Աստղիկ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ Գևորգյան (այլ կիրառումներ)
Աստղիկ Գևորգյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1932(1932-10-24) (91 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1956)
ԱշխատավայրՍովետական Հայաստան և Հայաստանի ժուռնալիստների միություն

Աստղիկ Արսենի Գևորգյան (հոկտեմբերի 24, 1932(1932-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղիկ Գևորգյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 28 միջնակարգ դպրոցում, 1951-1956 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1953-1956 թվականներին եղել է Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցի ավագ ջոկատավար։ 1956-1970 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում, նյութեր է տպագրել «Հայրենիքի ձայն», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», «Իրավունք» և այլ թերթերում։ 1970-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղարի տեղակալ, 1977-1992 թվականներին` քարտուղար։ 1992-2017 թվականներին եղել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահը[1], 2008 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ է։ 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի (Մոսկվա), 1995 թվականից` Երևանի մամուլի ակումբի խորհրդի և վարչության անդամ[2][3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժուռնալիստների միությունն ապաքաղաքական, ապակուսակցական, մաքուր կազմակերպություն է. Աստղիկ Գևորգյան». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Աստղիկ Գևորգյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. «Աստղիկ Գեւորգյան». www.northern.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. ««Սփյուռքի խմբագիրներն ու լրագրողներն ուրախությամբ են արձագանքում համաժողովների հրավերներին».Աստղիկ Գևորգյան». Hayern Aysor. 2016 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։