Ատտիկա (հուն․՝ Αττική), պատմական շրջան, որի կազմում է գտնվում Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը։ 2011 թվականից կազմում է ապակենտրոնացված Ատտիկա վարչական միավորը[2]։ Ժամանակակից վարչական միավորն ավելի մեծ է, քան պատմական մարզը։ Այն ներառում է Սարոնյան կղզիները (Saronic Islands), Կիտերա կղզին (Cythera (island) և Տրոիզինիա (Troizinia) ինքնավար շրջանը Պելոպոնեսյան թերակղզում[3]։ Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 3808,101 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա 2011 թվականի մարդահամարի տվյալներով ապրում էր 3 827 624 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 1005,13 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Ատտիկայի պատմությունը սերտորեն կապված է Աթենքի պատմության հետ, որը դասական շրջանում եղել է մեկը հին աշխարհի ամենակարևոր քաղաքներից։
Ատտիկան եռանկյունի թերակղզի է։ Հյուսիսում բնական ձևով անջատվում է Բեովտիայից։ Արևմուտքում այն եզերվում է Կորնթոսի ջրանցքով։ Սարոնյան նեղուցը ընկած է հարավում, Եֆեբեա կղզին՝ հյուսիսային և արևելյան ծովափին։ Լեռներն առանձնացնում են մայրցամաքը Պեդիասի (Pedias), Մեսոջեիայի (Mesogaia) և Թրիեսիոնի (Thriasion) հարթավայրերով։
Մեսոջեիայի հարթավայրը, որն այժմ կոչվում է Մեսոջեա ընկած է Իմիտոս լեռից դեպի արևելք և հյուսիսից կապված է Պենտելի ստորոտի հետ, արևելքում Էուվբեյան նեղուցից և Մուրհինոուս (ժամանակակից Մերենտա) լեռներից, իսկ հարավում Լավրիում (այժմյան Լավրիո)։ Աթենքի համար ջրային պահեստ է Մարաթոն լիճը, արհեստական լիճ` ստեղծված 1920 ական թվականներին։ Սոսու և եղևնիների անտառը ծածկում է Պարնիտայի շրջակայքը։ Իմիտոսը, Պենտելին, Մուրհինոուսը և Լավրիումը, նաև մնացածները պատված են թփերով։ Քեփհիսսուսը հանդիսանում է Ատտիկայի ամենաերկար գետը։ Ըստ Պլատոնի` Ատտիկայի հին սահմանները ֆիքսված են Կորինֆյան պարանոցի վրա։ Սահմանների գիծը իջնում է դեպի ծով` սահմանազատված աջից Օրոփուսով, իսկ ձախից` Ախոնով։
Անտիկ ժամանակ աթենացիները պարծենում էին իրենց բնիկներ լինելով, այսինքն՝ նրանով, որ եղել են այդտեղի բնակիչներ և ուրիշ վայրերից չեն տեղափոխվել։ Ավանդությունը պատմում է, որ Հունական Մութ դարերում Ատտիկան դարձել է ապաստան փախստական իոնների համար, որոնք հյուսիսային Պելոպոնեսի բնակիչներ էին։ Ենթադրաբար իոնները ստիպված էին թողել իրենց հայրենիքը՝ Աքայա անտիկ շրջանը դորիացիների ներխուժման պատճառով։ Հավանաբար իոնները ինտեգրվել են անտիկ աթենացիների հետ, որոնք հետագայում իրենց համարել են իոնների ցեղերից, և խոսել են իոնյան բարբառով։ Շատ իոններ հետագայում բնակեցրել են Փոքր Ասիայի Էգեյան ծովափը և ստեղծել իոնյան 12 քաղաքներ։
Միկենյան ժամանակաշրջանում ատտիկացիներն ապրում էին ինքնավար գյուղատնտեսական հասարակություններով։ Հիմնական վայրերում, որտեղ գտնվել են Մարաթոնը, Ռաֆինան (Rafina), Նեա Մաքրին(Nea Makri), Բրաուրոն, (Brauro), Թորիկոսը (Thorikos), Ագիոսը (Agios), Կոսմասը (Kosmas), Էլեուսիսը (Eleusis), Մենիդին (Menidi), Մարկոպոուլոն (Markopoulo), Սպատան (Spata), Աֆիդնաեն (Aphidnae) և Աթենքը (Atens)։
Դասական ժամանակաշրջանում աթենացիները հաստատվել են Էլեութերաե (Eleutherae) կղզուց հյուսիս, որը լավ է պահպանվել։ Մյուս ամրոցները Դեսելեան (Decelea), Օենոեն (Oenoe) և Աֆիդնայեն (Aphidnae) են։ Լաուրիումի մոտ եղած հանքավայրերը պահպանելու համար ափերի մոտ աթենացիներն ամրացրել են պատերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 662)։