Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ (անգլ.՝ Alfred North Whitehead, փետրվարի 15, 1861(1861-02-15)[1][2][3][…], Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 30, 1947(1947-12-30)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան և փիլիսոփա։ 1914 թվականից մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսոր Քեմբրիջում և Լոնդոնում, 1924– 1937 թվականներին Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, 1931 թվականից Բրիտանական ակադեմիայի անդամ։ Նրան մեծ հռչակ է բերել Ռասեչի հետ գրած «Principia Mathematica» աշխատությունը։ Ուայտհեդի փիլիսոփայական ստեղծագործության մեջ տեղ է գրավում «Պրոցես և ռեալություն» (1929) ծրագրային աշխատությունը։ Պրոցեսի հասկացությունը հաջորդաբար ընդգրկում է կեցության հիմնական ոլորտները՝ բնությունը, հասարակությունը և ճանաչողությունը։ Համաշխարհային պրոցեսի ամեն ինչ ընդգրկող (տիեզերաբանական) հասկացությունն ըմբռնվում է որպես «աստծու փորձ», որը իդեալական օբյեկտները փոխակերպում է ֆիզիկական և սոցիալական իրադարձությունների․ իրադարձության հասկացությունը Ուայտհիդը մեկնաբանում է որպես ժամանակի մեջ ծավալվող նպատակահարմար կարգավորված օրգանիզմ։ Գիտության խնդիրը, ըստ Ուայտհիդի, օրգանիզմների ուսումնասիրությունն է։ Ուայտհիդի օբյեկտիվ իդեալիստական համակարգը հավակնում է հաղթահարելու դուալիզմի բոլոր ձևերը՝ աստված և բնություն, սուբյեկտ և օբյեկտ, պատճառականություն և նպատակահարմարություն ևն։ Պատմության փիլիսոփայության մեջ սոցիալական իրադարձությունները մեկնաբանելով իբրև օրգանիզմներ՝ մի կողմից կենսաբանականացրել է հասարակական կյանքը, մյուս կողմից՝ բացարձակացրել գաղափարների և անհատների դերը։