Ռեֆրակտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզնանի աստղադիտարան

Ռեֆրակտոր (լատ․՝ refractus — բեկված), ոսպնյակային օբյեկտիվով աստղադիտակ։ Երկնային լուսատուների պատկերն ստացվում է լուսային ճառագայթների բեկման միջոցով։ Ռեֆրակտորն օգտագործում են դիտումների, լուսանկարման (աստրոգրաֆ), հազվադեպ՝ սպեկտրային և ֆոտոէլեկտրական հետազոտությունների համար։ Աշխարհի խոշորագույն ռեֆրակտորի (ԱՄՆ) օբյեկտիվի տրամագիծը 1,02 մ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։