Jump to content

Խալանդրիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալանդրիոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք և արվարձան
Մտնում էChalandri Municipality?
ԲԾՄ185 մետր
Բնակչություն77 102 մարդ (2021)
Տարածք10,8 կմ²
Սահմանակցում էԱմարուսիոն և Այա Պարասկևի (Ատտիկա)
Հեռախոսային կոդ210
Փոստային ինդեքսներ152 00–152 99
38°01′00″N 23°48′00″E / 38.01666667°N 23.8°E / 38.01666667; 23.8
chalandri.gr

Խալանդրիոն (հուն․՝ Χαλάνδριον [1] ή Χαλάνδρι ), քաղաք Հունաստանում, Աթենքի արվարձանը։ Գտնվում է ծովի մակարդակից 185 մ բարձրության վրա[2], Պենդելիկոնի ստորոտում, Աթենքի կենտրոնից 7 կմ հյուսիս-արևելք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է Ատտիկա ծայրամասի Հյուսիսային Աթենք ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 74192 մարդ է։ Մակերեսը 10,805 կմ² է, խտությունը՝ 6866,45 մարդ/կմ² վրա։ 2014 թվականի տեղական ընտրություններին դիմարխ է ընտրվել Սիմեոն Ռուսոսը (Συμεών Ρούσσος

Քաղաքը գտնվում է Կիֆիսյաս և Մեսոյոն պողոտաների միջև։ Քաղաքի հյուսիսային ծայրամասով անցնում է Ատտիկա ավտոմայրուղի 6-ը։ Քաղաքում է գտնվում Աթենքի մետրոպոլիտենի 3 կայան՝ Խոլանդրի, Դուկիսիս Պլակենդիաս և Նոմիզմատոկոպիո։

1925 թվականին ստեղծվել է միությունը, 1943 թվականին՝ համայնքը։ 1961 թվականին քաղաքին միացել է Պոլիդրոսոն լուծարված բնակավայրը[3]։

Պատմական աղբյուրների համաձայն՝ Խալանդրիոնի շրջանը բնակեցված է եղել հին ժամանակներից և գտնվել է Հին Աթենքի դեմի՝ Ֆլիայի տեղում։ Հնագույն ատտիկական դեմայի տարածքը զբաղեցնում էր ժամանակակից Խալանդրիոնը, Վրիլիսիան, Այիա Պարասկևին, Խոլարգոսը և շրջակա արվարձանները[4]։

Բառարանագիր Իսիխի Ալեքսանդրիսկին հաղորդում է, որ հին հունարեն՝ «φλεῖ γέμει, εὐκαρπεῖ, πολυκαρπεῖ» բառը նշանակում է «պտուղներով առատ, շատ պտուղներ» և դրա համար, հնարավոր է, «Ֆլիա» նշանակում է պտղաբեր հող՝ հարուստ բուսականությամբ։ Ներկայիս անունը վերաբերում է, հավանաբար, միջնադարին կամ օսմանական շրջանին։ Ըստ այս տեսակետի՝ անունը առաջացել է թուրք մեծ նվաճող Հալա բեյի անունից։ Ըստ մեկ այլ տեսակետի՝ այն վերաբերում է բյուզանդական շրջանին և նշանակում է մահճակալ, վանական սենյակ կամ հյուղ[4]։

Ֆլիա շրջանը բնակեցված է եղել բրոնզե դարում ( մ․թ․ա 2600-2000) և ուշէլադական շրջանում ( մ․թ․ա․ 1550-1100)։ Դասական շրջանում Ֆլիայից է առաջացել Եվրիպիդեսի և Դիկոմիդների ցեղերը, որին պատկանել է Թեմիստոկլեսը։ Ֆլիան հարուստ էր զոհասեղաններով և տաճարներով[4][5]։

Հռոմեական և վաղ քրիստոնեական շրջանում Ֆլիան, ինչպես և ողջ Ատտիկան, բազմիցս թալանվել և ավերվել է։ Քրիստոնեությունը այստեղ սկսել է գերակշռել Հուստինիանոս Ա-ի օրոք, որը ձգտում էր արմատախիլ անել հեթանոսությունը։ Բյուզանդական և օսմանական շրջաններում Ֆլիայի շրջանի մասին տեղեկություններ չկան, հավանաբար շրջանը երկար ժամանակ եղել է դատարկված, ինչպես և անկման մեջ գտնվող Աթենքը, որտեղ այն ժամանակ բնակվում էր 8 հազար մարդ[4]։

1885 թվականին բացվել է Խալանդրի երկաթուղային կայանը։ 20-րդ դարի սկզբին Խալանդրիոնը իրենից ներկայացնում էր ոչ մեծ գյուղ։ Աթենացիները սկսել են այստեղ ամառանոցներ կառուցել։ Կլիման համարվում էր չորային և առողջարար, մոտերքում կար սոսիների անտառ, այդ պատճառով այստեղ բուժվելու էին ուղարկում տուբերկուլոզով հիվանդներին։ Ամատռային և կիրակնօրյա հայտնի հանգստավայր էր։ Այստեղ կային սրճարան և կինոթատրոն։ 21-րդ դարի վերջին մինչև 1922 թվականը այստեղ կար գյուղատնտեսական դպրոց, որի շենքը քանդվել է մինչև 1940 թվականը[4]։

1920-ականների վերջին գործել է Աթենք-Լավրիոն գնացքը, 1920-ականների սկզբին՝ առաջին ավտոբուսը, որը 1920-ական թվականների վերջում փոխարինվել է բրիտանական Power and Traction Finance Ltd ընկերության ավտոմեքենաներով[4]։

Փոքրասիական աղետից հետո 60-70 ընտանիք տեղափոխվել են և հիմնել արվարձան, որնավելի ուշ կոչվել է Նեոն-Փսիխիկոն[4]։

Երկրորդ աշխարհամարտին մոտ գյուղը վերածվել է քաղաքի։ 1970-ականների կեսերից հետո քաղաքը սրընթաց սկսել է աճել Աթենքի կենտրոնից արվարձաններ տեղափոխվող բնակիչների հաշվին[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԲնակչություն, մարդ
19201897[6]
19286596[6]
194011 297[6]
195115 092[6]
196125 774[6]
197135 944[6]
198154 320[6]
199167 724[7]
200175 327[7]
201174 192[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  2. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 334. — ISSN(⎘ ISSN) 1106-5761
  3. «Χαλάνδρι (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  4. 1 2 3 4 5 6 7 8 «Η Ιστορία» (հունարեն). Δήμος Χαλανδρίου. Արխիվացված է օրիգինալից 2018-07-28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  5. Зелинский, Фаддей Францевич История античных религий. Том 1-3. — СПб.: Издательский проект «Квадривиум»; Алетейя, 2014. — С. 195. — 864 с. ISBN 978-5-9906155-9-5
  6. 1 2 3 4 5 6 7 Κοτζαμάνης, Βύρων Αθήνα, 1848 - 1995. Η δημογραφική ανάδυση μιας μητρόπολης(հուն.) // Επιθεώρηση Κοινωνικών Ερευνών. — 1997. — № 92—93. — С. 3—30. Архивировано из первоисточника 27 հոկտեմբերի 2021.
  7. 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  8. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալանդրիոն» հոդվածին։