Հյուսիսային Աթենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Աթենք
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԿարգավիճակՀունաստանի շրջանային միավոր
Մտնում էԱտիկա
ՎարչկենտրոնԿիֆիսիա
Բնակչություն481 758 մարդ (2021)[1]
Տարածք138,787 կմ²
Հիմնադրված էհունվարի 1, 2011 թ.
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ՓոխարինեցԱթենք

Հյուսիսային աթենք (հուն․՝ Περιφερειακή Ενότητα Βορείου Τομέα Αθηνών) , Հունաստանի ծայրամասային միավորներից մեկը։ Հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների շրջանային օրգան և վարչական միավորի մաս։ 2011 թվականին Կալիկրատիսի ծրագրով մտել է Ատտիկա պերիֆերիայի մեջ[2]։ Գտնվում է Ատտիկայի հյուսիս- արևելքում, սահմանազատված է Պերնիս, Պենդելիկոն, Իմիտոս և Տուրկովունի լեռներով։ Իր մեջ է ներառում Աթենքի նախկին նոմարխիայի մի մասը և Աթենքի քաղաքային ագլոմերացիայի հյուսիսային մասը։ Սահմանակից է Կենտրոնական Աթենք և Արևելյան Ատտիկա ծայրամասային միավորների հետ։

Վարչական կենտրոնը Կիֆիսյա համայնքն է։

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հյուսիսային Աթենքի բնակչության թիվը կազմում է 591680 մարդ, մակերեսը՝ 138,787 կմ² է, բնակչության խտությունը՝ 4263,22 մարդ/ կմ²։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աթենք ծայրամասային միավորը բաժանվում է 12 համայնքի։

Համայնք Բնակչություն(2011)[3], մարդ Մակերես[4], կմ² Խտություն[3], մարդ/կմ²
Այիյա-Պարասկևի 59704 7,935 7524,13
Ամարուսիոն 72333 12,938 5590,74
Վրիլիսիա 30741 3,856 7972,25
Իրակլիոն 49642 4,638 10703,32
Կիֆիսյա 70600 35,100 2011,40
Լիկովրիսի-Պեֆկի 31002 4,126 7513,81
Մետամորֆոսիս 29891 5,502 5432,75
Նեա-Հոնիյա 67134 4,421 15185,25
Պապագոս-Խալարգոս 44539 7,325 6080,41
Պենդելի 34934 36,064 968,67
Ֆիլոտեի-Պսիխիկոն 26968 6,077 4437,72
Խալանդրիոն 74192 10,805 6866,45

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրամասային միավորը սպասարկում են աթենական մետրոպոլիտենի կանաչ և կապույտ ճյուղերը և աթենական «Պրոաստիակոս» երկաթուղային ցանցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.statistics.gr/el/2021-census-legal-pop-results
  2. Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372. Архивировано из первоисточника 27 Ապրիլի 2017.
  3. 3,0 3,1 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). —Πειραιάς, 2009. — Т. I. — С. 333–334. — ISSN 1106-5761.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Աթենք» հոդվածին։