Վրիլիսիա
Բնակավայր | ||
---|---|---|
Վրիլիսիա | ||
![]() | ||
Կոորդինատներ: 38°1′53″ հս․ լ. 23°37′0″ ավ. ե. / 38.03139° հս․. լ. 23.61667° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 3,856 կմ² | |
Բնակչություն | 30 741 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+03:00 | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային ինդեքսներ | 15235 | |
Ավտոմոբիլային կոդ | I | |
Պաշտոնական կայք | vrilissia.gr | |
| ||
Վրիլիսիա (հուն․՝ Βριλήσσια), քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձանը: Տեղակայված է Աթենական հարթավայրում՝ ծովի մակարդակից 245 մետր բարձրության վրա, Պենդելիկոն լեռան ստորոտին, Աթենք համայնքի կենտրոնից 11 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ Օմոնիաս հրապարակում, և «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայնից 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Վարչական կենտրոնը համանուն համայնքն (Δήμος Βριλησσίων) է՝ ծայրամասային միավոր Հյուսիսային Աթենքում, որը գտնվում է Ատտիկա ծայրագավառում: 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչությունը կազմում է 30741 մարդ: Մակերեսը կազմում է 3,856 քառակուսի կիլոմետր: Բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի համար կազմում է 7972,25 մարդ: 2014 թվականի ընտրություններին դեմարք (քաղաքապետ) ընտրվեց Քսենոֆոն Մանիատոիանիսը (Ξενοφών Μανιατογιάννης):
Տեղակայված է Աթենքի ծայրամասում: Շատ գեղեցիկ քաղաք է, որն ունի մեծաթիվ զբոսապուրակներ, այգիներ և ոչ մեծ անտառային զանգված՝ Պենդելիկոն լեռից ոչ շատ հեռու:
Հյուսիսում սահմանակցում է Պենդելիի հետ, հյուսիս-արևելքում՝ Պալինի համայնքի, հարավ-արևելքում՝ Այիա-Պարասկևիի, հարավ-արևմուտքում՝ Խալանդրիոնի, հյուսիս-արևմուտքում՝ Ամարուսիոնի հետ:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտիկ հեղինակները Պենդելիկոնն անվանում էին Բրիլես (հին հուն․՝ Βριλησσός)[2][3][4]:
Բնակավայրը հիմնվել է 1930-ական թվականներին՝ անհող քրիստոնյաներին բնակության տարածքով ապահովելու համար: 1949 թվականին ստեղծվեց Վրիլիսիա բնակավայրը:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավարևմտյան ծայրամասով անցնում են թիվ 6 ավտոպողոտան՝ «Ատտիկա»-ն, և արվարձանային գնացքների երկաթգիծը՝ «Պենդելիս» ու «Դուկիսիս-Պլակենդիաս» կայարաններով: «Դուկիսիս-Պլակենդիաս» կայարանն անվանակոչվել է Սոֆի դե Մերբուայի և հանդիսանում է աթենական մետրոպոլիտենի 3-րդ գծի կայարան:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 16521[5] |
2001 | 26567[5] |
2011 | 30741 |
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 — Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
- ↑ Ստրաբոն. География. IX, 1, 23
- ↑ Պլինիոս Ավագ. Естественная история. IV, 7
- ↑ Թուկիդիդես. История. II, 231
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.vrilissia.gr/Վրիլիսիա համայնքի պաշտոնական կայք