Մակլեր (գերմ.՝ Makler), միջնորդ, անձ կամ ֆիրմա, վերավաճառող։ Որպես կանոն` բրոքերը մասնագիտորեն միջնորդում է ապրանքների, արժեթղթերի, ծառայությունների, ապահովագրության առք ու վաճառքում, նպաստում է առքուվաճառքի գործարքների կնքմանը՝ գործընկերների միավորմամբ։ Բորսայական բրոքերները բորսայի անձնակազմի մի մասն են, գործարքներ են իրականացնում և գրանցում գնորդի և վաճառողի բրոքերների բանավոր համաձայնությունը գործարք կնքելու համար[1]։ Որպես կանոն` բրոքերը վարձատրություն է ստանում գործարքի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրից՝ այն չափով, որը կախված է գործարքի չափից։
«Բրոքեր» (գերմ.՝ Makler), 18-րդ դարի գերմանական փոխառություն է։ Ռուսերեն բառը հայտնվել է Պետրոս Մեծի դարաշրջանում։ 1917 թվականի հեղափոխությունից առաջ այդ բառը Ռուսաստանում բավականին տարածված էր, 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին նշվել է որպես մասնագիտություն։ Հետո այն երկար ժամանակ անհետացել է ակտիվ բառապաշարից և վերադարձոլ բոլորովին վերջերս՝ «վերածնունդ» ապրելով անգլերենի ազդեցության շնորհիվ[2]։