Jump to content

Խավարածրի խորքային հետազոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայտնաբերված փոքր մոլորակներ
(19521) Քաոս նոյեմբերի 19, 1998
(28978) Իքսիոն մայիսի 22, 2001
(38083) Ռադամանթուս ապրիլի 17, 1999
(42301) 2001 UR163 հոկտեմբերի 21, 2001
(53311) Դյուկալիոն ապրիլի 18, 1999
(54598) Բիենոր օգոստոսի 27, 2000

Խավարածրի խորքային հետազոտություն (անգլ.՝ Deep Ecliptic Survey), Կոյպերի գոտու մարմինների որոնման ծրագիր, որն օգտագործում է Ազգային օպտիկական աստղադիտարանի (NOAO) միջոցները Կիթ Պիկի ազգային աստղադիտարանում։ Ծրագրի ղեկավարն է հանդիսացել Բոբ Միլսը։ Ծրագիրը գործել է 1998-ից մինչև 2003 թվականի վերջը։

Ծրագրի շրջանակներում ծածկվել է երկնոլորտի համարյա 600 քառակուսի աստիճան 22,5m զգայունությամբ, այսինքն, պետք է հայտնաբերվեին այս աստղային մեծության շրջանակներում գտնվող մարմինների ավելի քան 50%-ը։ Արդյունքում, հաջողվեց հայտնաբերել 468 մարմին (որոնք շարժվում էին 15′′/ժ-ից դանդաղ), որոնցից 272 ստացան պաշտոնական նշանակում[1]։

Ծրագիրը պարզեց նաև Կոյպերի գոտու միջին հարթությունը և ներմուծեց նոր պաշտոնական սահմանում տրանսնեպտունային մարմինների դինամիկ դասակարգման համար[2]։

Հետաքրքիր հայտնագործություններից են[1]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Buie, M W; Millis, R L; Wasserman, L H; Elliot, J L; Kern, S D; Clancy, K B; Chiang, E I; Jordan, A B; Meech, K J; Wagner, R M; Trilling, D E Procedures, resources and selected results of the Deep Ecliptic Earth, Moon, and Planets, 92 (June 2003) Preprint on arXiv
  2. J. L. Elliot, S. D. Kern, K. B. Clancy, A. A. S. Gulbis, R. L. Millis, M. W. Buie, L. H. Wasserman, E. I. Chiang, A. B. Jordan, D. E. Trilling, and K. J. Meech The Deep Ecliptic Survey: A Search for Kuiper Belt Objects and Centaurs. II. Dynamical Classification, the Kuiper Belt Plane, and the Core Population. The Astronomical Journal, 129 (2006), pp. preprint Արխիվացված 2006-08-23 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]