Jump to content

Առանձնացած մարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
100 ա. մ.-ից այն կողմ գտնվող տրանսնեպտունային մարմիններ՝ Ցրված սկավառակի մարմիններ (գորշ) և առանձնացած մարմիններ (սպիտակ)

Առանձնացած մարմիններ, մարմինների դինամիկ դաս է արտաքին Արեգակնային համակարգում Նեպտունի ուղեծրից այն կողմ։ Այս մարմինների ուղեծրերի ամենամոտ կետը Արեգակին (պերիհելին) զգալիորեն հեռու է Նեպտունի ձգողական ազդեցությունից, և նրանք փաստորեն չեն փոխազդում Նեպտունի կամ այլ մոլորակների հետ, որը և դարձնում է նրանց "առանձնացած" Արեգակնային համակարգից[1][2]։

Այսպիսով, նրանք տարբերվում են հայտնաբերված տրանսնեպտունային մարմինների մեծամասնությունից, որոնք կազմում են խստորեն սահմանված խմբեր, որոնք բերվել են իրենց այժմյան ուղեծրերի գազային հսկաների ձգողության դաշտերի ազդեցության տակ, հիմնականում Նեպտունի։ Առանձնացած մարմինները ունեն ավելի մեծ պերիհելի քան բոլոր այլ տրանսնեպտունային մարմինների խմբերը, ներառյալ Նեպտունի հետ ուղեծրային ռեզոնանսի մեջ գտնվող մարմինները, այնպիսիք, ինչպիսին են Պլուտոնը, քյուբիվանոները, և ցրված սկավառակի մարմինները։

Գիտական գրականությունում առանձնացած մարմինները անվանում են նաև հեռավոր ցրված սկավառակի մարմիններ (E-SCO)[3], հեռավոր առանձնացած մարմիններ (DDO)[4], կամ ցրված-հեռավոր մարմիններ, ինչպես պաշտոնապես դասակարգված է Խավարածրի խորքային հետազոտություն ծրագրում[5]։ Սա արտացոլվում է ցրված սկավառակի և առանձնացած մարմինների ուղեծրային տվյալների դինամիկ դասակարգման վրա։

Ամենաքիչը ինը այսպիսի մարմինների գոյությունը վերջնականապես հաստատվել է[6], որոնցից ամենամեծը, ամենահեռավորը և ամենահայտնին Սեդնան է։

Առանձնացած մարմինները ունեն Նեպտունի ապոհելիից չափազանց մեծ պերիհելի։ Նրանք հաճախ ունեն չափազանց մեծ էլիպտիկ, շատ մեծ ուղեծրեր, որոնց մեծ կիսաառանցքները կազմում են մի քանի հարյուր աստղագիտական միավորներ։ Այսպիսի ուղեծրերը չէին կարող առաջանալ գազային հսկաների (մասնավորապես, Նեպտունի) ձգողական ցրման հետևանքով։ Դրա փոխարեն, մի քանի բացատրություններ են առաջարկվել, ներառյալ մոտ անցնող աստղի[7] կամ հեռավոր մոլորակի չափերի մարմնի պատճառով[4]։ Խավարածրի խորքային հետազոտություն ծրագրի կողմից առաջարկված դասակարգումը ներկայացնում է պաշտոնական բաժանում ցրված-մոտ մարմինների (որոնք կարող էին ցրվել Նեպտունի կողմից) և ցրված-հեռավոր մարմինների (օր՝ (90377) Սեդնա) օգտագործելով Տիսերանի չափանիշի արժեքը սկսած 3-ից[5]։

Առանձնացած մարմինների խումբը մեկն է չորս տրանսնեպտունային մարմինների սահմանված դասերից, մյուս երեք դասերն են՝ դասական Կոյպերի գոտու մարմինները, ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինները և ցրված սկավառակի մարմինները։ Առանձնացած մարմինները սովորաբար ունեն 40 ա. մ.-ից մեծ պերիհելի, խուսափելով Նեպտունի հետ ուժեղ փոխազդեցություններից, որը ունի մոտավորապես շրջանաձև ուղեծիր 30 ա. մ. հեռավորությամբ Արեգակից։ Այնուամենայնիվ, պարզ սահմանված սահմաններ չկան ցրված և առանձնացած տարածքների միջև, քանի որ, երկուսն էլ կարող են գոյություն ունենալ միջանկյալ գոտում պերիհելիի հեռավորության 37 - 40 ա. մ. միջակայքում[6]։ Այսպիսի միջանկյալ մարմնի օրինակ է (120132) 2003 FY128-ը։

(90377) Սեդնայի և մի քանի այլ մարմինների հայտնաբերումը (ինչպես՝ 2000 CR105 և 2004 XR190, որը հայտնի է նաև որպես "Բաֆֆի") առաջացրեց քննարկումներ հեռավոր մարմինների նոր կատեգորիայի մասին, որը կարող է լինել նաև ներքին Օորտի ամպի մարմինների խումբ կամ (ավելի հավանականորեն) միջանկյալ մարմինների խումբ ցրված սկավառակի և Օորտի ամպի միջև[2]։

Չնայած այն հանգամանքին, որ Սեդնան ՓՄԿ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ցրված սկավառակի մարմին, նրա հայտնաբերող Մայքլ Բրաունը առաջարկել է ընդունել այս մարմինը որպես ներքին Օորտի ամպի մարմին, քանի որ նրա պերիհելին գտնվում է 76 ա. մ. հեռավոշրության վրա, և արտաքին մոլորակները չեն ազդում նրա վրա[8]։ This classification of Sedna as a detached object is accepted in recent publications.[9]

Այս տրամաբանությունը ենթադրում է, որ արտաքին մոլորակների կողմից նշանակալի ազդեցության բացակայության դեպքում մարմինները դասվում են հեռավոր-ցրված խմբին, նրանք սկսվում են մոտավորապես Սեդնայից (պերիհելին՝ 76 ա. մ.) մինչև արտահայտված ցրված սկավառակի մարմին 1996 TL66 (պերիհելին՝ 35 ա. մ., դասվում է մոտ-ցրված մարմինների խմբին) եղած տարածությունում[10]։

Հեռավոր-ցրված դասի սահմանման հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ թույլ ռեզոնանսները կարող են գոյություն ունենալ և շատ դժվար կլինի նրանց հայտնաբերել մոլորակների քաոտիկ փոխազդեցությունների և այս մարմինների մասին եղած տվյալների անճշտության պատճառով։ Այս մարմինները ունեն ավելին քան 300 տարի ուղեծրային պարբերություններ և մեծամասնությունը դիտարկվել են ընդամենը շատ կարճ ուղեծրի աղեղի վրա, ընդամենը մի քանի տարի։ Նրանց մեծ հեռավորության և ֆոնային աստղերի նկատմամբ շարժման ցածր արագության պատճառով, կարող են անցնել տասնամյակներ մինչև այս մարմինների ուղեծրերը վերջնականորեն կհաստատվեն, որը թույլ կտա հաստատելու կամ հերքելու ուղեծրային ռեզոնանսի առկայությունը։ Այս մարմինների ուղեծրերի հետագա ճշտումը կարող է օգնել պարզելու հսկա մոլորակների շարժումը և Արեգակնային համակարգի ձևավորումը։ Օրինակ Եմելյանենկոյի և Կիսելյովայի կատարած մոդելավորումները 2007 թվականին ցւոյց տվեցին, որ հեռավոր մարմիններից շատերը կարող են ունենալ ռեզոնանս Նեպտունի հետ։ Նրանք ցույց տվեցին, որ կա 10% հավանականություն, որ 2000 CR105 ունի 20:1 ռեզոնանս, 38% հավանականություն, որ 2003 QK91 ունի 10:3 ռեզոնանս, և 84% հավանականություն, որ (82075) 2000 YW134 ունի 8:3 ռեզոնանս Նեպտունի հետ[11]։ Գաճաճ մոլորակի թեկնածուի (145480) 2005 TB190 մոտ կա 1% հավանականություն ունենալու 4:1 ռեզոնանս[11]։

Հայտնի մարմինների ցանկը (նվազող պերիկենտրոններով), որոնք չեն կարող շեղվել իրենց ուղեծրերից Նեպտունի ազդեցության տակ և հավանական է որ հանդիսանում են առանձնացված մարմիններ.

Նշանակում
Անուն
Տրամագիծ
(կմ)
H
Պերիհելի
(ա. մ.)
Ապոհելի
(ա. մ.)
Հայտնաբերման
տարին
Հայտնաբերող(ներ)
Տրամագծի հաշվման
մեթոդը[12]
Տեսակը
90377 Սեդնա 1200–1600 1,6 76,1 975,5 2003 Բրաուն, Տրուխիլյո, Ռաբինովից ջերմային[13] առանձնացած[14]
2004 XR190 335–850 4,5 52,3 61,8 2004 Լին Ջոնս և ընկ. ենթադրված առանձնացած[15][16]
2004 VN112 130–300 6,4 47,3 614 2004 Սերրո Տոլոլո աստղադիտարան[17] ենթադրված առանձնացած[18]
145480 (145480) 2005 TB190 ~500 4,7 46,2 106,5 2005 Ա. Ս. Բեկեր և ըն. ենթադրված առանձնացած
148209 (148209) 2000 CR105 ~250 6,1 44,3 397 2000 Լոուելի աստղադիտարան ենթադրված առանձնացած[15]
2003 UY291 ~150 7,3 41,2 57,1 2003 Ժ. Պիտիչովա և ըն. ենթադրված քյուբիվանո?[19]
82075 (82075) 2000 YW134 ~500 4,7 41,0 73,9 2000 Սփեյսուոչ ծրագիր ենթադրված 8:3[20]
48639 (48639) 1995 TL8 ~350 5,2 40,0 64,5 1995 Ա. Գլիսոն ենթադրված առանձնացած
2010 KZ39 440–980 3,9 39,1 52,5 2010 Ա. Ուդալսկի և ըն. ենթադրված առանձնացած[21] կամ քյուբիվանո[22]
2003 QK91 ~180 6,9 38,4 98,5 2003 Ջ. Էլիոտ և ըն. ենթադրված առանձնացած[23]
2003 FZ129 ~150 7,3 38,0 85,6 2003 Մաունա Կիա աստղադիտարան[17] ենթադրված առանձնացած[24]
134210 (134210) 2005 PQ21 ~200 6,7 37,6 87,6 2005 Սերրո Տոլոլո աստղադիտարան ենթադրված առանձնացած[25]
2006 QH181 ~765 3,8 37,6 97,0 2006 Սերրո Տոլոլո աստղադիտարան[17] ենթադրված առանձնացած կամ 5:1?[26]
120132 (120132) 2003 FY128 ~440 4,8 37,0 61,7 2003 N.E.A.T. ենթադրված առանձնացած[27]
2006 HX122 ~290 5,9 36,4 102,6 2006 Մարկ Բույի[17] ենթադրված առանձնացած[28] կամ 7:2?[29]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. P. S. Lykawka; T. Mukai (2008). «An Outer Planet Beyond Pluto and the Origin of the Trans-Neptunian Belt Architecture». Astronomical Journal. 135: 1161. arXiv:0712.2198.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 D.Jewitt, A.Delsanti The Solar System Beyond The Planets in Solar System Update : Topical and Timely Reviews in Solar System Sciences , Springer-Praxis Ed., ISBN 3-540-26056-0 (2006) Preprint of the article (pdf)
  3. Evidence for an Extended Scattered Disk?
  4. 4,0 4,1 Gomes, Rodney S.; Matese, J; Lissauer, J (2006 թ․ հոկտեմբեր). «A distant planetary-mass solar companion may have produced distant detached objects». Icarus. 184 (2): 589–601.
  5. 5,0 5,1 J. L. Elliot, S. D. Kern, K. B. Clancy, A. A. S. Gulbis, R. L. Millis, M. W. Buie, L. H. Wasserman, E. I. Chiang, A. B. Jordan, D. E. Trilling, and K. J. Meech (2006). «The Deep Ecliptic Survey: A Search for Kuiper Belt Objects and Centaurs. II. Dynamical Classification, the Kuiper Belt Plane, and the Core Population» (PDF). The Astronomical Journal. 129: 1117. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 Lykawka, Patryk Sofia & Mukai, Tadashi (2007 թ․ հուլիս). «Dynamical classification of trans-neptunian objects: Probing their origin, evolution, and interrelation». Icarus. 189 (1): 213–232.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Morbidelli, Alessandro; Levison, Harold F. (2004 թ․ նոյեմբեր). «Scenarios for the Origin of the Orbits of the Trans-Neptunian Objects 2000 CR105 and 2003 VB12». The Astronomical Journal. 128 (5): 2564–2576. arXiv:astro-ph/0403358. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  8. Brown, Michael E. «Sedna (The coldest most distant place known in the solar system; possibly the first object in the long-hypothesized Oort cloud)». California Institute of Technology, Department of Geological Sciences. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  9. D.Jewitt, A. Moro-Martın, P.Lacerda The Kuiper Belt and Other Debris Disks to appear in Astrophysics in the Next Decade, Springer Verlag (2009). Preprint of the article (pdf)
  10. Marc W. Buie (2007 թ․ դեկտեմբերի 28). «Orbit Fit and Astrometric record for 15874». SwRI (Space Science Department). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12–ին-ին.
  11. 11,0 11,1 Emel’yanenko, V. V (2008). «Resonant motion of trans-Neptunian objects in high-eccentricity orbits». Astronomy Letters. 34: 271–279.(subscription required)
  12. "Ենթադրված"՝ նշանակում է, որ մարմնի ալբեդոն ընդունվել է 0,04, և մարմնի տրամագիծը հաշվվել է այս տվյալով։
  13. Սպիտզեր տիեզերական աստղադիտակով կատարված ինֆրակարմիր չափումներով։
  14. W.M. Grundy, K.S. Noll and D.C. Stephens (2005 թ․ հուլիս). «Diverse albedos of small trans-Neptunian objects». Icarus. ElsevierIcar..176..184G. 176 (1): 184–191. arXiv:astro-ph/0502229. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին. (arxiv.org)
  15. 15,0 15,1 E. L. Schaller and M. E. Brown (2007). «Volatile loss and retention on Kuiper belt objects» (PDF). Astrophysical Journal. 659: I.61–I.64. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  16. R. L. Allen, B. Gladman (2006). «Discovery of a low-eccentricity, high-inclination Kuiper Belt object at 58 AU». The Astrophysical Journal. 640. Discovery paper. Preprint
  17. 17,0 17,1 17,2 17,3 «List Of Centaurs and Scattered-Disk Objects». Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  18. Marc W. Buie (2007 թ․ նոյեմբերի 8). «Orbit Fit and Astrometric record for 04VN112». SwRI (Space Science Department). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  19. Marc W. Buie (2005 թ․ դեկտեմբերի 2). «Orbit Fit and Astrometric record for 03UY291». SwRI (Space Science Department). Վերցված է 2009 թ․ հունվարի 22-ին.
  20. Marc W. Buie (2004 թ․ ապրիլի 16). «Orbit Fit and Astrometric record for 82075». SwRI (Space Science Department). Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
  21. Marc W. Buie (2010-06-16 using 19 of 19 observations over 0.98 years (356 days)). «Orbit Fit and Astrometric record for 10KZ39». SwRI (Space Science Department). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  22. «2010 KZ39». IAU Minor Planet Center. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  23. Marc W. Buie (2008 թ․ հունիսի 7). «Orbit Fit and Astrometric record for 03QK91». SwRI (Space Science Department). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  24. Marc W. Buie (2005 թ․ հուլիսի 10). «Orbit Fit and Astrometric record for 03FZ129». SwRI (Space Science Department). Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  25. Marc W. Buie (2006 թ․ հուլիսի 30). «Orbit Fit and Astrometric record for 134210». SwRI (Space Science Department). Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  26. Marc W. Buie (2008 թ․ մարտի 5). «Orbit Fit and Astrometric record for 06QH181». SwRI (Space Science Department). Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  27. Marc W. Buie (2006 թ․ ապրիլի 2). «Orbit Fit and Astrometric record for 120132». SwRI (Space Science Department). Վերցված է 2009 թ․ հունվարի 22-ին.
  28. Marc W. Buie (2007 թ․ հուլիսի 16). «Orbit Fit and Astrometric record for 06HX122». SwRI (Space Science Department). Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.
  29. «MPEC 2008-K28 : 2006 HX122». Minor Planet Center. 2008 թ․ մայիսի 23. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.