Jump to content

Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալֆրեդ Նորթ Ուայտհեդից)
Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ
Ծնվել էփետրվարի 15, 1861(1861-02-15)[1][2][3][…]
Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1947(1947-12-30)[1][2][3][…] (86 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանTrinity College Chapel[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստվածաբան, գրող և տրամաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և Լոնդոնի կայսերական քոլեջ
Գործունեության ոլորտտրամաբանություն[5], մաթեմատիկա[5], Գիտության փիլիսոփայություն[5] և մետաֆիզիկա[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Շերբորն դպրոց և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][5][7]
Գիտական ղեկավարԷդվարդ Ռաուս
Եղել է գիտական ղեկավարԱրթուր Էդինգտոն[8], Lewis Samuel Feuer?[8], Ջոն Մեյնարդ Քեյնս[8], Ուիլարդ Վան Օրման Քուայն[8], Բերտրան Ռասել[8], Paul Weiss?[8], Lewis Samuel Feuer?[8] և William Tuthill Parry?[9]
Հայտնի աշակերտներՌոբերտ Օպենհեյմեր
Պարգևներ
Ամուսին(ներ)Evelyn Ada Maud Rice Willoughby-Wade?
Երեխա(ներ)Thomas North Whitehead?
Ստորագրություն
Изображение автографа
 Alfred North Whitehead Վիքիպահեստում

Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ (անգլ.՝ Alfred North Whitehead, փետրվարի 15, 1861(1861-02-15)[1][2][3][…], Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 30, 1947(1947-12-30)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան և փիլիսոփա։ 1914 թվականից մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսոր Քեմբրիջում և Լոնդոնում, 1924– 1937 թվականներին Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, 1931 թվականից Բրիտանական ակադեմիայի անդամ։ Նրան մեծ հռչակ է բերել Ռասեչի հետ գրած «Principia Mathematica» աշխատությունը։ Ուայտհեդի փիլիսոփայական ստեղծագործության մեջ տեղ է գրավում «Պրոցես և ռեալություն» (1929) ծրագրային աշխատությունը։ Պրոցեսի հասկացությունը հաջորդաբար ընդգրկում է կեցության հիմնական ոլորտները՝ բնությունը, հասարակությունը և ճանաչողությունը։ Համաշխարհային պրոցեսի ամեն ինչ ընդգրկող (տիեզերաբանական) հասկացությունն ըմբռնվում է որպես «աստծու փորձ», որը իդեալական օբյեկտները փոխակերպում է ֆիզիկական և սոցիալական իրադարձությունների․ իրադարձության հասկացությունը Ուայտհիդը մեկնաբանում է որպես ժամանակի մեջ ծավալվող նպատակահարմար կարգավորված օրգանիզմ։ Գիտության խնդիրը, ըստ Ուայտհիդի, օրգանիզմների ուսումնասիրությունն է։ Ուայտհիդի օբյեկտիվ իդեալիստական համակարգը հավակնում է հաղթահարելու դուալիզմի բոլոր ձևերը՝ աստված և բնություն, սուբյեկտ և օբյեկտ, պատճառականություն և նպատակահարմարություն ևն։ Պատմության փիլիսոփայության մեջ սոցիալական իրադարձությունները մեկնաբանելով իբրև օրգանիզմներ՝ մի կողմից կենսաբանականացրել է հասարակական կյանքը, մյուս կողմից՝ բացարձակացրել գաղափարների և անհատների դերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ» հոդվածին։