Անիտա Կոնտի
Անիտա Կոնտի Anita Conti | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1899[1] Էրմոն, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1997 (98 տարեկան) Դուարնենե, Ֆինիստեր, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | օվկիանոսագետ, լուսանկարիչ, ճանապարհորդ հետազոտող, գրող և լրագրող |
Գործունեության ոլորտ | Օվկիանոսագրություն[2], լուսանկարչություն[2] և ժուռնալիստիկա[2] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][2] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Laurent Girault-Conti? |
Anita Conti Վիքիպահեստում |
Անիտա Կոնտի, ի ծնե՝ Քարաքոչյան (ֆր.՝ Anita Caracotchian Conti, մայիսի 17, 1899[1], Էրմոն, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա - դեկտեմբերի 25, 1997, Դուարնենե, Ֆինիստեր, Ֆրանսիա), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիտա Քարաքոչյանը ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում[3]։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Քարաքոչյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր[4]։
Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդել ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվել է սեր՝ ծովի և գրքերի հանդեպ[5]։
1914 թվականին՝ պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստանել է Օլերոն կղզում[5], որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրել է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թվականին կատարել է իր առաջին՝ լուսանկարները՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։
Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմից հետո Անիտա Քարաքոչյանը բնակություն է հաստատել Փարիզում։ Մասնագիտացել է որպես գեղարվեստական կազմարար և հաջողության է հասել։
1927 թվականին նա ամուսնացելմ է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։
Ամուսնությունից հետո Անիտան սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկա ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկա՝ կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։ Հայտնի լինելով կանանց ամսագրերում ծովային հարստության մասին իր հոդվածներով՝ նա աշխատանքի է ընդունվել 1934 թվականին Էդուարդ Լե Դանոիսի կողմից Ծովային ձկնորսության գիտական և տեխնիկական գրասենյակում (OSTPM) որպես «քարոզչության պատասխանատու»[6]։
Օվկիանոսագիտությամբ զբաղվելու տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թվականին, 3 ամիս ժամանակով, ձողաձուկ որսալու համար Անիտա Կոնտին «Վիկինգ» ձկնորսանավով ուղևորվել է Արկտիկա։ Այս ուղևորության ընթացքում Անիտան եզրահանգել է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։
1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի հունվար Անիտա Կոնտին ռազմանավով ուղևորվել է Լա Մանշ և Հյուսիսային ծով։ Առաջին կին-զինվորն է եղել ֆրանսիական ռազմածովային ուժերի «Royale» ռազմանավի վրա։ Նա ակտիվորեն մասնակցել է Դյուկերեկում իրականացվող ականազերծման գործողություններին[7]։ 1940 թվականի մայիսին մասնակցել է Դյուկերեկի տարհանմանը[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1941-1943 թվականներին ձկնորսանավով ուղևորվել է Աֆրիկայում, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակներ[7]։ Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին և խաղաղ բնակչությանը։ Նա փորձում է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն, որոնց լյարդում զգալի քանակությամբ վիտամին A է պարունակվում։
1943 թվականին Ալժիրի կառավարությունը նրան հանձնարարել է ուսումնասիրել Արևմտյան Աֆրիկայի ձկնային ռեսուրսները, և մոտ 10 տարի Անիտան զբաղվել է Մավրիտանիա, Սենեգալի, Գվինեայի Կոտ դ'Իվուարում ծովի հատակի հետազոտությամբ։ 10 տարի նա ուսումնասիրել է ծովի հատակի բնությունը, ափերը, գետաբերանները, էստուարները, ձկնային ռեսուրսները, ինչպես նաև՝ տեղի ձկնորսության ավանդական մեթոդները։ Նա ուսումնասիրել է ձկների սննդային արժեքները՝ տեղի բնակչության սպիտակուցային անբավարարությունը հաղթահարելու նպատակով։ Նրա գիտական խորհուրդները կոչված էին ձկների վերարտադրության համար՝ բավարար ձկնային ռեսուրսները պահպանելուն և ձկնորսության վայրի մեթոդները կանխելուն[8]։
Ֆրանսիական հաստատությունների աջակցությունն այլևս չի բավարարել Անիտա Կոնտիին, և նա ստեղծել է իր սեփական ընկերությունը Գվինեայում, Կոնակրիում, նպատակ ունենալով միշտ շարունակել իր հետազոտությունները, խթանել տեղական ձկնորսությունը և բարելավել բնակչության սննդակարգը։ Սակայն աճել են դժվարությունները, ուժգին փոթորիկները ոչնչացրել են նրա օբյեկտները, և 1950-ականներին Անիտա Կոնտին վերադարձել է Ֆրանսիա[5]։
1952 թվականին նա ուղևորվել է հնգամսյա ձկնորսության, Նյուֆաունդլենդ՝ համարելով, որ խիզախ են այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են տարերքի կատաղության մեջ։ Նա սպասարկել է սարքավորումները, մաքրել, տեսակավորել և աղ է դրել ձկները, այն մարդկանց հետ, ովքեր իրենց տներից հազարավոր մղոն հեռավորության վրա էին աշխատում։ 1952 թվականին Անիտան վերադառնում է Փարիզ։ Այստեղ նա պայմանագիր է կնքում հրատարակչի հետ, որը պատվիրում է նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը[7]։
1953 թվականին նա հրատարակել է Racleurs d'Océans գիրքը, որտեղ ներկայացրել է Ֆեկամպ նավահանգստի Bois rose-ի ձկնորսական արշավը, իսկ 1957 թվականիին՝ «Տաք ծովերի հսկաները» (Géants des mers chaudes), որտեղ նա ներկայացրել է Աֆրիկայում իր փորձառությունը[9]։
1960 թվականին Անիտան առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ Ադրիատիկի ափին նա ձուկ է աճեցնում վայրի բնության մեջ, սուզվող վանդակներում, իսկ Հյուսիսային ծովում՝ հիմնում է ակվակուլտուրայի ֆերմաներ։
1971 թվականին Անիտա Կոնտին հրապարակում է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Նա առաջարկում է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում բալանսի պահպանմանը։ Բազմաթիվ համագումարների, կոնֆերանսների և ֆորումների ժամանակ Անիտա Կոնտին ելույթ է ունեցել ծովային աշխարհի պահպանման օգտին։ Նա Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնենե քաղաքում[10]։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։
2019 թվականի մայիսի 17-ին Google Doodle -ը նշել է Անիտա Կոնտիի ծննդյան 120-ամյակը[11]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տաք ծովերի հսկաները, Paris, 1957 ; éd. Payot & Rivages, 1997 (ISBN 2228890936) (ֆր.)
- Օվկիանոսը կերտողները, Paris, 1993 ; éd. Payot & Rivages, 1998 (ISBN 2228895911) (ֆր.)
- La ]route est si longue avant la nuit, Fécamp, 1996 (ֆր.)
- Օվկիանոսները, կենդանիներն ու մարդը ou l'ivresse du risque, éd. Payot & Rivages, Paris, 1999 (ISBN 2228895970) (ֆր.)
- Les terre-neuvas, éd. du Chêne, Paris, 2004 (ISBN 2842775422) (ֆր.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Anita CONTI née CARACOTCHIAN (1899-1997) Première française océanographe et halieute
- ↑ Georges Kévorkian Anita Conti : un regard sur la mer, AZAD magazine n° 146, 2, 2014, էջեր 26-27
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Anita Conti|titre (1999), L'Océan, les bêtes et l'homme ou l'ivresse du risque|éditeur, խմբագիր՝ Payot, էջ 7
- ↑ Anita Conti (1899-1997), site IFREMER, 3 novembre 2009.
- ↑ 7,0 7,1 7,2 «Livre Géants des mers chaudes par Anita Conti - France Inter». archive.wikiwix.com (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Chapitre.com
- ↑ «Anita Conti, la dame de la mer (1899-1997)». France Culture (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Anita Conti est entrée dans la légende de Douarnenez». Le Telegramme (ֆրանսերեն). 1997 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Anita Conti's 120th Birthday». Google. 2019 թ․ մայիսի 17.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ծովի տիկին» - Անիտա Կոնտի (1899-1997), photographe, éd. revue Noire en collaboration avec l'association "Cap sur Anita Conti", 1998 (ISBN 2-909571-35-1) (ֆր.)
- Catherine Reverzy, Anita conti։ 20 000 Lieues sur les mers, Odile Jacob, 2006 (ISBN 2738117422) (ֆր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- lycée Anita Conti de Bruz, Ille et Vilaine (ֆր.)
- Անիտա Կոնտիի կայքը (ֆր.)
- Armenian Women (անգլ.)
- Աշխարհում Առաջին Կին Օվկիանոսագետը հայ էր… Քչերին հայտնի պատմություն Արխիվացված 2022-04-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Կոնտի» հոդվածին։ |
|
- Մայիսի 17 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 25 մահեր
- 1997 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսահայ բնախույզներ
- Ֆրանսահայ լուսանկարիչներ
- Ֆրանսահայ կենսաբաններ
- Ֆրանսահայ օվկիանոսագետներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ