Պարսիվալ Լոուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Պարսիվալ Լոուել
Percival Lowell
Percival Lowell.jpg
Ծնվել է մարտի 13, 1855(1855-03-13)[1][2][3][4]
Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է նոյեմբերի 12, 1916(1916-11-12)[1][2][3][4] (61 տարեկանում)
Ֆլագստաֆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն աստղագետ և մաթեմատիկոս
Գործունեության ոլորտ աստղագիտություն
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Հարվարդի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1]
Պարգևներ Ժուլ Ժանսենի մրցանակ
Հայր Augustus Lowell
Percival Lowell Վիքիպահեստում

Պարսիվալ Լոուել (անգլ.՝ Percival Lowell, Ծնվ.՝ 13 մարտի 1855, Բոստոն, Մասաչուսետս - Մահ.՝ 12 նոյեմբերի 1916, Ֆլագստաֆ, Արիզոնա), ամերիկացի գործարար, արևելագետ, դիվանագետ, աստղագետ և մաթեմատիկոս, աշխատել է Լոուելի աստղադիտարանում։

Մարս մոլորակի հետազոտող, հայտնաբերել է (793) Արիզոնա աստերոիդը։ Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի, Բրիտանական արևելագետների միության, Ֆրանսիական աստղագիտական միության, ԱՄՆ, Բելգիայի, Գերմանիայի և Մեքսիկայի աստղագիտական միությունների պատվավոր անդամ։

Պարգևատրվել է Ֆրանսիական աստղագիտական միության Ժանսենի մեդալով (1904), ինչպես նաև Մեքսիկայի աստղագիտական միության Ոսկե մեդալով (1908), երկուսն էլ Մարսի հետազոտությունների համար։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Լոուելի պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա։

Պերսիվալ Լոուելը հանդիսանում է ԱՄՆ-ում խոշորագույն մասնավոր աստղադիտարանի հիմնադիրը և առաջին տնօրենը։ Շատ տարիներ է նվիրել Արեգակնային համակարգի իններորդ մոլորակի որոնումներին։ Քլայդ Տոմբոյի կողմից գաճաճ մոլորակ Պլուտոնի հայտնաբերումից հետո, Լոուելի մահից 14 տարի անց, այն անվանվեց այնպես, որպեսզի մնա նույն դիցաբանական շարքում, ինչպես և մյուս մոլորակները, սակայն այնպես, որպեսզի անունը պարունակի նաև Լոուելի անվանատառերը։

Միևնույն ժամանակ, Լոուելը զարգացնում էր Մարսի վրա զարգացած քաղաքակրթության գոյության մասին վարկածը, որը արդեն իսկ հերքվել էր նրա ժամանակակիցների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.