KPMG
| Մասն է | Մեծ քառյակ (աուդիտ) | |
|---|---|---|
| Բնագավառ | professional services industry, accounting services | |
| Ստեղծում | 1987 | |
| Կոչվել է ի պատիվ | William Barclay Peat, James Marwick, Reinhard Goerdeler, Piet Klijnveld | |
| Գլխավոր գործադիր տնօրեն | Marie Guillemot | |
| Ղեկավար | Bill Thomas, Timothy P. Flynn, Michael Andrew, John B. Veihmeyer | |
| Երկիր | Միացյալ Թագավորություն | |
| Անդամակցություն | German-Swiss Chamber of Commerce, Q38110886, Netherlands Association of Corporate Art Collections | |
| Կազմակերպչաիրավական ձև | société anonyme à conseil d'administration s.a.i. | |
| Total revenue | 24 440 000 000 ԱՄՆ դոլար, 29 000 000 000 ԱՄՆ դոլար, 32 130 000 000 ԱՄՆ դոլար, 38 400 000 000 ԱՄՆ դոլար | |
| Գլխամասի վայր | Tour Eqho | |
| Աշխատակիցներ | 219 281, 189 000, 236 000 | |
| Պարգևներ | Public Eye Tax Award | |
| Պաշտոնական կայք | kpmg.com | |
KPMG International Limited (կամ KPMG), մասնագիտական ծառայություններ մատուցող ցանց և հաշվապահական կազմակերպությունների Մեծ քառյակից մեկը (Ernst & Young, Deloitte և PwC կազմակերպությունների հետ միասին)[1]:
KPMG հապավումը բացվում է Klynveld Peat Marwick Goerdeler[2]: Անվանումն այսպես է ընտրվել, երբ KMG կամ Klynveld Main Goerdeler կազմակերպությունը միաձուլվել է Peat Marwick կազմակերպությանը 1987 թվականին[3]:
Հիմնադրված լինելով Նիդերլանդներում՝ ընկերությունը գործում է աշխարհի 145 երկրներում՝ ունենալով 273,424 աշխատակիցներ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և միաձուլումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1816 թվականին Ռոբերտ Ֆլետչերը սկսել է աշխատել որպես հաշվապահ, իսկ 1839 թվականին այն ֆիրման, որտեղ նա աշխատում էր, փոխել է իր անունը և դարձել Robert Fletcher & Co[4]։ Ուիլյամ Բարքլի Տորֆը միացել է ընկերությանը 1870 թվականին՝ 17 տարեկան հասակում և դարձել ընկերության ղեկավար 1891 թվականին՝ կազմակերպությունը վերանվանելով William Barclay Peat & Co։
1877 թվականին Թոմսոն Մաքլինթոքը հիմնել է Thomson McLintock & Co ֆիրման Գլազգոյում[5]։
1897 թվականին Նյու Յորքում Ջեյմս Մարվիքը և Ռոջեր Միտչելը հիմնադրել են Marwick Mitchell & Co կազմակերպությունը։
1899 թվականին Ֆերդինանդ Ուիլյամ Լաֆրենցը Նյու Յորքում հիմնել է the American Audit Co-ն, որը 1923 թվականին վերանվանվել է FW LaFrentz & Co[6]։
Մոտ 1913 թվականին Ֆրենկ Ուիլբեր Մեյնը Պիտսբուրգում հիմնել է Main & Co[7]:
1917 թվականի մարտին Պիետ Կլայնվելդը և Յաապ Կրայենհոֆը Ամստերդամում ստեղծել են հաշվապահական ընկերություն, որը կոչվել է Klynveld Kraayenhof & Co.
1925 թվականին William Barclay Peat & Co. և Marwick Mitchell & Co. կազմակերպությունները միավորվել են՝ ձևավորելով Peat Marwick Mitchell & Co[8]:
1963 թվականին Main LaFrentz & Co-ն ստեղծվել է Main & Co-ի և FW LaFrentz & Co-ի կազմակերպությունների միաձուլման արդյունքում[9]:
1969 թվականին Thomson McLintock և Main LaFrentz կազմակերպությունները միավորվել են՝ ձևավորելով McLintock Main LaFrentz International-ը։
1979 թվականին Klynveld Kraayenhof & Co. (Նիդեռլանդներ), McLintock Main LaFrentz (Միացյալ Թագավորություն / Միացյալ Նահանգներ) և Deutsche Treuhand-Gesellschaft (Գերմանիա) ֆիրմաները ստեղծել են KMG-ն (Klynveld Main Goerdeler)։ Deutsche Treuhand-Gesellschaft-ի գործադիր տնօրեն Ռայնհարդ Գերդելերը (հականացիստական ակտիվիստ Կարլ Գերդելերի որդին, ով կդառնար կանցլեր, եթե «Վալկիրիա» գործողությունը հաջողվեր) դարձել է KMG-ի առաջին գործադիր տնօրենը: 1987 թվականին KMG-ն և Peat Marwick-ը միավորել են ուժերը՝ ստեղծելով մի ընկերություն, որը հայտնի դարձավ KPMG աշխարհի շատ երկրներում և Peat Marwick McLintock՝ Միացյալ Թագավորությունում[3]:
1991 թվականին ֆիրման վերանվանվել է KPMG Peat Marwick, իսկ 1999 թվականին անունը կրկին կրճատվել է՝ դառնալով KPMG[10]:
1997 թվականի հոկտեմբերին KPMG-ը և Ernst & Young-ը հայտարարել են իրենց միավորման մասին լուրը[11][12]: Այնուամենայնիվ, չնայած PwC-ն միավորման համար տվել է կարգավորող հաստատում, KPMG/Ernst & Young կապը հետագայում դադարեցվել է[13][14]:
Վերջին տարիների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին KPMG-ն վաճառել է վեճերի խորհրդատվական ծառայությունները FTI Consulting-ին[15]:
KPMG-ի անդամ ընկերությունները Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Լիխտենշտեյնում 2007 թվականի հոկտեմբերին միավորվել են՝ ստեղծելով KPMG Europe LLP[16]: Այս անդամ ընկերություններին հաջորդեցին Իսպանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, ԱՊՀ-ն (Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Հայաստան և Վրաստան), Թուրքիան, Նորվեգիան և Սաուդյան Արաբիան[17][18]: Նրանք Ջոն Գրիֆիթ-Ջոնսին և Ռալֆ Նոնենմախերին նշանակեցին նախագահներ:
2020 թվականին KPMG International Limited-ը գրանցվել է Լոնդոնում, Անգլիա:
2021 թվականի փետրվարին KPMG-ի Միացյալ Թագավորության մասնաճյուղում նշանակվել են առաջին կին ղեկավարները, ովքեր փոխարինել են Բիլ Մայքլին, ով վիճահարույց մեկնաբանություններ անելուց հետո հեռացել են[19]։ Բինա Մեհթային խնդրել են հանդես գալ որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Մերի Օ'Քոննորը ստանձնել է Մայքլի գործադիր պարտականությունները որպես ավագ գործընկերոջ (անգլ.՝ senior partner) պաշտոնակատար[20][21]: 2021 թվականի ապրիլին Օ'Քոնորը հեռացել է ընկերությունից[22]:
2021 թվականի նոյեմբերին KPMG-ը վերանայել է իր գործընկերության գործընթացը՝ ներդնելով գործընկերության հինգ մակարդակ, որի ժամանակ գործընկերներից պահանջվում էր կապիտալ ներդնել 150,000-500,000 ֆունտ ստեռլինգից սկսած: 2021 թվականի սկզբին բիզնեսի վաճառքից ստացված 115 միլիոն ֆունտ ստերլինգ հասույթի հետ միասին նպատակ ուներ պատրաստվելու մեծ տուգանք վճարելուն (մինչև 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ), որը կարող էր առաջանալ Carillion կազմակերպության հայցից[23]։
2022 թվականի ապրիլին հայտարարվել է, որ KPMG-ն ձեռք կբերեր Միացյալ Թագավորությունում գործող վենչուրային կապիտալի խորհրդատվության ոլորտում մասնագիտացած Acceleris կազմակերպության 50%-ը[24]։
2022 թվականի օգոստոսին KPMG-ն հայտարարել է, որ 2025 թվականին մտադիր է նվազեցնել իր գրասենյակային տարածքը Նյու Յորքում, երբ իր գրասենյակները տեղափոխեն Միդթաուն Մանհեթենից դեպի Հադսոն Յարդս[25]։
2024 թվականի մայիսին KPMG-ի գործընկերները հավանություն են տվել Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի մասնաճյուղերի միաձուլմանը, որոնք աշխատում էին աուդիտի, իրավական, հարկային և խորհրդատվական ոլորտներում և տարեկան 4,4 միլիարդ դոլար եկամուտ են ապահովում[26]:
Համաշխարհային կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր ազգային KPMG ընկերություն անկախ իրավաբանական անձ է և հանդիսանում է KPMG International Limited ընկերության անդամ, որ Լոնդոնում է: KPMG International-ը փոխել է իր իրավական կառուցվածքը՝ 2003 թվականին շվեյցարական ասոցիացիայից շվեյցարական օրենսդրությամբ կոոպերատիվի, իսկ 2020 թվականին՝ սահմանափակ պատասխանատվության ընկերության[27]։
Այս կառուցվածքը, որտեղ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տրամադրում է աջակցության ծառայություններ միայն անդամ ընկերություններին, նման է այլ մասնագիտական ծառայությունների ցանցերին: Անդամ ընկերությունները ծառայություններ են մատուցում հաճախորդներին: Նպատակը յուրաքանչյուր անկախ անդամի պատասխանատվությունը սահմանափակելն է[28]:
KPMG-ի նախագահը Բիլ Թոմասն է՝ կանադական KPMG LLP ընկերության նախկին ավագ գործընկեր և գործադիր տնօրեն[29]:
KPMG-ի անդամ որոշ ընկերություններ գրանցված են որպես բազմամասնագիտական կազմակերպություններ, որոնք նաև իրավաբանական ծառայություններ են մատուցում որոշակի իրավական համակարգերում[30]:
Հնդկաստանում, որտեղ կանոնակարգերը թույլ չեն տալիս օտարերկրյա աուդիտորական ընկերություններին գործել[31], KPMG-ն լիցենզավորված է որպես ներդրումային բանկ և աուդիտ է իրականացնում BSR & Co անունով[32]։
2022 թվականի մարտին, ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման, KPMG-ն հայտարարել է, որ իրենց ռուսական և բելառուսական ընկերությունները կլքեն KPMG ցանցը[33]։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]KPMG-ն մատուցում է հետևյալ երեք ծառայությունները, որոնք 36 միլիարդ դոլար եկամուտ են բերել (2023 թվականի եկամտի մասնաբաժինները նշված են ստորև)[34].
- Աուդիտ (12,6 միլիարդ դոլար)
- Խորհրդատվական (15,9 միլիարդ դոլար)
- Հարկային և իրավաբանական ծառայություններ (7,9 միլիարդ դոլար)
Նրա հարկային և խորհրդատվական ծառայությունները բաժանվում են ծառայությունների տարբեր ենթախմբերի[35][36]:
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]KPMG-ն նախընտրելի գործատու էր հաշվապահական Մեծ քառյակի ընկերություններից՝ ըստ CollegeGrad.com-ի[37]: Այն նաև զբաղեցրել է 4-րդ տեղը «50 լավագույն կազմակերպությունները կարիերա սկսելու համար» ցանկում 2009 թվականին՝ ըստ Bloomberg Businessweek-ի[38]:
2012 թվականի սկզբին հաղորդվել էր, որ KPMG-ն ունի մոտ 11000 աշխատակից Մեծ Բրիտանիայում և 9000-ը՝ Չինաստանում և Հոնկոնգում: KPMG-ի գլոբալ փոխնախագահը կանխատեսել է, որ Չինաստանում աշխատողների թիվը 2013 թվականի վերջին կգերազանցեր Մեծ Բրիտանիային[39]:
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայցեր, տուգանքներ՝ ըստ տարիների
[խմբագրել | խմբագրել կոդը]2003
[խմբագրել | խմբագրել կոդը]KPMG-ն համաձայնել է վճարել 125 և 75 միլիոն դոլար՝ համապատասխանաբար Rite Aid և Oxford Health Plans Inc. կազմակերպությունների աուդիտից բխած դատական հայցերը լուծելու համար[40]:
2004
[խմբագրել | խմբագրել կոդը]KPMG-ն համաձայնել է վճարել 115 միլիոն դոլար՝ լուծելու Lernout & Hauspie Speech Products NV ընկերության փլուզման հետ կապված դատական հայցերը[41][42]։
2005
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության և Ներքին եկամուտների ծառայության, օգոստոսին KPMG ընդունել է իր հանցավոր խարդախ արարքը և համաձայնել է վճարել 456 միլիոն ԱՄՆ դոլար տուգանքներ, փոխհատուցում և տույժեր՝ որպես ընկերության նկատմամբ քրեական հետապնդումը հետաձգելու մաս: Պայմանագրից բացի, քրեական պատասխանատվության են ենթարկվել ինը անձինք, այդ թվում՝ KPMG-ի վեց նախկին գործընկերները և ընկերության նախկին փոխնախագահը[43]:
2006
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան Fannie Mae անշարժ գույքի կառավարման ընկերությունը դատի է տվել KPMG-ին սխալ գործունեության համար՝ սխալ տարեկան ֆինանսական հաշվետվություններ հաստատելու համար[44]:
2007
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարին KPMG Germany-ն մեղադրվել է Siemens-ում կասկածելի ծագում ունեցող վճարումներն անտեսելու համար[45]: 2008թ. նոյեմբերին Siemens-ի վերահսկիչ խորհուրդը առաջարկել է աշխատել Ernst & Young-ի հետ[46]:
Փետրվարին KPMG-ի դեմ դատական գործ են հայցել հարավաֆրիկյան մի խումբ թոշակառուներ, ովքեր միլիոններ են կորցրել Leaderguard Spot Forex-ում (LSF) ներդրումներ կատարելիս (արտարժույթի ներդրումային սխեմա, որը ապահովում են KPMG-ին և Դանիայի Saxo Bank-ը)[47][48]:
2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին KPMG-ին մեղադրանք առաջադրեց New Century Financial կազմակերպությունը՝ «անպատշաճ և անխոհեմ գործելաոճ» ցուցաբերելու մեջ[49], իսկ KPMG-ը համաձայնեց վճարել 80 միլիոն դոլար՝ Xerox-ի բաժնետերերի՝ մանիպուլացված շահույթի մասին հաշվետվությունների պատճառով[50]։
2015
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի եկամուտների գործակալությունը KPMG-ին մեղադրել է հարկերից խուսափելու սխեմաներին աջակցելու մեջ։ «Կանադայի եկամուտների գործակալությունը պնդում է, որ KPMG-ի հարկային հատվածն իրականում «խարդախություն» էր, որը նպատակ ուներ խաբելու հարկային մարմիններ»[51]:
2016
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի եկամուտների գործակալությունը համաներում է առաջարկել KPMG-ի այն հաճախորդներին, որոնք բռնվել են Մեն կղզում հարկերից խուսափելու օֆշորային սխեմայում[52]:
2023
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլին Դուբայի դատարանը KPMG-ին պարտավորեցրել է վճարել 850 միլիոն դիրհամ (մոտ 231 միլիոն ԱՄՆ դոլար) մի խումբ ներդրողների, ովքեր պնդել են, որ իրենք գումար են կորցրել KPMG-ի հաճախորդներից The Abraaj Group կազմակերպության վատ որակի աուդիտի պատճառով[53]:
Ապրիլին Մեծ Բրիտանիայի հաշվապահական հաշվառումը կարգավորող Ֆինանսական հաշվետվությունների խորհուրդը տուգանել է KPMG-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղին 1 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար) իր հաճախորդի՝ TheWorks.co.uk plc-ի 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պահանջները չկատարելու համար:
Ֆինանսական հաշվետվությունների խորհուրդը ապրիլին տուգանել է KPMG-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղին 875,000 ֆունտ ստեռլինգով (մոտ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար)՝ իր հաճախորդի՝ Luceco ընկերության 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պահանջները չկատարելու համար, մասնավորապես՝ գույքագրման ծախսերի սխալները[54]:
Հուլիսին KPMG-ի հոլանդական մասնաճյուղի ավելի քան 100 աշխատակիցներ ամեն տարի խաբել են իրենց քննությունների արդյունքները վերջին հինգ տարիների ընթացքում[55]։
Օգոստոսին KPMG-ի ավստրալական մասնաճյուղը մեղադրվել է ուռճացված հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու և Ավստրալիայի պաշտպանության դեպարտամենտին չաշխատած ժամերի համար ևս վճար գանձելու մեջ: Հաղորդվում է, որ KPMG-ն այս գերատեսչությունից գանձել է 1,8 միլիարդ ավստրալիական դոլար (մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար) վերջին տասնամյակի ընթացքում[56]:
KPMG-ի աշխատանքը քննադատել են երեք տարածաշրջանային բանկերի աուդիտների մեջ, որոնք փլուզվեցին 2023 թվականին՝ Signature Bank, First Republic Bank և Silicon Valley Bank (SVB)[57][58]։
Մայքրոսոֆթի հարկերից խուսափումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2012թ.-ին KPMG-ն Microsoft-ի հետ գործարք կնքեց Պուերտո Ռիկոյի կառավարության հետ՝ 0% հարկային դրույքաչափի հնարավորություն ստանալու համար, ինչը թույլ էր տալիս Microsoft-ին վաճառել իր մտավոր սեփականությունը 85 հոգանոց տեղական գործարանին: Տարիներ պահանջվեցին, որպեսզի Ներքին եկամուտների ծառայությունը (անգլ.՝ The Internal Revenue Service (IRS)) բացահայտի սխեման[59]:
Հովանավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդական անդամ ընկերությունը եղել է շվեդ բիաթլոնիստուհի և աշխարհի վեցակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական մեդալակիր Մագդալենա Ֆորսբերգի գլխավոր հովանավորը: Ֆորսբերգն իր մարզական կարիերային զուգահեռ աշխատում էր որպես հարկային խորհրդատու KPMG-ի՝ Սունդսվալ քաղաքում գտնվող գրասենյակում[60]:
2008 թվականի փետրվարին Ֆիլ Միքելսոնը, որը աշխարհի լավագույն գոլֆիստներից մեկն էր, կնքեց եռամյա հովանավորչական պայմանագիր KPMG-ի հետ: Որպես համաձայնագրի մաս, Միքելսոնը պետք է կրեր KPMG լոգոն իր հագուստի վրա մարզական բոլոր ելույթների ժամանակ[61]: Հովանավորությունը տևեց մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը, երբ երկու կողմերը փոխադարձաբար բաժանվեցին այն մեկնաբանություններից հետո, որոնցում Միքելսոնը Սաուդյան Արաբիային անվանեց «վախկոտ», բայց անտեսեց երկրի մարդու իրավունքները՝ ի շահ PGA Tour-ի[62]:
Կանադական ընկերությունը հովանավորում էր դահուկորդ Ալեքսանդր Բիլոդոն, ով 2010 թվականին Վանկուվերի Օլիմպիական խաղերում առաջին ոսկե մեդալը նվաճեց Կանադայի համար: Ալեքսանդրի հայրը հարկային մասնագետ է Մոնրեալի գրասենյակում[63][64]։
2014 թվականին KPMG և McLaren Technology Group կնքել են տասը տարվա ռազմավարական դաշինք՝ McLaren Applied Technologies-ի կանխատեսող վերլուծություններն ու տեխնոլոգիաները KPMG-ի աուդիտի և խորհրդատվական ծառայություններում կիրառելու համար: KPMG-ի լոգոտիպը տեղադրվել է McLaren F1 թիմի մեքենաների շարժիչի վրա[65][66]: KPMG-ն դադարեցրել է համագործակցությունը 2017 թվականին, և McLaren-ը նմանատիպ համագործակցության դաշինք մրցակից Deloitte հետ[67][68]:
2016 թվականից ի վեր KPMG-ն հանդիսանում է Բրեյն Բարի՝ Բուդապեշտում կազմակերպվող ապագայի ամենամյա փառատոնի ռազմավարական հովանավորը[69]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի լավագույն աութսորսինգի խորհրդատուների ցանկում՝ հաշվի առնելով ընկերության փորձը, համաշխարհային հասանելիությունը[70][71]: Այդ նույն տարում ընկերությունը ընդգրկվեց Working Mother of Fame Hall-ում՝ 15 տարի պարգևատրելով որպես 100 լավագույն ընկերություններից մեկը աշխատող մայրերի համար[72]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Governance – KPMG Global». KPMG. 2020 թ․ սեպտեմբերի 3.
- ↑ «Who were K, P, M and G?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 3,0 3,1 «Merger to Create World's Biggest Accounting Firm : Parent Firms of Peat Marwick and KMG Main Hurdman Reach an Agreement; Would Surpass Arthur Andersen». Los Angeles Times. 1986 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Curtis Jenkins Cornwell & Co: A Study in Professional Origins, 1816-1966, SVP Cornwell, Garland Publishing, 1991
- ↑ «KPMG History». KPMG. 2021 թ․ սեպտեմբերի 13.
- ↑ Grant, Julia (1995). New York State Society of Certified Public Accountants: Foundation of a Profession. Routledge. էջ 212. ISBN 978-0815322382.
- ↑ «Newspaper article». Pittsburgh Daily Post, Pittsburgh, Pennsylvania. 1914 թ․ փետրվարի 16. էջ 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Family tree: Peat Marwick McLintock ICEAW
- ↑ «The forces of deinstiutionalisation and demise» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Note: KPMG derived from predecessor company founders: Piet Klijnveld, William Barclay Peat, James Marwick, and Reinhard Goerdeler.
- ↑ «Ernst & Young, KPMG Peat Marwick to merge New company would be largest accounting, consulting firm in world». The Baltimore Sun. 1997 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «KPMG Partners Vote For Ernst Merger». The New York Times. 1997 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Accountancy merger off». BBC News. 1998 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «KMPG and Ernst call off $18bn accountancy mega-merger». The Independent. 1998 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «FTI Consulting Completes Acquisition of Dispute Advisory Services Business Of KPMG». FTI Consulting. 2003 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Lomas, Ulrika (2007 թ․ հունիսի 26). «KPMG Swiss Merger To Create Europe's Largest Accountancy Firm». Tax-News. Wolters Kluwer. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Norway and Saudi Arabia to join KPMG Europe LLP». Consultant-news.com. 2010 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Norway and Saudi Arabia to join KPMG Europe LLP». KPMG International. 2010 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «'Unconscious bias is utter crap': KPMG staff share shock at UK chair's Zoom comments». The Guardian (անգլերեն). 2021-02-11. Վերցված է 2021-02-12-ին.
- ↑ «KPMG UK appoints first female leaders in 150 years». BBC News (բրիտանական անգլերեն). 2021-02-12. Վերցված է 2021-02-12-ին.
- ↑ Marriage, Madison (2021 թ․ փետրվարի 11). «KPMG appoints first female leaders in shake-up after Michael furore». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021-02-12-ին.
- ↑ «KPMG's Mary O'Connor quits after being passed over for top UK job». Financial Times (բրիտանական անգլերեն). 2021-04-28. Վերցված է 2021-08-04-ին.
- ↑ Booth, James (2021 թ․ նոյեմբերի 29). «KPMG taps partners for extra cash ahead of £1bn Carillion claim». The Financial News. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «KPMG to cash in on tech funding boom with new venture». Sky News. 2022 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Putzier, Konrad (2022 թ․ օգոստոսի 23). «KPMG to Cut Manhattan Office Space in Move to New U.S. Headquarters at Hudson Yards». The Wall Street Journal. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «KPMG UK and Switzerland partners approve $4.4bm merger». Financial News. 2024 թ․ մայիսի 24. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Handelsregister des Kantons Zug Արխիվացված 29 Մարտ 2007 Wayback Machine (Registration Number CH-020.6.900.276-5)
- ↑ This is illustrated in the cases involving Parmalat where clients sought to hold Deloitte (the Swiss Verein) and Grant Thornton International (a UK company providing administrative services to its members) liable for the negligence of other member firms.
- ↑ «William B. Thomas». KPMG. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «All Your Profits Are Belong To Us». Above the law. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Deloitte, KPMG have no licence to do audit work in India». Economic Times. 2009 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «SFIO names KPMG arm in Reebok chargesheet». The Indian Express. 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «PwC and KPMG exit Russia and Belarus in wake of Ukraine invasion». Financial Times. 2022 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ «KPMG delivers strong global revenues, reporting 14% growth in FY22». 2022 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Governance». KPMG. 2020 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Your Planning Resource with Useful Tips and Techniques. John Wiley. 2008. էջ 308. ISBN 978-0787996611.
- ↑ «KPMG Named the Top Big Four Accounting Firm by CollegeGrad.com». CollegeGrad.com. 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Lavelle, Louis. «Best Places to Launch a Career (2009)». Bloomberg Businessweek. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Jones, Adam (2012 թ․ հունվարի 25). «China headcount to overtake UK at top firms». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24.
{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «China headcount to overtake UK at top firms». The Baltimore Sun. 2003 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Taub, Stephen (2004 թ․ հոկտեմբերի 12). «KPMG Pays $115 Million to Settle Suit». CFO. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Margaret Cronin Fisk (2004 թ․ հոկտեմբերի 7). «KPMG to Pay $115 Mln to Settle Lernout & Hauspie Suit». Bloomberg. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «KPMG to Pay $456 Million for Criminal Violations in Relation to Largest-Ever Tax Shelter Fraud Case». US Department of Justice. 2005 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Hilzenrath, David S. (2006 թ․ դեկտեմբերի 13). «Fannie Sues KPMG for Approving Bad Numbers». The Washington Post. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Esterl, Mike (2007 թ․ փետրվարի 24). «KPMG Germany's Failure to Spot Siemens Problems Raises Questions». The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Siemens Supervisory Board Proposes Ernst & Young As Auditors». Easybourse.com. 2012 թ․ մայիսի 10.(չաշխատող հղում)
- ↑ «South Africa: Pensioners Sue KPMG Mauritius». allafrica.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Leaderguard investors to sue KPMG». www.fanews.co.za. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Bajaj, Vikas (2008 թ․ մարտի 26). «Report Assails Auditor for Work at Failed Home Lender». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Xerox, KPMG Settle Shareholder Suit». The Wall Street Journal. 2008 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «KPMG Offshore 'Sham' Deceived Tax Authorities, CRA Alleges». cbc.ca. 2015 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Secret tax deal for wealthy KPMG clients sparked anger inside Canada Revenue Agency». CBC News. 2016 թ․ մարտի 8. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ Louch, Will (2023 թ․ ապրիլի 16). «Dubai court orders KPMG to pay $231mn for Abraaj fund audit failure». The Financial Times. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ O'Dwyer, Michael (2023 թ․ ապրիլի 26). «KPMG fined £1mn over 'rudimentary' failures in TheWorks audit». The Financial Times. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Iacone, Amanda (2023 թ․ հուլիսի 17). «KPMG Netherlands Cheating Scandal Embroils Top Leaders, Staff». Bloomberg Tax. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Grigg, Angus (2023 թ․ օգոստոսի 6). «Consulting firm KPMG overcharged Defence while raking in billions of dollars, whistleblowers say». Four Corners, ABC News. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Castonguay, Jack. «Don't Blame KPMG Audits for the Three Regional Bank Breakdowns». news.bloombergtax.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «KPMG Gave SVB, Signature Bank Clean Bill of Health Weeks Before Collapse». WSJ. 2023 թ․ մարտի 13. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Kiel, Paul (2020 թ․ հունվարի 22). «The IRS Decided to Get Tough Against Microsoft. Microsoft Got Tougher». ProPublica (անգլերեն). Վերցված է 2023-05-11-ին.
- ↑ «Från skott till skatt». Aftonbladet. 2002 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Mickelson signs agreement with KPMG LLP». PGA Tour. 2008 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Phil Mickelson offers apology for Super Golf League comments, will focus on 'the best interests of golf'». ESPN. 2022 թ․ փետրվարի 22.
- ↑ Kirbyson, Geoff (2010 թ․ ապրիլ). «Golden opportunity for KPMG and skier». The Bottom Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Newquist, Caleb (2010 թ․ փետրվարի 18). «Alexandre Bilodeau Is KPMG Canada's Phil Mickelson». The Going Concern. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «McLaren unveils Honda-powered MP4-30». Eurosport (անգլերեն). 2015-01-29. Վերցված է 2023-06-11-ին.
- ↑ «KPMG & McLaren join forces to transform services». 2014 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Sweet, Pat (2017 թ․ մայիսի 16). «Deloitte takes pole position from KPMG for McLaren F1 technology». www.accountancydaily.co (անգլերեն). Վերցված է 2023-06-11-ին.
- ↑ Medland, Dina (2017 թ․ մայիսի 15). «Deloitte And McLaren Join Forces To Build Data-Driven Business Products». Forbes (անգլերեն). Վերցված է 2023-06-11-ին.
- ↑ «Brain Bar 2016». 2016 թ․ հունիսի 2.
- ↑ «Awards and Rankings – KPMG – CN». 2016 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «IOAP 2011 Worlds Best Outsourcing Advisors». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Working Mother 100 Best Companies for 2011 Press Release». Working Mother. 2011 թ․ սեպտեմբերի 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «KPMG» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 1818 հիմնադրումներ Անգլիայում
- 1986 հիմնադրումներ
- 1986 հիմնադրված ընկերություններ
- 1987 հիմնադրումներ
- 1987 հիմնադրված ընկերություններ
- ԱՄՆ-ի ֆինանսական ընկերություններ
- Ամերիկյան ընկերություններ
- Աուդիտ
- Ընկերություններ այբբենական կարգով
- Ծառայության ընկերություններ
- Հաշվապահություն
- Միացյալ Թագավորության ընկերություններ
- Նիդերլանդների ընկերություններ
- Շվեյցարիայի ընկերություններ
- Տնտեսություն
- Ֆինանսական ծառայությունների ընկերություններ
- Ֆինանսներ