Ամարուսիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Maroussi-collage-d-2.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես12,9 կմ²
ԲԾՄ230 մետր
Բնակչություն72 333 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ151 00–151 99
Պաշտոնական կայքmaroussi.gr
##Ամարուսիոն (Հունաստան)
Red pog.png

Ամարուսիոն[1] (հուն․՝ Αμαρούσιον[2]), քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձանը։ Գտնվում է Աթենական հարթավայրում՝ ծովի մակարդակից 230մ բարձրության վրա, Աթենքի կենտրոնից՝ Օմոնիասի հրապարակից 11 կմ հյուսիս-արևելք և միջազգային Էլեֆտերիոս Վենիզելոս օդանավակայանից 18 կմ հյուսիս-արևմուտք` Պենդելիկոն լեռան ստորոտին։ Վարչական կենտրոնը Ամարուսիոն համայնքն է ( Δήμος Αμαρουσίου[3]), Հյուսիսային Աթենքի ծայրամասային միավոր է՝Ատտիկայի ծայրամասում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 72333 մարդ է։ Մակերեսը 12,938 կմ² է, բնակչության խտությունը՝ 5590,74 մարդ/կմ²։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ (դիմարխ) է վերնտրվել Յորգոս Պատուլիսը (Γιώργος Πατούλης

Մինչև 1879 թվականի հուլիսի 25-ը կոչվել է Մարուսի (Μαρούσι)[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարուսիոնը տեղակայված է հին Աֆմոնիայի (Աֆմոնեի, Ատմոնոն, Άθμονον) տեղում, որը հիմնադրվել է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում՝ Կեկրոպս թագավորի հրամանով՝ Աթենքի պաշտպանության համար։ Ամեն գարուն Աթենքում` Ամարասիի (Արտեմիս) սրբատեղի դիմաց, անցկացվում էին տեղական օլիմպիական խաղերը՝ Ամարիսիի տոնակատարությունը։ Հարթավայրում՝ Ամարասիի տոնակատարության տեղում, կառուցվել է ժամանակակից Աթենական օլիմպիական սպորտային համալիրը, որտեղ անցկացվել են 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերը[5]։

Ըստ Պավսանիի՝ Պորֆիրիոն արքան, որը ղեկավարել Ակտեուսից առաջ, Աֆմոնիում հիմնադրել է Ուրանիայի (Աֆրոդիտե) տաճարը[6]։ Աֆմոնացիները Ամարասիային՝ Արտեմիսին, երկրպագում էին որպես որսորդության աստվածուհու․ պաշտամունք, որը եկել է Ամարիֆայից Էվբեա[7]։

Մ․թ․ա․ 6-րդ դարում ոռոգվող և բերքատու Աֆմոնիայում զարգանում էր այգեպանությունն ու խաղողագործությունը[8]։ Աֆմոնիան հռչակված էր գինով և ձիթայուղով։ Խաղողագործ Տրիգեյը Աֆմոնիայից Արիստոփանեսի «Խաղաղություն» կատակերգության գործող անձերից է[9]։

Հռոմեական ժամանակաշրջանում Աֆմոնիան թալանվել է հռոմիացիների կողմից։ Հադրիանոս կայսրը ( (117—138) կառուցել է ջրանցույց, որը Աֆմոնիայով հասնում էր ժամանակակից օլիմպիական մարզադաշտի գտնվելու վայրը։ Հերովդես Ատտիկացին շինարարությամբ էր զբաղվում Աֆմոնիայում։ Նա տեղափոխում է Ամարիսիի տաճարը Պելիկա (Πέλικα) բլրի վրա, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Սուրբ Հովհաննեսի (Αϊ Γιάννης) եկեղեցին։

Օսմանական տիրապետության ժամանակաշրջանում թուրք սուլթան Ալի-Բաբան բնակություն է հաստատում Աֆմոնիայում և բաժանում է հողերը թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աֆմոնիայի բնակիչները փախչում են Կորնթոս, Արգոս, Էվբեա , Կիկլադի և Հունական հեղափոխության ժամանակ, Դմիտրիյա Իպսիլանտիի վկայությամբ, քաջաբար կռվում են։

Մակրիյանիսը իր հուշերում գովաբանում է Աֆմոնիայի բնակիչներին՝ 1821 թվականի հոկտեմբերի 15-ին Աֆմոնիայում սկսված Աթենքի ազատագրման պայքարին մասնակցելու և Մեհմեդ Ռեշիդ փաշայի կողմից պաշարված Աթենքի Ակրոպոլիսի պաշտպանության համար[5]։

1860 թվականին Ամարուսիոնում գործել է տարրական դպրոց և առանձին տարրական կանացի դպրոց, ուր հաճախել են Կիֆիսի, Խալանդրիոնի , Օրոպոսի, Մենիդի բնակիչները։

1885 թվականին կառուցվել է երկաթուղի, որը իրար էր միացնում Ամարուսիոնն ու Պիրեյոսը։ Ճանապարհը փակվել է 1938 թվականի ամռանը։

1896 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնյան վազքում հաղթանակ է տարել Լուիս Սպիրիդոնը՝ Ամարուսիոնի տեղացիներից մեկը՝ դառնալով ազգային հերոս։ Ամարուսիոնում ստեղծվել է սպորտային ակումբ և մարմնամարզական դահլիճ։

Agios Kosmas Marousi.jpg

1925 թվականին Ամարուսիոնում բացվել է միջնակարգ դպրոց, որը միակն էր Հյուսիսային Աթենքում։ 1930 թվականին Ամարուսիոնի երկու տարրական և միջնակարգ դպրոցները ստացել են սեփական շենքը՝ Կիֆիսյաս պողոտայի վրա գտնվող դպրոցական կոմպլեքսում[5]։

Ամարուսիոն համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի ազատագրումից և մայրաքաղաքը Աթենք տեղափոխելուց հետո Ատտիկայում ստեղծվել են 7 համայնք, որոնցից մեկը Ամարուսոնն էր՝ 721 բնակչով։

Բնակավայր Բնակչություն, մարդ
Ամարուսիոն 360
Բրախամի 7
Երակաս 2
Կալոգրեզա 8
Կարուտո 21
Կիֆիսյա 181
Պենդելի 6
Խալանդրիոն 127

1840 թվականին Ամարուսիոն համայնքը լուծարվել է և մտել է Աթենք համայնքի մեջ։ 1850 թվականին վերստեղծվել է, 1853 թվականին կրկին լուծարվել է և մտել Աթենք համայնքի մեջ, իսկ 1925 թվականին կրկին վերստեղծվել ։

1946 թվականին համայնքից առանձնացվել է Մելիսյա միությունը, 1950 թվականին՝ Լիկովրիսիսը և Պեֆկին։

1971-1999 թվականների Ամարուսիոնի բնակչությունը աճել է երեք անգամ, մեծ և փոքր ձեռնարկությունների թիվը հասել է 3500-ի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Բնակչություն, մարդ
1920 3450[5]
1928 7667[5]
1940 8253[5]
1943 10000[5]
1951 12080[5]
1961 20135[5]
1971 27000[5]
1991 64083[10]
2001 71551[10]
2011 72333[2]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարուսիոնը հատում է «Պրոաստակիոս» երկաթուղին։ Ամարուսիոնում է գտնվում Կիֆիսյաս կայարանը, որը բացվել է 2004 թվականին։ Նախկինում այստեղով էր անցնում Մարաթոն տանող ճանապարհը։ Ամարուսիոնը հյուսիսից հարավ հատում է Կիֆիսյաս պողոտան՝ Աթենքի ամենախոշոր պաղոտան, իսկ արևմուտքից արևելք՝ Ավտոմայրուղի 6-ը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ζαγκλής, Ανδρέας Αμαρούσιον (το αρχαίον Άθμονον). — Αμαρούσιον: Αμαρύσια, 1976.
  • Πολιτόπουλος, Τάκης Μαρουσιώτικα, Αθμονον - Αμαρύσιον - Μαρούσι. — Μαρούσι, 1995.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Карты государств
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ stat անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ tov անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Διοικητικές μεταβολές οικισμών. Μαρούσι (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-06-11 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 «Ιστορία της Πόλης» (հունարեն)։ Δήμος Αμαρουσίου։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին։ Վերցված է 2018-01-06 
  6. Павсаний. Описание Эллады. I.14.7
  7. Павсаний. Описание Эллады. I.31.4—5
  8. Зельин, Константин Константинович Борьба политических группировок в Аттике в VI веке до н. э. / Акад. наук СССР. Ин-т истории. — М.: Наука, 1964. — С. 166. — 272 с.
  9. Аристофан Мир // Античная драма / Пер. с древнегреч. А. Пиотровского. Вступ. статья, сост. и примеч. С. Апта. — М.: Худож. лит., 1970. — С. 437. — 766 с. — (Б-ка всемирной литературы. Серия 1. Литература древнего Востока античного мира, средних веков, Возрождения, XVII И XVIII вв./ Ред. совет: Абашидзе И. В. и др.; Т. 5).
  10. 10,0 10,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22