Ջուլիա Մայքլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիա Մայքլզ
Julia Michaels Grammy Museum 14 (cropped).jpg
Ի ծնե անուն Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-mul" does not exist։
Նաև հայտնի է որպես Julia Michaels
Ծնվել է նոյեմբերի 13, 1993(1993-11-13) (24 տարեկան)
Դավենփորթ, Այովա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր փոփ երաժշտություն և EDM
Մասնագիտություն երգչուհի
Գործիքներ դաշնամուր
Գործունեություն 2010–այժմ
Լեյբլ Republic Records
Կայք juliamichaelsofficial.com

Ջուլիա Կարին Կավազոս [1] (անգլ.՝ Julia Carin Cavazos, նոյեմբերի 13, 1993, Դեվենպորտ, Այովա) բեմական անունը՝ Ջուլիա Մայքլզ (անգլ.՝ Julia Michaels), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ: Նա սկսել է իր գործունեությունը որպես դեռահաս և հետո սկսել է երգեր գրել, որոնք տրվել են ուրիշ հայտնի երգիչների, ինչպիսիք են՝ Դեմի Լովատո, Fifth Harmony, Հեյլի Սթեյնֆիլդ և Գվեն Ստեֆանի: 2017 թվականին Մայքլզը պայմանագիր է կնքել Republic Records -ի հետ, թողարկել իր դեբյուտային սոլո սինգլը՝ "Issues"-ը, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում հասավ մինչև 11-րդ հորիզոնական: Այնուհետև թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ Nervous System-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Մայքլզը ծնվել է Դավենպորտում, բայց տեղափոխվել է Սանտա Կլարիտա, Կալիֆոռնիա, Լոս Անջելեսի հյուսիսը: Նրա հայրը՝ Խուան Մանուել Կավազոսը, պուերտոռիկացի է, և իր անունը գործունեության նպատկներով փոխել է Ջոն Մայքլզի: Նա սկսել է երգել 12 տարեկանում: 14 տարեկանում գրել է «Austin and Ally Theme»-ը և շատ ուրիշ երգեր հեռուստատեսության համար, ինչպես նաև իր առաջին 5 երգերը: 19 տարեկանում նա հանդիպեց Լինդի Ռոբինսին, ում հետ նա Դեմի Լովատոյի համար գրել է «Fire Starter», իսկ Fifth Harmony-ի համար «Miss Movin» երգերը [2]:

Մայքլզը 16 տարեկանից սկսել է երգեր գրել Hollywood Pop Circuits-ում: Երբ նա 20 տարեկան էր, նա հանդիպեց Ջասթին Թրանթերին, ում հետ նա հաճախ էր համագործակցում [3]: Ռիո դե Ժանեյրոյում՝ Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի փակման արարողությունում, նորվեգացի երաժիշտ Kygo-ի հետ ներկայացրեց «Carry Me» երգը[4]:

2017- մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Մայքլզը թողարկեց իր առաջին սոլո սինգլը՝ «Issues»-ը [5]: Մայքլզն ասում էր, որ դա առաջին անգամն էր, որ իր գրած երգն այնքան էր իրեն նմանեցրել, որ չէր պատկերացնում ուրիշին երգելիս: Ինչպես նաև նա ասում էր, որ շատ հայտնի երգիչներ պայքարում էին իր երգի համար, բայց նա այդ երգը թողեց իրեն[6]:

Մայքլզի առաջին դեբյուտային ալբոմը՝ «Nervous System»-ը, թողարկվել էր 2017 թվականի հուլիսի 28-ին[7]:

Նրա երկրորդ սինգլը՝ «Uh Huh»-ը, թողարկվել էր 2017 թվականի հունիսի 2-ին[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]