Լոուելի աստղադիտարանում երկրամերձ օբյեկտների որոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարբեր նախագծերով հայտնաբերված երկրամերձ օբյեկտների քանակը

Լոուելի աստղադիտարանում երկրամերձ օբյեկտների որոնում կամ ԼՕՆԵՕՍ (անգլ.՝ Lowell Observatory Near-Earth-Object Search, LONEOS), Լոուելի աստղադիտարանի նախագիծ, որի նպատակը երկրամերձ աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերումն էր:

Նախագծի ղեկավարը Թեդ (Էդվարդ) Բոուելն էր:

ԼՕՆԵՕՍ նախագծի շրջանակներում 1998-2008 թվականներին հայտնաբերվել են 19379 երկնային օբյեկտներ[1]:

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը օգտագործում էր Շմիդտի համակարգի 62 սմ-ոց աստղադիտակը, որը տեղադրված էր Լոուելի աստղադիտարանում (Արիզոնա, ԱՄՆ):

Աստղադիտակը հագեցված է 16 մեգապիկսել Լիցքային կապով սարքով, որի պարամետրերն են՝ 2,88°×2,88°:

Աստղադիտարանի կոդը «699» է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]