Red Pill Blues
| Red Pill Blues | ||||
|---|---|---|---|---|
| Maroon 5-ի ստուդիական ալբոմ | ||||
| Թողարկված | 3 նոյեմբերի, 2017 | |||
| Ժանր | Հիփ հոփ, Փոփ, Սոֆթ ռոք, Ֆանկ | |||
| Տևողություն | 42:09 | |||
| Լեզու | անգլերեն | |||
| Լեյբլ | 222 Records, Interscope Records | |||
| Պրոդյուսեր | Ջոն Ռայան, Նոյ Պասովա, OzGo, Ֆիլ Պոլ, Սեմ Ֆարար, Ջեյսոն Էվիգան, J Kash, Ադամ Լևին, Ջուլիեն Բունետա, Afterhrs, Բեն Բիլիոնս, Չարլի Փութ, DiploKing Henry, Ռիկի Ռիդ, CirkutTMS, Բենի Բլանկո, The Arcade, Լուի Ռետին, Ռայան Օգրեն, Նիկ Բեյլի | |||
| Maroon 5-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
| Սինգլներ Red Pill Blues ալբոմից | ||||
|
||||
Red Pill Blues[1], ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «222» և «Interscope Records» լեյբլների կողմից։ Սա խմբի առաջին ալբոմն է, որը թողարկվել է մուլտի գործիքավորող Սեմ Ֆարարի հետ՝ որպես խմբի պաշտոնական անդամ, դրանից առաջ՝ 2012 թվականին, եղել է միայն համաերգային շրջագայության մասնակից։ Ալբոմի անվանումը հղում է արվում «կարմիր կամ կապույտ հաբ ընդունելու» արտահայտությանը, որը հնչել է 1999 թվականի «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմում[1]։
Ալբոմի աջակցության համար թողարկվել է երեք սինգլ՝ ամերիկացի երգչուհի SZA-ի մասնակցությամբ «What Lovers Do», «Wait» և Քարդի Բիի մասնակցությամբ՝ «Girls Like You» երգի նոր տարբերակը։ Ինչպես նաև, ալբոմի աջակցության համար Էկվադորի Կիտո քաղաքում 2018 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել Red Pill Blues Tour-ը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«V» (2014) հինգերորդ ալբոմին աջակցող շրջագայությունից հետո Maroon 5-ը սկսել է պլանավորել հաջորդ ալբոմը։ Սկզբում խումբը թողարկել է երկու առևտրային սինգլ։ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին խումբը ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի մասնակցությամբ թողարկել է տրոպիկալ հաուս ժանրի «Don’t Wanna Know» անվամբ սինգլը։ Մեկ այլ սինգլ՝ «Cold»-ը, որը թողարկվել է ամերիկացի ռեփեր Future-ի մասնակցությամբ, թվային խանութներում հայտնվել է 2017 թվականի փետրվարի 14-ին, իսկ CHR-ում՝ փետրվարի 21-ին։ 2017 թվականի մարտին Հյուսիսային Ամերիկայում պլանավորված կարճ շրջագայությունից հետո Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի Conway Recording Studios-ում խումբը սկսել է ավարտել վեցերորդ ալբոմի ձայնագրությունը։ Մարտի վերջին խմբի մասնակիցների սոցցանցերում խումբը սկսել է հրապարակել թիզեր տեսանյութ և GIF[3]։
2017 թվականի օգոստոսի 13-ին Teen Choice Awards 2017 մրցանակաբաշխության ժամանակ Maroon 5-ը արժանացել է տասնամյակի մրցանակի։ Իր ելույթում մենակատար Ադամ Լևինը հաստատել է, որ վեցերորդ ալբոմը թողարկվելու է նոյեմբերին[4]։ Ավելի ուշ Apple Music Beats 1 ռադիոկայանում Զեյն Լոուի հետ հարցազրույցում Լևինը դա հաստատել է[5]։ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խումբը հայտարարել է, որ ալբոմը կոչվելու է «Red Pill Blues» և հոկտեմբերի 6-ից հասանելի է լինելու նախնական պատվերի համար[6]։
Շապիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի շապիկի ստեղծման համար օգտագործվել են Սնապչատի ֆիլտրերը[7]։ Շապիկին ներկա են Maroon 5-ի բոլոր յոթ մասնակիցները, որոնք պատկերված են պոլարոիդ նկարի վրա՝ դեմքին ֆիլտրերով։ «Մենք բոլորս օգտագործում ենք Snapchat և ֆիլտրերը դարձել են մեր կյանքի մեծ մասը», - ասել է մենակատար Ադամ Լևինը 2017 թվականի հոկտեմբերին Billboard-ին տված հարցազրույցում[8]։ «Մենք մտածեցինք, որ հաճելի կլինի նվագախմբից ավելի պատահական նկարներ նկարել և ավելացնել մի փոքր զվարճանք»։ Կիթառահար Ջեյմս Վալենտայնը հավելել է. «Դա ժամանակի ոգու մի մասն է։ Ադամ Լևիը և նրա կինը պարզապես սիրում են շրջագայությունների ընթացքում լուսանկարներ փոխանակել։ Նրանք միշտ դեմքի ֆիլտրեր են դնում միմյանց վրա, կարծում եմ այնտեղից է սկսվում։ Ադամը միշտ այդպես է զվարճանում»։
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի թողարկմանը նախորդել է երկու ինքնուրույն սինգլների թողարկումը։ Առաջին սինգլը՝ «Don’t Wanna Know»-ը, ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի մասնակցությամբ թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 11-ին՝ հասնելով Billboard Hot 100 հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականին և գլխավորել Adult Top 40, Adult Contemporary և Hot 100 Airplay հիթ-շքերթները[9]։ Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան կայացել Է հոկտեմբերի 14-ին «Today» շոուի ժամանակ[10]։
Երկրորդ ինքնուրույն սինգլը՝ «Cold»-ը, ամերիկացի ռեփեր Future-ի մասնակցությամբ, թողարկվել է 2017 թվականի փետրվարի 14-ին՝ Billboard Hot 100 հիթ-շքերթում հասնելով վեցերորդ հորիզոնականին և հինգերորդ հորիզոնականին Adult Top 40 հիթ-շքերթում[9]։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 15-ին[11]։
2017 թվականի օգոստոսի 30-ին խումբը թողարկել է «What Lovers Do» գլխավոր սինգլը ամերիկյան R&B երգչուհի SZA-ի մասնակցությամբ[12]։ Երգը իր մեջ պարունակում է «Sexual» երգից տարրեր, որոնց հեղինակներն են Դայո Օլատունջին, Վիկտոր Ռադստրոմը և Էլինա Ստրիդխը։ Քնարական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ երաժշտական տեսահոլովակը՝ սեպտեմբերի 28-ին[13][14]։
Իր Թվիթթերում Ջեյմս Վալենտայնը հայտարարել է, որ «Wait»-ը կլինի ալբոմի երկրորդ սինգլը[15]։ Երգը պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի հունվարի 16-ին՝ հնչելով ամերիկյան ռադիոյով[16]։
Պրոմոսինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Ջուլիա Մայքլզի մասնակցությամբ «Help Me Out» երգը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ալբոմի նախնական պատվերի հետ միասին[6]։ Հաջորդ երգը՝ «Whiskey»-ը, ASAP Rocky-ի մասնակցությամբ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին հասանելի է դարձել թվային խանութներից գնման համար։ Որպես պրոմոսինգլ՝ «Wait» երգը թողարկվել է հոկտեմբերի 31-ին[17]։
Քննադատական ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մասնագիտական վարկանիշ | |
|---|---|
| Aggregate scores | |
| Աղբյուր | Վարկանիշ |
| Metacritic | 58/100[18] |
| Վերլուծություններ | |
| Աղբյուր | Վարկանիշ |
| AllMusic | |
| Entertainment Weekly | B[20] |
| Financial Times | |
| The Guardian | |
| Pitchfork | 4.8/10[23] |
| Rolling Stone | |
| Slant Magazine | |
| The Times | |
Metacritic կայքում ալբոմը վեց գրախոսությունների հիման վրա ստացել է 58 միավոր, ինչը նշանակում է «հիմնականում խառն կամ միջին արձագանքներ»[18]։
Առևտրային հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Red Pill Blues» երգը ԱՄՆ-ի Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել երկրորդ հորիզոնականում 122,000 միավոր վաճառքի համար, որից 94,000-ը ալբոմի զուտ վաճառքն էր, ինչը դարձել է «Red Pill Blues»-ին խմբի վեցերորդ ալբոմը, որը հայտնվել է երկրի լավագույն տասնյակում[27]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին Միացյալ Նահանգներում ավելի քան 500,000 միավոր համարժեք ալբոմի վաճառքով «Red Pill Blue»-ն դարձել է ոսկե ալբոմ[28]։ Տարվա վերջին ալբոմի վաճառված միավորների թիվը կազմել է 596,000 օրինակ, որից 185,000-ը ալբոմի զուտ վաճառքն է եղել[29]։
Սա նաև Maroon 5-ի վեցերորդ ալբոմն է, որը հայտնվել է Ավստրալիայի թոփ 10-ում՝ առաջնաելույթ ունենալով ARIA Charts հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականում[30]։ Ալբոմը Canadian Albums Chart հիթ-շքերթում առաջնաելութ է ունեցել երկրորդ հորիզոնականում՝ դառնալով վեցերորդ ալբոմը, որը հայտնվել է Կանադայի թոփ 5-ում[31]։ Բացի այդ, առաջնաելութ է ունեցել Official New Zealand Music Chart հիթ-շքերթի վեցերորդ[32] և UK Albums Chart հիթ-շքերթի տասներկուերորդ հորիզոնականում[33]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսերներ | Տևողություն |
|---|---|---|---|---|
| 1. | "Best 4 U" |
|
| 3:59 |
| 2. | "What Lovers Do" (SZA-ի մասնակցությամբ) |
|
| 3:19 |
| 3. | "Wait" |
|
| 3:10 |
| 4. | "Lips on You" |
|
| 3:36 |
| 5. | "Bet My Heart" |
|
| 3:16 |
| 6. | "Help Me Out" (Ջուլիա Մայքլզի մասնակցությամբ) |
|
| 3:13 |
| 7. | "Who I Am" (LunchMoney Lewis-ի մասնակցությամբ) |
| Ռիկի Ռիդ | 3:03 |
| 8. | "Whiskey" (ASAP Rocky-ի մասնակցությամբ) |
|
| 3:30 |
| 9. | "Girls Like You" |
|
| 3:35 |
| 10. | "Closure" |
|
| 11:28 |
| Ընդհանուր տևողություն՝ | 42:09 | |||
| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսերներ | Տևողություն |
|---|---|---|---|---|
| 11. | "Denim Jacket" |
|
| 3:52 |
| 12. | "Visions" |
|
| 3:50 |
| 13. | "Plastic Rose" (բոնուս թրեք) |
| OzGo | 3:42 |
| 14. | "Don't Wanna Know" (Քենդրիկ Լամարայի հետ միասին]]) |
|
| 3:34 |
| 15. | "Cold" (Ֆյուչերի հետ միասին) |
|
| 3:54 |
| Ընդհանուր տևողություն՝ | 61:01 | |||
| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
|---|---|---|---|
| 16. | "Moves like Jagger" (համերգ Մանչեսթերում) |
| 4:59 |
| 17. | "Stereo Hearts" (համերգ Մանչեսթերում) |
| 3:42 |
| 18. | "Animals" (համերգ Մանչեսթերում) |
| 4:30 |
| 19. | "Daylight" (համերգ Մանչեսթերում) |
| 6:56 |
| 20. | "Maps" (համերգ Մանչեսթերում) |
| 4:22 |
| 21. | "This Love" (համերգ Մանչեսթերում) |
| 5:01 |
| Ընդհանուր տևողություն՝ | 90:31 | ||
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Maroon 5
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադամ Լևին՝ վոկալ, կիթառ, երգի հեղինակ, գործադիր արտադրող
- Ջեսսի Կարմայքլ՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, ռիթմ կիթառ, բեք-վոկալ
- Միքի Մեդեն՝ բաս կիթառ
- Ջեյմս Վալենթայն՝ կիթառ, բեք-վոկալ
- Մեթ Ֆլին՝ էլեկտրոնային թմբուկ, հարվածային գործիքներ, բեք վոկալ
- ՓիՋեյ Մորտոն՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, դաշնամուր, բեք-վոկալ
- Սեմ Ֆարար՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, սեմպլ, բաս կիթառ, կիթառ բեք-վոկալ, Երաժշտական ծրագրավորում արտադրող
Լրացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Arcade՝ երգի հեղինակ, արտադրող
- Afterhrs՝ արտադրող
- Նիկ Բեյլի՝ արտադրող
- Ալեքս Բեն-Աբդալա՝ երգի հեղինակ
- Բեն Բիլիոնս՝ արտադրող
- Բենի Բլանկո՝ երգի հեղինակ, արտադրող
- Ժուլիեն Բունեթա՝ երգի հեղինակ, արտադրող
- Դասթին Բուշնել՝ երգի հեղինակ
- Cirkut՝ արտադրող
- Դիպլո՝ երգի հեղինակ, արտադրող
- Ջեյսոն Էվիգան՝ արտադրող
- Յան Ֆրանցինո՝ երգի հեղինակ
- Թեդի Հեյգեր՝ երգի հեղինակ
- Ջեյմս Ալան Հալեբ՝ երգի հեղինակ
- Էնդրյու Հաս՝ երգի հեղինակ
- Բրիթանի Թալիյա Հազարդ՝ երգի հեղինակ
- King Henry՝ երգի հեղինակ, արտադրող
- Ալեքսանդր Իսկերդո՝ երգի հեղինակ
- Ջեյքոբ Կաշար Հինդլին՝ երգի հեղինակ, արտադրող
- J Kash՝ գործադիր արտադրող
- Քենդրիկ Լամար՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
- Լուի Լաստիկ՝ արտադրող
- LunchMoney Lewis՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
- Ամար Մալիկ՝ երգի հեղինակ
- Ջուլիա Մայքլզ՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
- Ռայան Օհրեն՝ արտադրող
- Dyo՝ երգի հեղինակ
- OzGo՝ երգի հեղինակ, արտադրող
- Նոյ Պասովոյ՝ արտադրող
- Փիլ Պոլ՝ երգի հեղինակ, արտադրող
- Վիկտոր Ռադստրոմ՝ երգի հեղինակ
- Չարլի Փութ՝ երգի հեղինակ, արտադրող
- Ռիկի Ռիդ՝ երգի հեղինակ, արտադրող
- ASAP Rocky՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
- Ջոն Ռայան՝ երգի հեղինակ, արտադրող
- Տինաշե Սիբանդա՝ երգի հեղինակ
- Ջիան Ստոուն՝ երգի հեղինակ
- Էլինա Ստրիդխ՝ երգի հեղինակ
- SZA՝ հրավիրված վոկալ, երգի հեղինակ
- TMS (Փիթեր Կելահեր, Թոմ Բարնս և Բեն Կոն)՝ երգի հեղինակ, արտադրող
- Ջասմին Թրանթեր՝ երգի հեղինակ
- Ջարեդ Ուոթսոն՝ երգի հեղինակ
- Իսաիյա Տեհադա՝ ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հիթ-շքերթ (2017-18) | Հորիզոնական |
|---|---|
| Australian Albums (ARIA)[38] | 7 |
| Austrian Albums (Ö3 Austria)[39] | 31 |
| Belgian Albums (Ultratop Flanders)[40] | 47 |
| Belgian Albums (Ultratop Wallonia)[41] | 31 |
| Canadian Albums (Billboard)[42] | 2 |
| Czech Albums (ČNS IFPI)[43] | 11 |
| Danish Albums (Hitlisten)[44] | 5 |
| Dutch Albums (MegaCharts)[45] | 21 |
| Finnish Albums (Suomen virallinen lista)[46] | 24 |
| French Albums (SNEP)[47] | 24 |
| 44 | |
| Irish Albums (IRMA)[48] | 21 |
| Italian Albums (FIMI)[49] | 15 |
| 6 | |
| Japanese Albums (Oricon)[51] | 10 |
| New Zealand Albums (RMNZ)[32] | 6 |
| Norwegian Albums (VG-lista)[52] | 8 |
| Polish Albums (ZPAV)[53] | 33 |
| Portuguese Albums (AFP)[54] | 21 |
| Scottish Albums (OCC)[55] | 12 |
| 16 | |
| Korean Albums (Gaon)[57] | 19 |
| Korean International Albums (Gaon)[58] | 1 |
| Spanish Albums (PROMUSICAE)[59] | 14 |
| Swedish Albums (Sverigetopplistan)[60] | 12 |
| Swiss Albums (Schweizer Hitparade)[61] | 21 |
| UK Albums (OCC)[62] | 12 |
| 2 |
Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
|---|---|---|
| Ավստրիա (IFPI Austria)[63] | Ոսկե | 0x |
| Կանադա (Music Canada)[64] | Ոսկե | 0^ |
| Դանիա (IFPI Denmark)[65] | Ոսկե | 0^ |
| Շվեդիա (GLF)[66] | Ոսկե | 0^ |
| ԱՄՆ (RIAA)[28] | Պլատինե | 0^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Maroon "Matrix"? Maroon 5 announce new album "Red Pill Blues"». Full Service 100.1/Real Country Q. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Maroon 5 Announce New 2018 Tour Dates». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Maroon 5 (2017 թ․ մարտի 31). «And so it begins....pic.twitter.com/sKlO3pmvC2» (անգլերեն). @maroon5. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Maroon 5 Accepts the Decade Award at the 2017 Teen Choice Awards». E! Online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Beats 1 (2017 թ․ օգոստոսի 30). «LISTEN: @adamlevine tells @zanelowe that a new @maroon5 album could be out in November + there's one more collab he's really stoked for.pic.twitter.com/TXiuUZ3Qlh» (անգլերեն). @Beats1. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - 1 2 «Maroon 5 Announces New Album 'Red Pill Blues': See the Track List». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Maroon 5 Debuted Their 'Shap-Inspired Cover' for Their New Album on (Where Else) Snapchat». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Maroon 5 Reveal Why New Album Artwork is Snapchat Themed». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
- 1 2 «Maroon 5 – Chart history – Billboard». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «See Maroon 5's 'Pokémon Go'-Themed 'Don't Wanna Know' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Maroon 5's Adam Levine Goes on an Acid Trip in New 'Cold' Video». News.radio.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Hear Maroon 5, SZA Unite on Funky New Song 'What Lovers Do'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «What Lovers Do - Maroon 5». VEVO. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «What Lovers Do – Maroon 5». VEVO. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 5, Maroon. «.@amisocool #redpillblueschatpic.twitter.com/XFJthffnan».
{{cite web}}:|last=has numeric name (օգնություն) - ↑ «Top 40/M Future Releases - Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates». All Access. 2018 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Maroon 5». www.Facebook.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- 1 2 «Red Pill Blues reviews». Metacritic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Maroon 5 – Red Pill Blues». AllMusic. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Vain, Madison (2017 թ․ նոյեմբերի 3). «Maroon 5 returns with their best LP of the decade: EW Review». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Hunter-Tilney, Ludovic (2017 թ․ նոյեմբերի 3). «Maroon 5: Red Pill Blues — 'tricky balance'». Financial Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Maroon 5: Red Pill Blues review – impeccable pop and middling R&B». The Guardian. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Greene, Jayson (2017 թ․ նոյեմբերի 8). «Maroon 5: Red Pill Blues Review». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Dolan, Jon (2017 թ․ նոյեմբերի 6). «Review: Maroon 5's 'Red Pill Blues'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Hoskins, Zachary (2017 թ․ նոյեմբերի 3). «Maroon 5: Red Pill Blues | Album Review». Slant Magazine. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Hodgkinson, Will (2017 թ․ նոյեմբերի 3). «Pop review: Maroon 5: Red Pill Blues». The Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- 1 2 Caulfield, Keith (2017 թ․ նոյեմբերի 12). «Sam Smith's 'The Thrill of It All' Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- 1 2 «American album certifications – Maroon 5 – Red Pill Blues». Recording Industry Association of America. Վերցված է May 24, 2018-ին.
- ↑ «2017 U.S. Music Year-End Report». Nielsen SoundScan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «P!nk's Beautiful Trauma holds #1 for fourth week». Australian Recording Industry Association. 2017 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Christmas Albums Hot On The Chart, And So Is Sam Smith». FYIMusicNews. 2017 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
- 1 2 "Maroon 5 – Red Pill Blues". Charts.org.nz. Hung Medien. Retrieved November 10, 2017.
- ↑ Copsey, Rob (2017 թ․ նոյեմբերի 10). «Sam Smith's The Thrill Of It All debuts at Number 1 on the Official Albums Chart: "This is a dream come true"». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Red Pill Blues by Maroon 5 on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2017 թ․ նոյեմբերի 3, Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին
- ↑ «マルーン5「Red Pill Blues」を Apple Music で». itunes.apple.com.
- ↑ Red Pill Blues (Deluxe) by Maroon 5 on Apple Music (ամերիկյան անգլերեն), 2017 թ․ նոյեմբերի 3, Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին
- ↑ Red Pill Blues (Deluxe) by Maroon 5 on Apple Music (բրիտանական անգլերեն), 2017 թ․ նոյեմբերի 3, Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Australiancharts.com. Hung Medien. Retrieved November 11, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved November 15, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved November 11, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved November 11, 2017.
- ↑ "Maroon 5 – Chart history" Billboard Canadian Albums Chart for Maroon 5. Retrieved November 21, 2017.
- ↑ "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201801 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved January 9, 2018.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Danishcharts.com. Hung Medien. Retrieved November 22, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved November 18, 2017.
- ↑ "Maroon 5: Red Pill Blues" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved November 13, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Lescharts.com. Hung Medien. Retrieved November 13, 2017.
- ↑ "Maroon 5 – {{{album}}}". Irishcharts.com. Hung Medien. Retrieved November 11, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Italiancharts.com. Hung Medien. Retrieved November 11, 2017.
- ↑ «Hot Albums». Billboard Japan. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ "Oricon Top 50 Albums: 2017-11-13" (in Japanese). Oricon. Retrieved November 8, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved November 18, 2017.
- ↑ "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved November 16, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved November 16, 2017.
- ↑ "20171110 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved November 11, 2017.
- ↑ «Top 100 Slovak Albums». International Federation of the Phonographic Industry. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ "South Korea Gaon Album Chart". On the page, select "2017.10.29~2017.11.04" to obtain the corresponding chart. Gaon Chart Retrieved November 9, 2017.
- ↑ "South Korea Gaon International Album Chart". On the page, select "2017.10.29~2017.11.04", then "국외", to obtain the corresponding chart. Gaon Chart Retrieved November 9, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved November 16, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved November 18, 2017.
- ↑ "Maroon 5 – Red Pill Blues". Swisscharts.com. Hung Medien. Retrieved November 15, 2017.
- ↑ "20171110 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved November 11, 2017.
- ↑ «Austrian album certifications – Maroon 5 – Red Pill Blues» (German). IFPI Austria. Վերցված է March 5, 2018-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Canadian album certifications – Maroon 5 – Red Pill Blues». Music Canada. Վերցված է January 15, 2018-ին.
- ↑ «Danish album certifications – Maroon 5 – Red Pill Blues». IFPI Danmark. Վերցված է May 25, 2018-ին. Scroll through the page-list below until year 2018 to obtain certification.
- ↑ «Veckolista Album – Vecka 46, 17 november 2017» (շվեդերեն). Sverigetopplistan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
| ||||||