Jump to content

Macquarie Group Limited

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Macquarie Group Limited
պատկերանիշ Խմբագրել Wikidata
բիզնես ձեռնարկություն, վարկային կազմակերպություն, հանրային ընկերություն Խմբագրել Wikidata
Մասն էAll Ordinaries, S&P/ASX 200 Խմբագրել Wikidata
Բնագավառֆինանսական ծառայություններ Խմբագրել Wikidata
Ստեղծում10 Դեկտեմբերի 1969 Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվLachlan Macquarie Խմբագրել Wikidata
Գլխավոր գործադիր տնօրենShemara Wikramanayake Խմբագրել Wikidata
ՂեկավարAlex Harvey Խմբագրել Wikidata
ԵրկիրԱվստրալիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԱվստրալիա Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևpublic company limited by shares Խմբագրել Wikidata
Շուկայական կապիտալիզացիա76 677 920 511 Ավստրալիական դոլար Խմբագրել Wikidata
Դուստր ընկերությունMacquarie Investment Management Australia Limited, Esanda, Macquarie Infrastructure and Real Assets, MASL Ireland (13), MEIF4 Luxembourg B Holdings, MEIF 4 Luxembourg A Holdings, DQE Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրState Savings Bank building Խմբագրել Wikidata
ԲորսաԱվստրալիական ֆոնդային բորսա Խմբագրել Wikidata
Աշխատակիցներ20 105 Խմբագրել Wikidata
Product or material produced or service providedasset management Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.macquarie.com Խմբագրել Wikidata
Սպասարկման տարածքԱվստրալիա Խմբագրել Wikidata

Macquarie Group Limited (/məˈkwɔːri/), ավստրալիական ծագմամբ ֆինանսական ծառայություններ մատուցող համաշխարհային խումբ։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Ավստրալիայում և ցուցակված է Ավստրալիայի ֆոնդային բորսայում։ Կազմակերպությունում աշխատում են ավելի քան 20,000 աշխատակիցներ 34 շուկաներում[1][2], հանդիսանում է աշխարհի խոշորագույն ենթակառուցվածքային ակտիվների կառավարիչը[3] և Ավստրալիայում կազմակերպությունների միացումների և գնումների (անգլ.՝ Mergers and acquisitions) կազմակերպման առաջատար խորհրդատուն[4]՝ ավելի քան 871 միլիարդ ավստրալիական դոլարի կառավարվող ակտիվներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969–1979[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1969 թվականի դեկտեմբերի 10-ին որպես Hill Samuel Australia Limited (Մեծ Բրիտանիայի Hill Samuel & Co. Limited-ի դուստր ձեռնարկություն)[5]։

Ավստրալիացի գործարար Սթեն Օուենսը Hill Samuel & Co.-ին Ավստրալիայում դուստր ձեռնարկություն ստեղծելու մասին առաջարկով է հանդես եկել։ Լոնդոնում իր զեկույցը ներկայացնելուց հետո պարոն Օուենսին թույլատրվեց այն իրագործել։ Նա դարձել է Hill Samuel Australia Limited գործադիր նախագահ՝ հիմնելով Սիդնեյի շրջանաձև նավահանգստում գտնվող Gold Fields House բիզնես կենտրոնում։ Ընկերության առաջին երեք աշխատակիցներն էին Սթեն Օուենսը, Բլեր Հեսկեթը և Ջեֆ Հոբսոնը։ Ավելի ուշ միացան Քրիս Քասթլմանը և Բիլ Քլարկը։ Դեյվիդ Քլարկը և Մարկ Ջոնսոնը ներկայացվեցին Hill Samuel Australia Limited-ին և դարձան համատեղ գործադիր տնօրեններ 1971թ.-ին։ Չնայած բրիտանական գլխամասից շահույթ ստանալու համար տրված չորս տարվա արտոնության՝ ավստրալիական դուստր ընկերությունը շահութաբեր էր իր գործունեության առաջին տասներկու ամիսների վերջում։

1971 թվականին Hill Samuel Australia Limited-ն ապահովեց Ավստրալիայի այն ժամանակվա ամենամեծ աշխատանքը՝ 60 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում երկաթ արտադրող John Lysaght Australia-ի համար։ Hill Samuel Australia Limited-ն ընդլայնեց իր ներկայությունը Ավստրալիայի շուկայում՝ բացելով Մելբուռնի գրասենյակը 1972 թվականին, իսկ Բրիսբենում գրասենյակը 1975 թվականին։

Տասնամյակի ընթացքում այլ բիզնես նախաձեռնություններում HSA-ն օգնեց Ավստրալիայում արտարժույթի հեջերի շուկայի առաջխաղացմանը, սկսեց ոսկու ձուլակտորների առևտուրը, ընդլայնեց իր ծածկույթը ցուցակված բոլոր ապրանքների վրա և առաջին առևտրային բանկերից մեկն էր, որին շնորհվեց անդամի կարգավիճակ Սիդնեյի Ֆյուչերսային բորսայում։

1980–1989[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականները նշանավորվեցին Ավստրալիայում ֆինանսական շուկայի զգալի ազատականացմամբ (սահմանափակումների վերացմամբ), ներառյալ ավստրալիական դոլարի փոխարժեքի լողալը և օտարերկրյա բանկերի նկատմամբ սահմանափակումների վերացումը։ Սահմանափակումների վերացմամբ ընձեռած հնարավորություններից օգտվելու համար HSA-ն առաջարկ է ներկայացրել ստեղծելու նոր բանկ, որը կոչվեց Macquarie Bank Limited[6][7]:

1980-ականներին բանկը շարունակեց զարգացնել իր գործունեությունը։ Այն դարձավ Ավստրալիայի առաջատար ձուլակտորների վաճառողը, նախաձեռնեց 24-ժամյա արտարժույթի առևտուր, սկսեց բաժնետոմսերի միջնորդական և կորպորատիվ լիզինգային գործունեություն, բացեց գրասենյակներ Լոնդոնում և Մյունխենում, ընդլայնվեց ֆոնդերի կառավարման մեջ։ Այն նաև ներդրեց ռիսկերի կառավարման շրջանակը, որը ապահովեց կազմակերպության անխափան եկամտաբերությունը։ Շրջանակը երաշխավորեց, որ Macquarie-ն չենթարկվեց 1987 թվականի հոկտեմբերին բաժնետոմսերի համաշխարհային շուկայի անկմանը[6][8]։

Macquarie-ն ստեղծեց իր բարեգործական թեւը՝ Macquarie Group Foundation-ը, որն այդ ժամանակվանից ավելի քան 330 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել համայնքային կազմակերպություններին ամբողջ աշխարհում և ստեղծել Ավստրալիայի խոշորագույն կորպորատիվ արվեստի հավաքածուներից մեկը՝ Macquarie Group Collection-ը[9]։

1990–1999[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հուլիսի 29-ին Macquarie Bank Limited-ը ցուցակվել է Ավստրալիայի արժեթղթերի բորսայում։ 1996 թվականի հոկտեմբերի 30-ին Macquarie-ն մտել էր ASX All Ordinaries Index-ը, որի շուկայական կապիտալիզացիան կազմում էր մոտավորապես 1,3 միլիարդ ավստրալիական դոլար և 2018 թվականին աճեց մինչև 35 միլիարդ ավստրալական դոլար՝ դառնալով Ավստրալիայի խոշորագույն ցուցակված ընկերություններից մեկը[10][11]։

Macquarie-ն շարունակեց իր արտասահմանյան ընդլայնումը 1990-ականների սկզբին` բացելով գրասենյակներ Նյու Յորքում, Հոնկոնգում, Սինգապուրում և Պեկինում, միաժամանակ ընդլայնելով իր ավստրալական գործունեությունը դեպի Պերտ և Գոլդ Կոստ։ Տասնամյակի ընթացքում ձեռքբերումները ներառում էին Boston Australia Limited-ի, Security Pacific Australia-ի ստեղծումը[12]։

Այս տասնամյակի ընթացքում Macquarie-ն նաև բացեց իր մասնավոր բանկային և բնակարանային հիփոթեքային բիզնեսները և հիմնեց մի շարք անշարժ գույքի և ներդրումային տրեստներ[13][14]։

2000–2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Macquarie-ն շարունակեց ընդլայնել իր գործունեությունը Ասիայում 2000-ականների սկզբին` բացելով գրասենյակներ Սեուլում և Տոկիոյում 2000-ին[15]։

Տասնամյակը նշանավորվեց նաև Macquarie-ի բիզնեսի գլոբալ ընդլայնմամբ՝ Կորեայում, Չինաստանում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում հիմնված ներդրումային հիմնադրամներով։ 2004 թվականի դեկտեմբերի 16-ին Macquarie Infrastructure Corporation-ը սկսեց առևտուրը որպես Macquarie Infrastructure Company Trust Նյու Յորքի ֆոնդային բորսայում[16]։

2010–2019[խմբագրել | խմբագրել կոդը]

No. 1 Մարտին հրապարակը Սիդնեյում, որտեղ գտնվում է Macquarie Group-ի գրասենյակներից մեկը

2010-ին Macquarie Group-ն ավարտեց այս ժամանակաշրջանի ամենամեծ ձեռքբերումը՝ գնելով Delaware Investments-ը՝ ԱՄՆ-ում գործող առաջատար դիվերսիֆիկացված ակտիվների կառավարման ընկերություն Lincoln Financial Group-ից։ Ձեռքբերման արդյունքում Macquarie-ն դարձավ աշխարհի 50 լավագույն ակտիվների կառավարիչներից մեկը[17][18][19]։

2015 թվականի մարտին Macquarie-ն հայտարարեց AWAS Aviation Capital-ից 4 միլիարդ դոլար արժողությամբ օդանավերի շահագործման վարձակալության պորտֆելի ձեռքբերման մասին՝ Macquarie-ի պորտֆելը հասցնելով ավելի քան 220 ինքնաթիռի։ Հոկտեմբերին Macquarie-ն պայմանագիր է կնքել ANZ Banking Group-ից 8,2 միլիարդ ավստրալական դոլար արժողությամբ Esanda դիլերային ֆինանսական պորտֆելը ձեռք բերելու վերաբերյալ։

2017 թվականին Macquarie-ի գլխավորած կոնսորցիումը կառավարությունից ձեռք բերեց UK Green Investment Bank plc-ն և վերաբրենդավորվեց որպես Green Investment Group (GIG):

2020–present[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերին Cincinnati Bell-ը, որին նաև պատկանում է Hawaiian Tel-ը 2018 թվականի հուլիսի միաձուլումից հետո, ամբողջությամբ ձեռք բերվեց Macquaire Infrastructure Partners V-ի կողմից[20][21][22][23]։

2021 թվականին ընկերությունը հայտարարեց Կանզաս Սիթիում գործող ակտիվների կառավարման Waddell & Reed ընկերության գնման մասին` 1,7 միլիարդ դոլարով[24]։

2022 թվականի մարտին Macquarie Asset Management-ն ավարտեց Central Park Group-ը ձեռքբերումը, անկախ ներդրումային խորհրդատվական ընկերություն, որը մասնագիտացած է բարձր զուտ ներդրողների համար այլընտրանքային ներդրումային ռազմավարություններում[25]։

2023 թվականի նոյեմբերին Macquarie Capital Principal Finance-ը հայտարարեց էներգիայի թեստավորման և ստուգման ծառայություններ մատուցող Camin Cargo-ի ձեռքբերումը՝ չբացահայտված գումարով[26]։

Ներկայիս գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Macquarie-ում աշխատում է ավելի քան 20000 աշխատակից 33 երկրներում։ Macquarie-ի բիզնես գործունեությունը բաժանված է չորս հիմնական գործառնական խմբերի[11]։

Բիզնեսի հիմնական ճյուղերն են․

  • Macquarie Asset Management – աշխարհի խոշորագույն ենթակառուցվածքային ակտիվների կառավարիչ և գլոբալ ակտիվների 50 լավագույն կառավարիչ, որը կառավարում է ավելի քան 735,5 միլիարդ դոլարի ակտիվներ ներդրողների անունից ակտիվների մի քանի դասերում։
  • Banking and Financial Services – ներառում է Macquarie-ի մանրածախ բանկային գործառնությունները և տրամադրում է անձնական բանկային, հարստության կառավարում և բիզնես բանկային ապրանքներ և ծառայություններ մոտ 1,7 միլիոն հաճախորդների։
  • Commodities and Global Markets - համաշխարհային բիզնես, որն առաջարկում է կապիտալ և ֆինանսավորում, ռիսկերի կառավարում, շուկա մուտք գործելու կազմակերպում, լոգիստիկ լուծումներ։
  • Macquarie Capital – խորհուրդ է տալիս ընկերություններին աճի հնարավորությունների, ներդրումային ֆոնդերի աղբյուրի, գործարքների շուրջ բանակցությունների և բաժնետոմսերի շուկայում ընկերությունների ցուցակագրման, ինչպես նաև հաճախորդների կողքին ներդրումներ կատարելու վերաբերյալ։

Բացի հիմնական գործառնական խմբերից, Macquarie-ն ունի աջակցող խմբերի ցանց, որը ներառում է կորպորատիվ գործառնությունների խումբ, ֆինանսական կառավարման խումբ, իրավական և կառավարման խումբ և ռիսկերի կառավարման խումբ։

Macquarie-ի գործադիր տնօրենը Շեմարա Վիկրամանայակեն է, ով փոխարինել է Նիկոլաս Մուրին 2018 թվականի դեկտեմբերին[27]։

2021 թվականի մարտի 31-ին ավարտվող ֆինանսական տարում Macquarie-ն արձանագրել է ռեկորդային զուտ շահույթ՝ 3,015 միլիարդ ավստրալիական դոլար[28]։

Macquarie-ն ունի մի շարք լիցենզիաներ, որոնք նրան հնարավորություն են տալիս գործունեություն ծավալել բիզնեսի այն հատվածներում, որտեղ նա գործում է։

Ավստրալիայում Macquarie Bank Limited-ն ունի բանկային գործունեության լիցենզիա և որպես ավանդներ ընդունող լիազորված հաստատություն (անգլ.՝ Authorised deposit-taking institution), իսկ գործունեության այս հատվածըւ վերահսկում է Ավստրալիայի տնտեսական կանոնակարգման մարմինը (անգլ.՝ Australian Prudential Regulation Authority): Այլ կարևոր կարգավորողները ներառում են Ավստրալիայի արժեթղթերի և ներդրումների հանձնաժողովը (անգլ.՝ Australian Securities & Investments Commission) և Ավստրալիական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոնը։

Տնօրենների ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Macquarie Group-ի ներկայիս տնօրենների խորհուրդը ներառում է.

  • Glenn R Stevens AC - Անկախ նախագահ, անկախ քվեարկող տնօրեն, «Անիկա» հիմնադրամի և Լոուի ինստիտուտի տնօրեն և Ավստրալիայի պահուստային բանկի նախկին կառավարիչ,
  • Shemara Wikramanayake - Գործադիր տնօրեն,
  • Jillian Broadbent AO - Անկախ քվեարկող տնօրեն; Swiss Re Life and Health Australia-ի խորհրդի նախագահ, Վոլոնգոնգի համալսարանի կանցլեր և Woolworths Group Limited-ի, Ավստրալիայի ազգային դիմանկարների պատկերասրահի և Սիդնեյի պարային ընկերության տնօրեն,
  • Phillip Coffey - Անկախ քվեարկող տնօրեն; Lendlease Corporation Limited-ի ոչ գործադիր տնօրեն, Clean Energy Finance Corporation-ի խորհրդի անդամ և Westpac Bicentennial Foundation-ի նախագահ[27]։
  • Michael J Coleman - Michael J Coleman - Անկախ տնօրեն; Նոր Հարավային Ուելսի համալսարանի Ավստրալական բիզնեսի դպրոցի պրոֆեսոր, Planet Ark բնապահպանական հիմնադրամի նախագահ և KPMG-ի նախկին ավագ աուդիտի գործընկեր[29]։
  • Diane J Grady AM - Անկախ տնօրեն, McKinsey-ի խորհրդատվական խորհրդի անդամ և Spotless Group Holdings Limited-ի և Tennis Australia-ի տնօրեն[30][31]։
  • Rebecca J McGrath - Անկախ տնօրեն, Oz Minerals Limited-ի և Scania Australia Pty Limited-ի նախագահ, Goodman Group-ի, Investa Office Management Holdings Pty Limited-ի և Investa Wholesale Funds Management Limited-ի ոչ գործադիր տնօրեն։
  • Mike Roche - Անկախ տնօրեն, ADARA Partners Corporate Advisory Wise Counsel Panel-ի անդամ, Many Rivers Microfinance Limited-ի փոքր բիզնեսի մենթոր և Sally Foundation-ի համահիմնադիր և տնօրեն։
  • Michael J Hawker - Անկախ տնօրեն; Aviva Plc Group-ի տնօրեն, Washington H. Soul Pattinson and Company Limited-ի առաջատար անկախ տնօրեն և Insurance Australia Group-ի նախկին գործադիր տնօրեն[32][33]։
  • Nicola M Wakefield-Evans - Անկախ քվեարկության տնօրեն; Lend Lease Corporation Limited-ի, Toll Holdings Limited-ի և BUPA Australia and New Zealand Group-ի տնօրեն[34][35]:
  • Anthony Brown' - Լոնդոնի գրասենյակների գլխավոր վերլուծաբան, նախագահ, գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և քվեարկության գործադիր տնօրեն։

Ծանոագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FY23 Presentation» (PDF). Macquarie Investor Relations. Macquarie Group. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  2. «About | Macquarie Group». Macquarie (անգլերեն). Macquarie Group. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  3. «Top 50 infrastructure investment managers 2018». IPE RA (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  4. Chandni, Trehan (2016 թ․ սեպտեմբերի 1). «50 MOST POWERFUL M&A FIRMS IN THE WORLD». Upside.
  5. «Who's afraid of Macquarie Bank?». The Monthly (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  6. 6,0 6,1 «Who's afraid of Macquarie Bank?». The Monthly (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Historical Series Breaks». Reserve Bank of Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Stock Market Crash of 1987».
  9. «Partner's message:: Australian:: Art Gallery NSW». www.artgallery.nsw.gov.au. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  10. «Macquarie – how the mighty have changed - Share Trading | Switzer». www.switzer.com.au. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  11. 11,0 11,1 «Macquarie Group Limited, 1H22 Interim Financial Report» (PDF). 2021 թ․ սեպտեմբերի 30.
  12. Newswires, Dow Jones (1999 թ․ հունիսի 28). «Macquarie Bank to Acquire Unit of Bankers Trust Australia». Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  13. Strategy, Cascade. «Strategy Study: The Macquarie Group Growth Study». www.cascade.app (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  14. «Global Alternatives Survey 2017». Willis Towers Watson (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «East & Partners | Macquarie snaps up ING's Asian equity business». east.com.au (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  16. «Macquarie Infrastructure Company Reports 2004 Results (NYSE:MIC)». investor.shareholder.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  17. McFarland, Lyndal (2009 թ․ օգոստոսի 20). «Macquarie to Acquire Delaware Investments». Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  18. «Macquarie tops list of Australia's largest fund managers, enters world's top 50». Australian Financial Review (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  19. «Samuel slams Macquarie over telco scam». Sydney Morning Herald. 2010 թ․ նոյեմբերի 1.
  20. Hardy, Stephen (2020 թ․ մարտի 9). «Macquarie wins bidding for Cincinnati Bell as Brookfield drops out. Suitor Brookfield Infrastructure, which had gone as far as reaching a purchase agreement with Cincinnati Bell, declined to match MIRA's final bid of $15.50 per share in cash for all outstanding shares of Cincinnati Bell common stock». lightwave.com. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  21. «Cincinnati Bell Inc. Determines Binding Proposal From Macquarie Infrastructure And Real Assets Constitutes A "Superior Company Proposal"». Yahoo. 2020 թ․ մարտի 6. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին – via PR newswire.
  22. Hrushka, Anna (2018 թ․ հուլիսի 2). «Cincinnati Bell completes acquisition of Hawaiian Telcom, Komeiji named president». Pacific Business News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  23. Moritz, Scott; Hammond, Ed. «Cincinnati Bell to Buy Hawaiian Telcom, OnX for $851 Million». Bloomberg News. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  24. Dornbrook, James (2021 թ․ ապրիլի 30). «Waddell & Reed's $1.7B sale to Macquarie Asset Management is official». Kansas City Business Journal. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  25. «Macquarie to acquire Global Equity and Fixed Income business from AMP Capital | Macquarie Group». Macquarie (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  26. «Macquarie Capital Principal Finance to Acquire Camin Cargo». Yahoo Finance (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  27. 27,0 27,1 «Board of Directors | Macquarie Group». www.macquarie.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  28. «Macquarie Group, 2021 Full Year Results». Financial Review (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  29. Foundation, Planet Ark Environmental. «Meet the Board». Planet Ark. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  30. «Board of Directors». www.spotless.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  31. «Tennis Australia Board and Executive Team – About Tennis Australia - Tennis Australia». Tennis Australia. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  32. «Board of directors - - Aviva plc». www.aviva.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  33. «About Washington H. Soul Pattinson». www.whsp.com.au. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  34. «Nicola M. Wakefield Evans». www.lendlease.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  35. «- Chief Executive Women». Chief Executive Women (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Macquarie Group Limited» հոդվածին։