Լոուելի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուելի աստղադիտարան
Lowell Observatory
Percival Lowell observing Venus from the Lowell Observatory in 1914.jpg
Տեսակ աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ 690
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վայր Ֆլագստաֆ
lowell.edu
Կոորդինատներ: 35°12′10.000800100008″ հս․ լ. 111°39′51.998400100011″ ամ. ե. / 35.20277800002777724° հս․. լ. 111.66444400002778536° ավ. ե. / 35.20277800002777724; 111.66444400002778536
Lowell Observatory Վիքիպահեստում

Լոուելի աստղադիտարան (անգլ.՝ Lowell Observatory, աստղադիտարանի կոդը՝ «690»), մասնավոր աստղադիտարան, Ֆլագստաֆում, որը ԱՄՆ-ի հնագույն աստղադիտարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1894 թվականին։

Կատարում է մեծ լուսավորչական աշխատանք։ Աստղադիտարանի այցելուների թիվը տարեկան մոտ 70 հզր է։ Ունի 12 աստղադիտակ, որոնցից երկուսը գտնվում են Մարս բլուրում։ 1965 թվականին ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում[1]։ 2011 թվականին աստղադիտարանը ներառվել է «Թայմ» ամսագրի կազմած «Աշխարհի 100 ամենակարևոր վայրերի» մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտակը, որով հայտանբերվել է Պլուտոն մոլորակը, 1930

Իր աստղադիտարանի համար Պարսիվալ Լոուելը տեղ ընտրեց անտառապատ Հյուսիսային Արիզոնայում, ծովի մակարդակից 2175 մետր բարձրության վրա։ Լոուելն այդ վայրն անվանեց Մարս բլուր (անգլ.՝ Mars Hill)։ Աստղադիտարանի գլխավոր գործիքը երկար տարիներ եղել է 24-դյույմանոց (61 սմ) աստղադիտակ-ռեֆրակտորը, որը ստեղծել էր Էլվին Քլարկը։ Այդ աստղադիտակը Լոուելը Բոսթոնում գնեց 20'000 հզր դոլարով և 1896 թվականին տեղափոխեց Ֆլագստաֆ։ Նույն Մարսի բլրի վրա է գտնվում 13-դյույմանոց (33 սմ) աստղադիտակը, որով 1930 թվականին Կլայդ Ուիլյամ Տոմբոն հայտնաբերեց Պլուտոնը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]