolff / Harry W. Hazard: The later Crusades, 1189-1311. University of Wisconsin Press, Madison 2006, ISBN 0-299-04844-6, S. 51 ff.
  • Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, ed. William Stubbs, Rolls Series, (London: Longmans, 1864) III, 1, 5, 13, 17-18 (pp. 210–11, 214-17, 224-26, 231-34), translated by James Brundage, The Crusades: A Documentary History, (Milwaukee, WI: Marquette University Press, 1962), 175-81 [1]
  • René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem - III. 1188-1291 L’anarchie franque, Paris, Perrin, 1936 (réimpr. 2006), 902 p., ISBN 2-262-01569-4