Jump to content

Ավստրալիական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոն
հատուկ ծառայություն, financial regulatory agency, Ավստրալիայի պետական մարմին Խմբագրել Wikidata
Ստեղծում1989, 1 փետրվարի 1989 Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններfinancial intelligence Խմբագրել Wikidata
ԵրկիրԱվստրալիա Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրChatswood West Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.austrac.gov.au Խմբագրել Wikidata

Ավստրալական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոն (անգլ.՝ Australian Transaction Reports and Analysis Centre, AUSTRAC), Ավստրալիայի կառավարության ֆինանսական հետախուզական գործակալությունը` պատասխանատու ֆինանսական գործարքների մոնիտորինգի համար (բացահայտելու փողերի լվացումը, հանցագործությունները, հարկերից խուսափումը, խարդախությունները և ահաբեկչության ֆինանսավորումը)[1]։

Կենտրոնը հիմնադրվել է 1989 թվականին՝ համաձայն Ֆինանսական գործարքների հաշվետվությունների 1988 թվականի ակտի։ Այն Ավստրալիայում իրականացնում է Փողերի լվացման դեմ պայքարի Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի առաջարկությունները, որին Ավստրալիան միացել է 1990 թվականին[2]։

Ֆինանսական ծառայությունների որոշ դասերի ներկայացուցիչներ պետք է զեկույցներ ներկայացնեն կենտրոնին, մասնավորապես, 10,000 ավստրալիական դոլարի կամ ավելի գումարի բանկային կանխիկ գործարքների (այսինքն՝ թղթադրամներ և մետաղադրամներ), ինչպես նաև կասկածելի գործարքների և բոլոր միջազգային փոխանցումների մասին։ Հաշվետվության պահանջները տարածվում են թվային արժույթով գործարքների վրա,իսկ հանձնվող հաշվետվությունները պետք է կազմվեն 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկությունը, որը հավաքում է կենտրոնը, հասանելի է իրավապահ մարմիններին, անվտանգության և այլ մարմիններին[3]։

Գործողության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի դրամական միջոցների վերահսկումը պահանջում է, որ օրենքով սահմանված կազմակերպությունները զեկուցեն Ավստրալական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոնին, երբ նրանք 10,000 ԱՄՆ դոլար կամ ավելի (կամ համարժեք արտարժույթով) կանխիկ (կամ համարժեք) են Ավստրալիայից դուրս բերում, ինչը կարող է կատարվել սահմանային ուժերի կողմից օդանավակայաններում և ծովում առկա ձևաթղթերի միջոցով։ Ավիաընկերությունները պատասխանատվություն չեն կրում իրենց ուղևորների տեղափոխման համար։ Սահմանային ուժի կամ ոստիկանի պահանջի դեպքում պետք է հաղորդվի նաև ցանկացած գումարի տեղաշարժը[4]։

Թվային արժույթի փոխանակումները պետք է ևս վերահսկվեն և զեկուցվեն (10,000 ԱՄՆ դոլարից ավելի կասկածելի գործարքներ)։

Օրենքի համաձայն, ցանկացած մեկի կողմից գործարքը երկու կամ ավելի մասերի բաժանելը հանցագործություն է, եթե գերիշխող նպատակը հաշվետվության կանոններից խուսափելն է։

Գործարքների որոշ դասեր ազատված են կամ կարող են ազատվել հայտից։ Օրինակ՝ հաստատված հաճախորդները, որոնք գործարքներ են կատարում իրենց օրինական բիզնեսի համար, օրինակ՝ աշխատավարձի, մանրածախ առևտրի կամ վաճառող մեքենաների առևտրի համար և այլն[5][6]։

Հաշվետու սուբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբյեկտները, որոնցից պահանջվում է գործարքների մասին զեկուցել, կոչվում են «զեկուցող կազմակերպություններ», որոնք նշված են ՓԼ/ԱՓԼ ակտում։ Այս կազմակերպությունները հիմքում ընկած են դրամական միջոցներով, ձուլակտորներով, կրիպտոարժույթներով գործարքները և ներառում են.

Նույնականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է նույնականացնեն իրենց հաճախորդներին՝ օգտագործելով 100 կետանոց ստուգման համակարգ։ Հաշիվները կարող են բացվել առանց նույնականացման, բայց դրանք կարող են օգտագործվել միայն նույնականացված հաճախորդի կողմից, և անհայտ հաճախորդին արգելափակվում է դուրսբերումներ կատարել։ Ընդհանրապես, նույնականացումը կարող է փոխանցվել մի հաշվից մյուսը, օրինակ, մեկ անգամ նույնականացված անձը նույն հաստատությունում երկրորդ հաշիվ բացելիս նորից փաստաթղթեր ներկայացնելու կարիք չունենա։

Բանկերի և համանման հաշվետու կազմակերպությունների համար նույնականացման պահանջները որոշվում են ռիսկի վրա հիմնված մոտեցմամբ, որը կարող է տարբերվել յուրաքանչյուր հաշվետու կազմակերպության համար։

Հանցագործություն է հաշվետու անձի հետ կեղծանունով կամ կեղծ անունով հաշիվ բացելը կամ գործելը, որը պատժվում է տուգանքով կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ։

Խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոնի սահմանած կանոններից խուսափելու փորձ է տեղի ունեցել 1999 թվականին հոլանդական TNT կազմակերպության գնումից առաջ։ Սայմոն Հաննեսը Macquarie Bank-ի գործադիր տնօրենն էր, որը խորհրդատվություն էր տրամադրում TNT-ին, և նա գնեց մոտ 90,000 ԱՄՆ դոլարի օպցիոններ՝ համաձայն համաձայնագրի։ Նա դատապարտվել է ինսայդերական առևտրի, ինչպես նաև Ֆինանսական գործարքների հաշվետվությունների մասին օրենքի երկու իրավախախտումների համար, քանի որ նա կատարել է բազմաթիվ կանխիկացումներ և ավանդներ՝ յուրաքանչյուրը 10,000 ԱՄՆ դոլարի շեմից ցածր՝ ակնհայտորեն խուսափելու համար այդ հաշվետվությունից։ Այդ գործարքների համար նրա պատիժը 4 ամիս ազատազրկումն էր[8][9]։

2017 թվականի մարտին կենտրոնը տուգանեց Tabcorp Holdings Limited կազմակերպությանը 45 միլիոն դոլարով՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքների խախտման համար։ Պարզվել է, որ Tabcorp-ը հինգ տարուց ավելի 108 անգամ հաղորդումներ չի ներկայացրել կասկածելի վարքի մասին։ Դաշնային դատարան ներկայացված փաստերում Tabcorp-ի տնօրենները տեղեկացված չեն եղել ընկերության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ծրագրի որևէ էական թերությունների մասին[10][11]։

2017 թվականի օգոստոսի 3-ին Կենտրոնը միջոցներ ձեռնարկեց Commonwealth Bank-ի դեմ՝ պնդելով, որ այն չի հայտնել 10,000 ԱՄՆ դոլարից ավելի կանխիկ գործարքների մասին՝ պահանջվող 10 աշխատանքային օրվա ընթացքում կամ ընդհանրապես։ Ենթադրյալ խախտումները ներառում էին 10,000 ԱՄՆ դոլարից բարձր ավելի քան 53,700 գործարքներ բանկոմատների միջոցով, որոնք թույլ էին տալիս անանուն կանխիկ ավանդներ մինչև $20,000: 2018 թվականի հունիսին Commonwealth Bank-ը համաձայնեց վճարել 700 միլիոն դոլար տուգանք՝ կարգավորելու այն խախտումները, ինչ Կնետրոնական բանկը հայտնաբերել է (օրինակ, միլիոնավոր դոլարների լվացում իր բանկոմատների միջոցով հանցագործների կողմից, պատշաճ չներկայացված ավելի քան 53,000 հաշվետվություններ $10,000-ից ավելի կանխիկ մուտքերի վերաբերյալ)[12]։

2017 թվականի հունվարին Crown Resorts կազմակերպության գործադիր տնօրենը թույլատրել է 500,000 ԱՄՆ դոլարի փոխանցումը թմրանյութերի վաճառքով զբաղվողին և գիշերային ակումբի օպերատորին, ինչի մասին Կենտրոնը մեկ տարի չի զեկուցվել[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AUSTRAC at a glance». Արխիվացված է օրիգինալից 28 August 2016-ին. Վերցված է 25 November 2015-ին.
  2. Financial Transaction Reports Act 1988, at ComLaw
  3. Clancy Yeates (3 August 2017). «Austrac alleges CBA in 'serious' breach of money laundering act». The Age. Վերցված է 19 August 2017-ին.
  4. Steere, Kate (9 August 2018). «Legal and tax requirements for large transfers into Australia». Finder.com.au. Վերցված է 9 August 2023-ին.
  5. Freedom of Information Guidelines page Արխիվացված 1 Դեկտեմբեր 2011 Wayback Machine at AUSTRAC web site
  6. «FREEDOM OF INFORMATION ACT 1982».
  7. «Digital currency exchange providers | AUSTRAC». www.austrac.gov.au.
  8. Simon Hannes sentenced: two and a half years jail Արխիվացված 21 Հուլիս 2005 Wayback Machine, press release by the Australian Securities and Investments Commission on 13 December 2002
  9. R v Hannes (2002), Supreme Court of New South Wales report, at AustLII
  10. «Tabcorp fined $45 million for breaching counter-terrorism financing laws». ABC News. 16 March 2017 – via www.abc.net.au.
  11. «CHAIRMAN'S ADDRESS AND MANAGING DIRECTOR AND CHIEF EXECUTIVE OFFICER'S ADDRESS» (PDF).
  12. The Age, 4 June 2018, CBA to pay record $700m to settle money-laundering case
  13. McKenzie, Nick (23 February 2020). «Crown Resorts executive authorises transfer to drug trafficker». The Age.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]